“Սա պարզապես կոնցեպտ չէ։ Սա Jaguar-ի առաջին ամբողջովին էլեկտրական ամենագնացի նախատիպն է, որը պետք է շուկա հանվի 2018 թվականին։ Jaguar-ի առաջին մարտկոցային էլեկտրամոբիլը կոչված է նոր գլուխ գրել մեր առասպելական ապրանքանշանի պատմության գրքում։"
Յեն Քալում, Jaguar-ի դիզայնի գծով տնօրեն
I‑PACE կոնցպետը ամենասկսզբից մեր դիզյաներներին հնարավորություն տվեց աշխատել փոխզիջումներ չճանաչող էլեկտրական հենահարթակի շքեղության հետ։ Անիվների միջև տեղադրված մեծ մարտկոցի և յուրաքանչյուր սռնիին միացրած էլեկտրական շարժիչի շնորհիվ մենք հնարավորություն ենք ստացել փոխել քրոսովերին բնորոշ հիմնարար համամասնությունները։
Նախ, քանի որ ավտոմեքենան չունի առջևում տեղադրվելու համար նախատեսված շարժիչ, կապոտը կարող է ավելի կարճ լինել, քան սովորական ավտոմեքենաներինը։ Արդյունքույ, խցիկը կարելի է տեղեփոխել ավտոմեքենայի առաջնամասին ավելի մոտ, որպեսզի աևտաքինից էլ ավելի նպատակսլաց տեսք ստեղծվի, իսկ ներսում ապահովվոի ավելի մեծ տարածություն, ներառյալ հետևի ուղևոիների ոտքերի համար նախատեսված 70 մմ։
Սա իր հերթին թույլ է տալիս մեծացնել դիմապակին, ինչը համադրվելով մեծ համայնապատկերային տանիքի հետ, բոլոր ուղևորների մոտ ստեղծում է ալ ավելի մեծ տարածության զգացողություն։
«Մենք դեռ սկզբնական շրջանում համաձայնեցրինք խցիկի այս յուրաահատուկ դիզյանը, որը կարևորագույն դեր է կատարում տանիքի գծի առջնային հատվածի դզիայնի, ինչպես նաև ներքին տարածությունից ստացվող տպավորության համար։»
Դռ․ Վոլֆգանգ Ցիբարտ, Jaguar Land Rover-ի տնօրեն տեխնիկական դիզայնի գծով
Միևնույն ժամանակ, հնարավորինս կարճացնելով առջևի և հետևի ցվիքները և մեծացնելով տարածությունը առջևի և հետևի անիվների միջև՝ կարելի է ոչ միայն տեղ ազատել ավելի մեծ մարտկոցի համար, ինչն իր հերթին կենսական է ընթացքի պաշարի տեսանկյունից (մինչև 500 կմ), այլև ավտոմեքենային ավելի սոլիդ տեսք հաղորդել։