Կախված ավտոմեքենայի վազքից, կարող է իրականացվել մեծ կամ փոքր ծավալի աշխատանք և, ըստ այդմ, գանձվի տարբեր գումար։ Բացի այդ, եթե սպասարկման աշխատանքների ընթացքում խագի այլ աշխատանքի անհրաժեշտություն, դրանց արժեքը ևս կավելացվի։
Խնդրում ենք հաշվի առնել, որ մեր իրականացրած յուրաքանչյուր պարբերական սպասարկում համապատասխանում է արտադրողի սատանդարտներին՝ ձեր ավտոմեքենայի պատշաճ աշխատանքը երաշխավորելու համար։ Բոլոր ծառայությունները ներառում են ավտոմեքենայի տարբեր մասերի որակի ստուգման չեք-լիստ։ Օգտագործվում են միայն օրիգինալ պահեստամասեր, իսկ սպասարկումը իրականացնում են միայն Jaguar-ի վերապատրաստված տեխնիկական մասնագետները։