XE SV PROJECT 8

Jaguar-ի երբևէ ստեղծած առավել աևտադրողական մոդելը հաղթահարում Նյուրբուրգռինգի Nordschleife հատվածը։

ԵՐԲԵՎԷ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՌԱՎԵԼ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ JAGUAR-Ը

600 ձիաուժ հզորությամբ V8 5-լիտրանոց V8 տուրբոշարժիչով Project 8-ը Jaguar-ի պատմության մեջ ամենահզոր ճանապարհային ավտոմեքենան է։ Այն թողարկվել է ընդհանուր առմամբ 300 օրինակով և դրանցից յուրաքանչոյւրը հավաքվել է ձեռքով անգլիական Ուորվիշիր քաղաքում գտնվող SVO տեխնիկական կենտրոնում։ Կարող եք ընտրել երկտեղանի Track Pack տարբերակը կամ էլ ավելի ընդհանուր նշանակությամբ աչքի ընկնող չորստեղանի մոդելը, որոնք հասանելի են բացառապես ձախ ղեկով։ Նախատիպերը փորձարկվել են Եվրոպայում, մասնավորապես՝ հանրահայտ Նյուրգուրգռինգի Նորդշլայֆե հատվածում։ Project 8-ը գրանցել է Նորդշլայֆեում Jaguar-ի առավել արագ շրջանը՝ ավելի արագ հաղթահարելով այն, քան որևէ այլ չորսդռնանի նախասերիական սեդան պատմության ընթացքում և նույնիսկ ավելի արագ, քան որոշ հանահայտ սուպերկարեր։

ԱՌՋԵՎԻՑ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Նախագծված լինելով աշխարհի առավել ցնցող սեդանը լինելու մտայնությամբ՝ Projetc8-ը սարքավորված է սպորտային կախոցով և վերաչափաբերված լիաքարշ համակարգով, որը ալահովում է վարման հրաշալի որակներ ու մանևրականություն։ Մեղմիչների հենարանները սարքավորված են գնդահոդերով, որոնք նպաստում են ռեակցիայի կատարելագործմանը, ինչպես նաև առաջարկվում է լուսածերպի երկու տարբերակ՝ սովորական ճանապարհային և դրանից 15 սմ ավելի ցածր՝ մրցուղիների համար։
ԳԵՐՀԶՈՐ ՍԻՐՏ։ ԱԼՅՈՒՄԻՆԵ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ԳԵՐՀԶՈՐ ՍԻՐՏ։ ԱԼՅՈՒՄԻՆԵ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Ավտոմեքենայի սիրտը հանդիսանում է Jaguar-ի առասպելական V8 տուրբոշարժիչը։ Սակայն միայն հզորությունը չէ, որ ապահովում է արագությունն ու վարելու հրճվանքը։ Jaguar-ի նորագույն թեթև ալյումինե կառուցվածքը, համադրվելով Project 8-ին բնորոշ ածխածնային մանարթելի լայն կիրառման հետ (կապոտ, թափարգելներ, կողաթևեր, կողային տարրեր, առջևի սփլիթեր և հետևի հակաթև), նվազագույնի են հասցնում ավտոմեքենայի զանգվածը։

ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԻ ՀԱԿԱԹԵՎ

ՀԵՏԵՎԻ ՀԱԿԱԹԵՎ

Project 8-ի թափքը էականորեն նորացվել է՝ 322 կմ/ժ առավելագույն արագությամբ ավտոմեքենայի օպտիմալ աերոդինամիկան ապահովելու նպատակով։ Այն ներառում է առջևի կարգարվորվող սփլիթերը, գետևի դիֆուզորը և հետևի լայն կարգավորվող հակաթևը։ Հակաթևի գրոհի անկյունը կարելի է հստակորեն կարագվորել՝ դիմադրությունը նվազեցնելու կամ սեղմիչ ուժը առավելագույնի հասցնելու տեսանկյունից։ Այն զարգացնում է 122 կգ սեղմիչ ուժ 300 կմ/ժ արագությամբ ընթանալիս։
ԱՐԳԵԼԱԿՆԵՐ

ԱՐԳԵԼԱԿՆԵՐ

V8 տուրբոշարժիչը և թեթև թափքը ապահովում են տպավորիչ արտադրողականությունը։ Սակայն արգելակելու հզորությունը ոչ պակաս կարևոր է 322 կմ/ժ առավելագույն արագությամբ ավտոմեքենայի համար: Project 8-ը սարքավորվում է Jaguar-ի վրա երբևէ տեղադրված առջջևի ամենաառաջադիմական առջարգելակներով՝ 400 մմ կարբոնկերամիկա՝ 6-մխոցանի ենթակիրներով։ Նրանք ևս թեթև են՝ խնայելով 18 կգ։
ԻՐԱԿԱՆ ԿԱՊ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԵՏ

ԻՐԱԿԱՆ ԿԱՊ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԵՏ

Լիաքարշ համակարգը երաշխավորում է գերազանց ընկալչությունը, կցորդումն ու մանևրականությունը։ Ոչ մի Jaguar այսքան "կենդանի" չի եղել։ Քարշակումը հիմնականում իրականացվում է հետևի անիվներով, ինչպես դա բնորոշ է երկդռնանի սուպերկարերին։ Intelligent Driveline Dynamics համակարգի կազմում ներառված է ակտիվ էլեկտրոնային դիֆերենցիալը, որի աշխատանքը կառավարվում է համակարգչի օգնությամբ։ Project 8-ի վրա տեղադրված Adaptive Dynamics համակարգի էքսկլյուզիվ տարբերակում ներառված է վարման Track Mode հատուկ ռեժիմը"
ՄՐՑԱՐՇԱՎԱՅԻՆ ՆՍՏԱՏԵՂԵՐ

ՄՐՑԱՐՇԱՎԱՅԻՆ ՆՍՏԱՏԵՂԵՐ

Ածխածնային մանրաթելից պատրաստված նստատեղերը առաջարկվում են մրցուղիների համար նախատեսված երկտեղանի Project 8-ի հետ։ Դրանք սարքավորված են մրցություններում պահանջված քառակետ ամնրագոտիներով։ Բազմակետ անվտագության ամրագոտիները փոխարինել են հետևի նստատեղերին։ Project 8-ի ճանապարհային տարբերակը հասանելի է չորս նստատեղերով, որոնք լրամշակված են Ebony կաշվով և Oyster կոնտրաստային դարձակարով։ Առջևի զույգը իրենից ներկայացնում է մագնեզիումային կարկասով Performance նստատեղեր։
ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՎԱԾ Է ՁԵԶ ՀԱՄԱՐ

ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՎԱԾ Է ՁԵԶ ՀԱՄԱՐ

Project 8-ը հասանելի է 3 ստանդարտ և 5 օպցիոնալ գույնով՝ SVO Premium Palette ներկապնակից։ Ավտոմեքենան իսկապես բացառիկ դարձնելու համար՝ ընտրեք Bespoke by SVO տարբերակը։ Այն թույլ է տալիս ընտրել թափքի և շեշտադրումների համար հասանելի 10000 երանգներից մեկը, մրցարշավներով ոգեշնչված կպչուն պատկերներ, ներկված արգելակային ենթակիրներ, առանձին անհատական հուշատախտակ և դեռ շատ ավելին։
ԱՆԻՎՆԵՐ

ԱՆԻՎՆԵՐ

Հատուկ թեթևաձույլ անվահեծերը ավելի ամուր են և թեթև, քան սովորականները և ապահովում են գերազանց կառավարելիություն։ Անիվների եզակի դիզայնը նվազեցնում է դիմադրությունը 7 նիշով, մինչ հատուկ նախագծված Michelin Sport Cup 2 անվադողերը երաշխավորում են հիանալի կցորդումն ու հարմարավետությունը՝ հավասարապես ճանապարհներին և մցրողիներում։

600 ՁԻԱՈՒԺ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ

Project 8-ը Jaguar-ի ստեղծած ամենաարագ սեդանն է։ Դրա 5-լիտրանոց V8 տուրբոշարժիչը զարգացնում է 600 ձ․ուժ հզորություն և 700 Նմ ոլորող մոմենտ՝ հանդես գալով, որպես ճանապարհային Jaguar ավտոմեքենայի վրա երբևէ տեղադրված ամենահզոր շարժիչը։ Այն թույլ է տալիս զարգացնել 322 կմ/ժ առավելագույն արագություն, իսկ 0-60 մղոն/ժ արագացման համար անհրաժեշտ է 3,3 վայրկյան։ Բացի այդ, ավտոմեքենայի 8-աստիճան փոխանցումատուփի փոխարկումները կատարվում են ընդամենը 0,22 վայրկյանում՝ ակնթարթից էլ արագ։

Jaguar-ի հաջորդ առասպելայան մոդելը ձեռք բերելու համար, այցելեք մոտակա դիլերին կամ կապվեք SVO ստորաբաժանման հետ հետևյալ կոնտակտներով․ info@jlrspecialoperations.com կամ +44 (0) 203 601 1544 հեռախոսահամարով։