I‑PACE ԿՈՆՑՊԵՏ՝ ՍՏԵՂԾԵԼՈՎ ԷՆԵՐԳԻԱ

Օգտագործելով մրցարշավներցի ստացված փորձն ու գիտելիքները՝ մենք մեծ քայլ ենք կատարել նաև մեր ճանապարհային ավտոմեքենաների ոլորտում։ Արգելակման նորարարական տեխնոլոգիաները օգնում են մեզ էլ ավելի մեծացնել մեր առաջին էլեկտրական կոնցեպտի մարտկոցի հզորությունները։
I‑PACE ԿՈՆՑՊԵՏ՝ ՍՏԵՂԾԵԼՈՎ ԷՆԵՐԳԻԱ
Գիտե՞ք, արդյոք, որ մեկ մրցափուլի ընթացքում Jaguar Racing Formula E բոլիդը խելացի արգելակման շնորհիվ կարող է կուտակել բավարար էներգիա՝ ընթացքի պաշարը 15%-ով մեծացնելու համար։ Ինչպե՞ս։ Ռեկուպերատիվ արգելակման նորագույն տեխնոլոգիայի շնորհիվ, որը նաև հանդիսանում է I‑PACE Concept ճանապարհային էլեկտրամոբիլի բաղադրիչ մաս։

Ներքին այրման շարժիչով սովորական ավտոմեքենայն դանդաղում է ֆրիկցիոն արգելակների աշխատանքի շնորհիվ, երբ կոճղակները սեղմվում են սկավառակներին։ Տրանսպորտային միջոցի կինետիկ էներգիան վերածվում էջերմայինի, որը ըստ էության վատնվում է։ Սակայն մարտկոցայի էլեկտրամոբիլի էլեկտրական շարժիչը կարող է վերածել այս կինետիկ էներգիան էլեկտրականության, որով կլիցքավորվի մարտկոցը՝ մեծացնելով մեկ լիցքավորումով հաղթահարելիք ճանապարհի երկարությունը։

Formula E-ում մրցավազքի տևողությունը նույնն է բոլոր մասնակիցների համար, ֆիքսված է նաև մրցման ընթացքում սպառման համար նախատեսված էներգիայի քանակությունը, որը կազմում է 56 կՎտժ, այնպես որ ռեկուպերատիվ արգելակման առանձնահատկությունները զգալիորեն ազդում են արտադրողականության և շրջանի հաղթահարման ժամանակի վրա։ Էլեկտրական մրցավզքերի ինտենսիվությունը իսկապես ստիպում է մեքենաներին, ինչպես նաև ինժեներներին, ցուցադրել իրենց լավագույն որակները, և Jaguar-ը, որը նախագծում է ինչպես մրցարշավային, այդպես էլ ճանապարհային էլեկտրամոբիլներ, կարող է էլ ավելի մեծ օգուտ քաղել։

I-PACE Կոնցեպտ էլեկտրական ավտոմեքենա - Ստեղծելով էներգիա
«Ֆորմուլա E-ի մթնոլորտը չափազանց հետաքրքիր և բարդ է ինժեների համար։ Մեր քաղած դասերը և մեր նախագծած էլեկտրական կոմպոնենտներըմենք կարող ենք օգտագործել անմիջականորեն մեր արտադրական միջավայրում՝ երբ աշխատում ենք Jaguar-ի նոր սերնդի էլեկտրամոբիլների վրա։»
Ռիչարդ Դևենփորտ - Հետազոտությունների մենեջեր, Formula E Technology

Ռեկուպերացիոն արգելակման կիրառությունը Jaguar-ի նոր էլեկտրական մոդելներում կարող է փոխել նաև ձեր վարելաոճը։ Մեկ ոտնակով վարելը, ինչը ենթադրում է հիմնականում միայն արագացման ոտանկի օգտագործումը, դառնում է չափազանց տարածվոծ, երբ վարորդը ավելի շատ գիտելիք է ձեռք բերում էլեկտրական ավտոմեքենաների մոմոնտի մասին։

Այս նշանակալի տեխնոլոգիական փոփոխություններին զուգահեռ, I-PACE կոնցեպտը շարունակում է մնալ իսկական Jaguar:

"Սա էլեկտրամոբիլ է, բայց նախևառաջ սա Jaguar է, այնպես որ այն պետք է հապամապատասխանի այն բնութագրերի, որոնք գանահտվում են և սիրված են Jaguar-ի բոլոր հաճախորդների շրջանում։ Ավտոմեքենայի դիզայնը իսակպես գեղեցիկ է, ինչպես արտաքինից, այդպես էլ ներսից։ Այն պետք է լինի հարմարավետ և մտածված, բայց միևնույն ժամանակ ապահովի հարմարավետություն ու վարման հուզիչ դինամիկա։ Եվ այս բոլորը այն բոնւթագրերն են, որոնք I-PACE կոնցեպտը հասանելի կդարձնի բոլորովին նոր տեսակի հաճախորդներին։"
Յեն Հոբան, մոդելային շարքի տնօրեն, Jaguar

ԱՎԵԼԻ ՇԱՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

I‑PACE ԿՈՆՑԵՊՏ

I‑PACE ԿՈՆՑԵՊՏ

Հրապարակված է 12-01-2018

Մարտկոցով աշխատող մեր առաջին էլեկտրական մոդելի ապշեցուցիչ կերպարը։ Լիաքարշ համակարգ, 400 ձիաուժ հզորություն, 5 նստատեղ և ավելի քան 500 կմ (310 մղոն) ընթացքի պաշար։
JAGUAR RACING

JAGUAR RACING

Հրապարակված է 12-01-2018

FIA Formula E-ի աշխարհի առաջնությունում պայքարելը մեզ ապահովում է իրական կյանքում, արագընթաց մրցուղու վրա փորձարկման հնարավորություն՝ կատարելագործելու մեր էլեկտրական մեքենաների տեխնոլոգիաները:
I‑PACE ԿՈՆՑԵՊՏ՝ <br>  ՄՐՑԱՐՇԱՎԻՑ ՃԱՆԱՊԱՐՀ

I‑PACE ԿՈՆՑԵՊՏ՝
ՄՐՑԱՐՇԱՎԻՑ ՃԱՆԱՊԱՐՀ

Հրապարակված է 12-01-2018

Մենք բացահայտում ենք I‑TYPE Formula E մրցարշավային բոլիդից մինչև I-PACE Concept ընկած ճանապարհը։ Ծանոթացե՛ք Jaguar-ի առաջին ամբողջովին էլեկտրական ճանապարհային ավտոմեքենային։