I‑PACE CONCEPT՝ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԸՆԹԱՑՔԻ ՊԱՇԱՐ

Իմացե՛ք ավելին այն մասին, թե ինչպես են I-PACE կոնցեպտի ջերմային կառավարման համակարգերը նպաստում ընթացքի պաշարի մեծացմանը։
I‑PACE CONCEPT՝ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԸՆԹԱՑՔԻ ՊԱՇԱՐ
Ջերմաստիճանի վերահսկումը կարևոր է ցանկացած ավտոմեքենայի համար, բայց դա էլ առավել կարևոր է I‑PACE կոնցեպտի և I‑TYPE Formula E մրցարշավային մոդելի նման էլեկտրական մեքենաների պարագայում։

Մրցավազքի ժամանակ արդյունավետ ջերմային կառավարումը թույլ է տալիս պիլոտներին վարել ավելի արագ և երկար։ I‑PACE Concept-ի նման ճանապարհային ավտոմեքենաների դեպքում, վարորդը կարող է շահել մինչև 50 կմ, կամ 30 մղոն, ընթացքի պաշար հերթական լիցքավորումների միջև։

I‑PACE Concept-ի պարագայում անհրաժեշտ է վերահսկել երեք հատվածի ջերմաստիճան՝ մարտկոց, շարժիչներ և սրահ։ Ավտոմեքենայի մտածված համակարգը հովացնում ու տաքացնում է այս բոլոր հատվածները անհատապես, և տեղափոխում է էներգիան մեկից դեպի մյուսը։ Այսպես, թե ջերմությունը գեներացվում է էլեկտրական շարժիչի հատվածում, այն օգտագործվում է մարտկոցը, սրահը, կամ դրանք երկուսը միասին տաքացնելու համար։ Նման եղանակով ջերմային էներգիայի փոխանցումը թույլ է տալիս ավելի քիչ էլեկտրաէներգիա կորցնել մարտկոցի տաքացման համար, ինչը զգալիորեն մեծացնում է ավտոմեքենայի ընթացքի պաշարը։

Jaguar I‑PACE Կոնցեպտ | Ջերմային կառավարում
"Սա շատ բարդ համակարգ է, որը թույլ է տալիս բաշխել արտադրվող ջերմությունը այս երեք տարբեր աղբյուրների միջև։"
Դր․ Վոլֆգանգ Ցիբարտ, Jaguar Land Rover-ի տնօրեն տեխնիկական դիզայնի գծով

Բացի անմիջապես ավտոմեքենայի արտադրած ջերմային էներգիան հավաքելուց, I-PACE Concept-ը սարքավորված է ջերմային պոմպով, որը ներքաշում է արտաքին օդը և օգտագործում այն սրահը տաքացնելու համար։ Արտաքին օդից ստացվող էներգիան սրահ է հասնում ավելի բարձրջերմաստիճանով, նույնիսկ եթե արտաքին ջերմաստիճանը համեմատաբար ցածր է։ Այս տաքացված օդը այնուհետև մղվում է դեպի սրահ, ինչը թույլ է տալիս չօգտվել սովորական էլեկտրական տաքացուցիչից և դրանով իսկ խնայել ինտերիերի տաքացման համար մարտկոցից ցախսվող էներգիան։

Ջերմային պոմպի ազդեցությունը շոշափելի է։ Երբ արտաքին օդի ջերմաստիճանը գտնվում է 10°C-ից 15°C տիրույթում, դրա օգտագործումը էլեկտրաէներգիայի փոխարեն կարող է թույլ տալ մեծացնել I‑PACE Concept-ի ընթացքոի պաշարը մինչև 50 կիլոմետրով, կամ 30 մղոնով։

ԱՎԵԼԻ ՇԱՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

I‑PACE ԿՈՆՑԵՊՏ

I‑PACE ԿՈՆՑԵՊՏ

Հրապարակված է 12-01-2018

Մարտկոցով աշխատող մեր առաջին էլեկտրական մոդելի ապշեցուցիչ կերպարը։ Լիաքարշ համակարգ, 400 ձիաուժ հզորություն, 5 նստատեղ և ավելի քան 500 կմ (310 մղոն) ընթացքի պաշար։
JAGUAR RACING

JAGUAR RACING

Հրապարակված է 12-01-2018

FIA Formula E-ի աշխարհի առաջնությունում պայքարելը մեզ ապահովում է իրական կյանքում, արագընթաց մրցուղու վրա փորձարկման հնարավորություն՝ կատարելագործելու մեր էլեկտրական մեքենաների տեխնոլոգիաները:
I‑PACE ԿՈՆՑԵՊՏ <br>  ՄՐՑԱՐՇԱՎԻՑ՝ ՃԱՆԱՊԱՐՀ

I‑PACE ԿՈՆՑԵՊՏ
ՄՐՑԱՐՇԱՎԻՑ՝ ՃԱՆԱՊԱՐՀ

Հրապարակված է 12-01-2018

Մենք բացահայտում ենք I‑TYPE Formula E մրցարշավային բոլիդից մինչև I-PACE Concept ընկած ճանապարհը։ Ծանոթացե՛ք Jaguar-ի առաջին ամբողջովին էլեկտրական ճանապարհային ավտոմեքենային։