JAGUAR LAND ROVER LIMITED ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԵՐ՝ ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հաշվի առնելով Jaguar-ի գործուներության միջազգային բնույթը՝ Jaguar-ը անձնական տվյալները մշակում և պահում է ԵՄ սահմաններից դուրս։ Մենք պարտավոր ենք խնդրել ձեզ տալ դրա համաձայնությունը։ Եթե դուք դա չեք ցանկանում, ապա, ցավոք, մենք չենք կարող ընթացք տալ այս կայքի միջոցով կատարած ձեր ցանկացած հարցմանը։ Եթե համաձայն եք, կարող եք դա անել, վստահ լինելով, որ մենք օգտագործում ենք ձեր տվյալները ՄԻԱՅՆ ձեր հարցմանը ընթացք տալու համար, կամ այն հիմքով, որ Jaguar-ը կարող է հետագայում օգտագործել դրանք ձեզ հետ լրացուցիչ կապ հաստատելու համար (միշտ ստորև բերված Գաղտնիության քղաքականության դրույթների համաձայն)։
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Jaguar Land Rover Limited ընկերությունը հարգում է իր կայքերը այցելող յուրաքանչյուր անհատի անձնական իրավունքները, և ձեզ առնչվող ցանկացած հավաքագրված տեղեկություն կօգտագործվի առաջին հերթին ձեզ որևէ անհրաժեշտ ծառայություն մատուցելու համար, իսկ երկրորդ հերթին՝ մեր ընկերության սպասարկման որակը բարձրացնելու համար։ Մենք դա իրականացնում ենք՝ նպատակահարմամր կերպով տեղեկությունների օգտագործման միջոցով։
Այս տեղեկությունները հասանելի չեն լինի Jaguar Land Rover Limited-ի, դրա դուստր կամ դրա հետ փոխկապկացված ընկերությունների, ինչպես նաև այս կազմակերպություններից ցանկացածի դիլերների, գործակալությունների և լիցենզակիրների, ինչպես նաև ձեզ ծառայություններ մատուցելու նպատակով Jaguar-ի հետ ուղիղ կամ միջնորդավորված պայմանագիր կնքած այլ կազմակերպությունների հետ կապ չունեցող կողմերին։Դրանք կպահպանվեն և կօգտագործվեն անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող օրենսդրության պահանջների համաձայն՝ ԵՄ տարածքում կամ դրանից դուրս՝ աշխարհի ցանկացած կետում։ Այն կօգտագործվի բացառապես Jaguar-ի արտադրանքի և ծառայությունների, ինչպես նաև դրանց առնչվող ծառայությունների և ապրանքների մարքեթինգային առաջխաղացման նպատակով։
Դուք, որպես անհատ, իրավունք ունեք իմանալ, թե ձեզ առնչվող ինչ տեղեկություններ ենք մենք պահում, և անհրաժեշտության դեպքում կատարել ուղղումներ։ Դուք նաև իրավունք ունեք խնդրել մեզ՝ չօգտագործել այս տեղեկությունները։ Մենք կգործադրենք բոլոր համապատասխան ջանքերը ձեր ցանկությունները հաշվի առնելու համար։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ որոշ օրենքներ, առավելևս նրանք, որոնք կապված են անվտանգային կան ֆինանսական կարգավորումների հետ (օրինակ, երբ գործ ունենք Jaguar Financial Services ծրագրի հետ),կարող են խոչընդոտ հանդիսանալ։
ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՆԵՐԻ ԴԻՍՔԼԵՅՄԵՐ
Ճանապարհի գները ներառում են ավտոմեքենայի խորհուրդ տրվող մանրածախ գինը, դիլերական կետ առաքումը, ԱԱՀ-ն, պետական ճանապարհային հիմնադրամի 12-ամսյա լիցենզիան, ավտոմեքենայի առաջին գրանցման համար սահմանված պետական տուրքը և պետհամարանշանի մոտավոր արժեքը։ Օպցիոնների գները հաշավարկվում են նոր ավտոմեքենայի համար։ Jaguar-ի քաղաքականությունը ենթադրում է արտադրանքի մշտական կատարելագործում։ Մենք մեզ իրավունք են վերապահում ցանկացած պահի փոփոխել սույն կայքում ներկայացված մոդելների և ապրանքների բնութագրերը, գույները և գները։
Մենք ներդրել ենք բոլոր ջանքերը, որպեսզի ներկայացված տեղեկատվությունը, մանրամասներն ու նկարագրությունները համապատասխանեն վերջին թարմացումներին։ Այնուամենայնիվ խորհուրդ ենք տալիս մինչև պատվերի տեղադրումը, թյուրիմացություններից խուսափելու նպատակով, միշտ ճշտել ավտոմեքենայի բնութագրերը Jaguar-ի դիլերից։
Jaguar.com կայքը ունի մի քանի տարբերակ՝ տարբեր շուկաների համար, որոնք կարելի է այցելել Jaguar.com կայքի հիմնական էջում ընտրելով համապատասխան լեզուն։ Յուրաքանչյուր կայքում հրապարակված տեղեկությունները առնչվում են յուրաքանչյուր ավտոմեքենայի՝ տվյալ շուկայում առաջարկվող մասնագրերին և հետվաճառքային սպասարկմանը։ Ավտոմեքենայի վերաբերյալ տեղեկությունները կարող են տարբերվել՝ կախված շուկայից։ Այս կայքի որևէ հրապարակում չի հանդիսանում Jaguar Cars-ի կամ Jaguar-ի դիլերների կողմից որևէ կոնկրետ ավտոմեքենա վաճառելու հրապարակային օֆերտա։
Կայքում ներկայացված գույները տալիս են միայն ընդհանուր պատկերացում հասանելի երանգների համար։ Ցավոք, մենք չենք կարող այստեղ վերարտադրել մեր ավտոմեքենաների լաքաներկային ծածկույթի բարձր որակը։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ [ՀՏՀ]
1․ Ի՞նչ օգուտ է տալիս Jaguar-ի կողմից իմ տեղեկությունները հավաքելը։
2 Ի՞նչ տեղեկություններ կարող են հավաքվել Jaguar-ի վեբ-կայքում։
3․ Ինչպե՞ս է Jaguar-ը պատրաստվում հավաքել և պահել այս տեղեկությունները։
4․ Որքա՞ն ժամանակ է Jaguar-ը պատրաստվում պահել այս տեղեկությունները։
5․ Որտե՞ղ են պահվում ձեր անձնական տվյալները։
6․ Ինչու՞ է Jaguar-ը հավաքում այս տեղեկությունները։
7․ Ու՞մ է առնչվում այս քաղաքականությունը։
8․ Jaguar-ի մոտեցումը երեխաների անձնական տվյալներին։
9․ Ի՞նչ են քուքիները։
10․ Ի՞նչ են իրենցից ներկայացնում հաճախորդի օգտահաշիվները։
11․ Ինչպե՞ս կարող եմ շտկել ինձ առնչվող տվյալները։
12․ Ի՞նչ տարբերակներ են առաջարկվում, եթե որոշեմ գրանցվել։
13․ Ի՞նչ տեղի կունենա, եթե որոշեմ չգրանցվել։
Ի՞նչ օգուտ է տալիս Jaguar-ի կողմից իմ տեղեկությունները հավաքելը։
Այս տեղեկությունների հավաքագրումը կօգնի Jaguar-ին հետևյալ հարցերում․
1․ Հեշտացնել կայքի օգտագործումը՝ չստիպելով տեղեկությունները մուտքագրել մեկից ավելի անգամ։
2․ Օգնել մեզ ավելի արագ մատուցել տեղեկությունները։
3․ Օգնել մեզ առավել համապատասխան կոնտենտ ստեղծելու հարցում։
4․ Օգնել ձեզ արագ գտնել Jaguar-ի առաջարկած ծառայություններն ու տեղեկությունները
5․ Օգտագործել տեղեկությունները կայքի աշխատանքը բարելավելու համար
6․ Գնահատել կայքի օգտագործման հետ կապված ընդհանուր միտումները։
7. Տեղեկացնել ձեզ նոր ապրանքների, հատուկ առաջարկների, թարմացված տվյալների և այլ նոր ծառայությունների մասին, որոնք, ըստ Jaguar-ի, կարող են ձեզ հետաքրքրել։ Եթե դուք հայտնել եք ձեր համաձայնությունը, մենք կարող ենք նաև թույլ տալ այլ ընկերություններին ձեզ հետ ուղիղ կապ հաստատել։
8․ Ցուցադրելու ռելեվանտ ապրանքներ, առաջարկներ և ծառայություններ՝ հիմնվելով Jaguar-ի կայքում ձեր նախորդ ակտիվության վրա։
9. Օգնել ձեզ պահպանել ձեր սիրելի մեդիաֆայլերը (պաստառներ, տեսանյութեր, ձայնային ֆայլեր), արդեն իսկ հավաքած ավտոմեքենաները և նախընտրած դիլերի մասին տեղեկությունները, դրանք Jaguar.com կայքում հետագայում դիտելու համար։
Ի՞նչ տեղեկություններ կարող են հավաքվել Jaguar-ի վեբ-կայքում։
Jaguar-ը ձգտում է ապահովել ձեզ ձեր անձնական տվյալների նկատմամբ լիակատար վերահսկողությամբ։ Որպես կանոն, դուք կարող եք այցելել Jaguar-ի կայք առանց ձեր մասին անձնական տվյալներ հրապարակելու մա ձեր ինքնությունը մեզ հաղորդելու։ Սակայն որոշ դեպքերում մեզ կարող է անհրաժեշտ լինել այնպիսի տեղեկություն, ինչպիսին են ձեր անունը և հասցեն։ Մենք կհայտնենք ձեզ այդ մասին, մինչև ձեր անձնական տվյալները համացանցում հավաքելը։
Նույնիսկ մինչև գրանցումը մենք կհավաքենք անանուն տեղեկություններ այն մասին, թե ինչպես եք օգտվել կաքյից։ Սա սովորական ստանդարտ գործողություն է համացանցում գրանցված ցանկացած կայքի համար։ Հավաքագրված տեղեկությունները հնարավորություն չեն տալիս նույնականացնել ձեր անձը, սակայն կարող են օգտակար լինել մեզ մարքեթինգային նպատակներով կամ մեր ծառայությունները բարելավելու առումով։
Մեր ծառայությունները բարելավելու նպատակով մենք նաև կհավաքենք անանուն տեղեկություններ այն ռեֆերալ կայքի կամ գովազդային բանների մասին, որով դուք անցում եք կատարել Jaguar-ի կայք։
Եթե դուք որոշեք Jaguar-ին առցանց տրամադրել անձնական տեղեկություններ, որը կարող է մեզ պետք գալ, օրինակ՝ ձեզ հետ կապ հաստատելու, կամ ձեր բաժանորդագրությունն ապահովելու համար, մենք միշտ կտեղեկացնենք ձեզ, թե ինչպես ենք պատրաստվում օգտագործել այդ տեղեկությունները։ Եթե դուք կտեղեկացնեք մեզ, որ այլևս չեք ցանկանում, որ այդ տեղեկությունները օգտագործվեն ձեզ հետ հետագա կապի համար, ապա մենք կհարգենք ձեր ցանկությունը։
Ինչպե՞ս է Jaguar-ը պատրաստվում հավաքել և պահել այս տեղեկությունները։
Կայքը ձեր անձնական տվյալները կարող է հավաքել տարբեր եղանակներով, օրինակ, ուղիղ հարցնելով այն ձեզանից (ինչպես գրանցման ձևույթում), կամ կատարելով ավտոմատ գրանցումներ, երբ այցելում եք Կայք։ Օրինակ, մենք կարող ենք գրանցել կայքի մեջ ձեր ակտիվությունը կամ պահպանել այն օպցիաները, որոնք ընտրել եք։
Տեղեկությունները պահպանվում են անվտանգ միջավայրում, որը պաշտպանված է ֆիզիկական և տեխնիկական լուծումներ ենթադրող միջոցներով։ Տվյալների պահպանումը չի ենթադրում դրանց ընդհանուր հասարակական հասանելիություն։
Որքա՞ն ժամանակ է Jaguar-ը պատրաստվում պահել այս տեղեկությունները։
Jaguar-ը կպահպանի այս տեղեկությունները ապահով և պաշտպանված միջավայրում այնքան ժամանակ, քանի դեռ մեր կարծիքով այն անհրաժեշտ կլինի ձեզ ավելի լավ հասկանալու, օգնելու և ձեր ցանկությունները հարգելու համար։ Բացի այդ, օրենսդրությունը կարող է պահանջել մեզանից պահպանել այս տեղեկությունները որոշակի ժամկետի ընթացքում։ Հասկանալու համար, թե ինչպես կարող եք փոխել կամ թարմացնել ձեզ առնչվող ու մեզ մոտ պահվող տեղեկությունները՝ դիմեք այս բաժնի համապատասխան հարցին։
Որտե՞ղ են պահվում ձեր անձնական տվյալները։
Jaguar-ը աշխատում է աշխարհի շատ երկներում։ Որպեսզի մենք կարողանանք ապահովել ձեր՝ մեր հաճախորդների, հետևողական սպասարկումը, մենք կառավարում ենք մեր բոլոր կայքերը մեկ կենտրոնական վայրից։ Ներկայումս այն գտնվում է Մեծ Բրիտանիայում, սակայն մենք օգտվում ենք նաև այլ երկների, ներառյալ ԱՄՆ-ի, տարածքում մատուցվող վեբ-ծառայություններից։ Գոյություն չունի տվյալների պաշտպանությանն առնչվող այնպիսի ընդհանուր օրենսդրություն, որը հավասարապես տարածվի ինչպես Եվրոպայի, այդպես էլ ԱՄՆ-ի վրա, իսկ եվրոպական օրենքները պահանջում են, որպեսզի դուք միանշանակ կերպով տաք ձեր համաձայնությունը մինչ այն պահը, երբ մենք կկարողանանք տեղափոխել և պահել ձեր անձնական տվյալները ԱՄՆ-ում։
Ինչու՞ է Jaguar-ը հավաքում այս տեղեկությունները։
Այս տեղեկությունները անհրաժեշտ են ձեզ մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար։ Մենք ցանկանում ենք էլ ավելի համապատասխանեցնել մեր ապրանքներն ու ծառայությունները ձեր մասնավոր կարիքներին։
Ու՞մ է առնչվում այս քաղաքականությունը։
Սույն քաղաքականությունը կիրառելի է անհատ-սպառողների և կորպորատիվ հաճախորդների համար նախպատեսված վեբ-կայքերի համար։
Jaguar-ի մոտեցումը երեխաների անձնական տվյալներին։
Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը կարևոր է։ Այդ պատճառով մեր կայքի միջոցով մենք երեբք չենք հավաքագրում և չենք պահում 16 տարեկանը չլրացած անձանց վերաբերյալ տվյալներ։
ՔՈՒՔԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քուքիների հեռացում
Դուք կարող եք հեշտությամբ հեռացնել ցանկացած քուքի, որը տեղադրվել է ձեր դիտարկչի քուքիների թաղթապանակում։ Օրինակ, եթե օգտվում եք Microsoft Windows Explorer-ից․
Բացե՛ք Windows Explorer դիտարկիչը
Սեղմե՛ք 'Search' (՛Փնտրել՛) կոճակը
Մուտքագրե՛ք "cookie" բառը 'Folders and Files' բաժնի որոնման դաշտում
Ընտրե՛ք 'My Computer' տողը 'Look In' հատվածում
Սեղմե՛ք 'Search Now' կոճակը
Երկու անգամ սեղմե՛ք այն պանակների վրա,որոնք գտել եք որոնման արդյունքում
Ընտրե՛ք 'ցանկացած քուքի ֆայլ
Սեղմե՛ք ստեղնաշարի 'Delete' կոճակը
Եթե օգտվում եք Microsoft Windows Explorer-ից, ապա կարող եք ընտրել "cookies" տողը "Help" բաժնում՝ պարզելու համար, թե որտեղ են պահվում քուքիները։
Ինչպե՞ս կարող եմ շտկել ինձ առնչվող տվյալները։
Jaguar-ի որոշ կայքերում առկա են գրանցման էջեր, որոնց միջոցով կարող եք ստուգել և թարմացնել մինչ այդ տրամադրած ձեր անձնական տվյալները։ Այլ տեղերում, դուք կունենաք միայն ծառայությունից հրաժարվելու հնարավորություն։ Այն դեպքերում, երբ կարիք ունեք ճշգրտելու մինչ այդ Jaguar կայքով տրամադրված անձնական տվյալները, հետևե՛ք առաջարկվող կարգադրություններին։
Ինչպե՞ս է ապահովվում կայքի անվտանգությունը համացանցում։ & Site Security?
Համացանցը անվտանգ համակարգ չէ, և դուք մշտապես պետք է ուշադիր լինեք այն տվյալների հանդեպ, որոնք տարածում եք առցանց։ Jaguar-ի կայքերի միջոցով հավաքագրվող տեղեկությունները պահվում են հասարակության համար անհասանելի անվտանգ օպերացիոն միջավայրերում։ Որոշ դեպքերում անձնական տվյալները գաղտանգրվում են համապատասխան անվտանգ տեխոնոլոգիայի կիրառմամբ՝ մինչև որոշակի գործարքների կատարելը։
Ի՞նչ տեղի կունենա, եթե նախընտրեմ չգրանցվել։
Եթե որոշեք չգրանցվել և չտրամադրել անձնական տվյալներ, հիմնականում կկարողանաք օգտվել Jaguar-ի կայքերի մեծ մասից, սակայն գրանցում պահանջող բաժինները անհասանելի կմնան։ Նույնիսկ եթե չգրանցվեք, մենք երբեմն կհավաքագրենք տեղեկություններ այն մասին, թե ինչպես եք օգտվել մեր կայքից։ Ձեզ չնույնականցնող այս տեղեկությունները կօգտագործվեն մարքեթինգային նպատակով կամ մեր ծառայությունների որակը բարելավելու համար։
Քուքի (թխուկ, cookie) ֆայլը տեքստային տեղեկատվության տող է, որը հաղրոդվում է վեբ-կայքից և գրանցվում է ձեր համակարգչիկոշտ սկավառակի վրա՝ դիտարկչի թղթապանակում։ Այն թույլ է տալիս կայքին հիշել ձեզ։ Քուքի ֆայլերը կարող են թույլ տալ կարգավորել կայքի բովանդակությունը ձեր նախասիրությունների համաձայն։ Բոլոր խոշոր կայքերը օգտագործում են cookie ֆայլեր։ Իրենք իրենցով այդ ֆայլերը թույլ չեն տալիս նույնականացնել ձեզ։
Քուքի ֆայլը սոովորաբար պարունակում է այն դոմենի անունը, որտեղից ստացվել է, քուքիի «կյանքի ժամկետը» և որոշակի արժեք, որը սովորաբար պատահականորեն գեներացված թիվ է։
Այս կայքում օգտագործվում են երկու տեսակի քուքիներ։
Ժամանակավոր (Session), որոնք մնում են ձեր դիտարկչի քուքիների ֆայլում այնքան ժամանակ, քանի դեռ չեք դուրս եկել կայքից։
Մշտական (Persistent), որոնք մնում են ձեր դիտարկչի քուքիների ֆայլում շատ ավելի երկար ժամանակ (վերջնական ժամանակը կախված է կոնկրետ քուքիի առանձնահատկություններից)
Ինչպե՞ս են քուքիներն օգտագործվում յաս կայքում և ինչ տեղեկություններ են հավաքագրվում։
Սեսսիայի քուքիները օգտագործվում են․
- Տեղեկությունները մեր կայքի էջերի միջև տեղափոխելու համար, որպեսզի ստիպված չլինեք մուտքագրել այն մի քանի անգամ։
- Գրանցման շրջանակում ձեզ պահպանված տեղեկությունները հասնաելի դարձնելու համար։
Մշտական (Persistent) քուքիները օգտագործվում են․
- Ձեզ որպես ունիկալ օգտատեր ճանաչելու համար, երբ կվերադառնաք մեր կայք (ընդ որում համարը թույլ չի տալիս նույնականացնել ձեզ անհատապես)։
- Բովանդակությունը կամ գովազդը ձեր նախասիրություններին հարմարացնելու և նույն նյութերը ձեզ կրկնակի չցուցադրելու համար։
- Անանուն հավաքական վիճակագրություն հավաքելու համար, որը թույլ է տալիս մեզ հսականալ, թե ինչպես են հաճախորդները օգտվում մեր կայքից, և օգնում է բարելավել մեր կայքի կառուցվածքը։ Այս եղանակը հնրավորություն չի տալիս նույնականացնել ձեզ անհատապես։
Երրորդ կողմի քուքիներ
Երրորդ կողմի քուքիները ևս աշխատում են այս կայքում։ Դրանք օգտագործվում են հետևյալ նպատակներով․
- Մեր կայքում գովազդ տեղադրելու և այդ գովազդի հետ հաճախորդների փոխգործակցությանը հետևելու համար։
- Գովազդի ցուցադրման հաճախականությունը վերահսկելու համար։
- Բովանդակությունը ձեր նախասիրություններին հարմարացնելու համար։
- Մեր կայքի անանուն այցելուներին հաշվելու համար։
- Գնումների և ֆինանսական գործարքների անվտանգությունը ապահովելու համար։
Վեբ-փարոսներ
Մեր առցանց էջերից որոշները կարող են պարունակել էլեկտրոնային պատկերներ, որոնք հայտնի են որպես վեբ-փարոսներ (դրանք երբեմն անվանվում են նաև թափանցիկ gif-եր), որոնք օգնում են մեզ հաշվել տվյալ էջ այցելած օգտատերերին։ Վեբ-փարոսները հավաքագրում են սահմանափակ տեղեկություններ, ներառյալ քուքի-ֆայլի համարը, էջը դիտելու ժամն ու օրը, ինչպես նաև փարոս պարունակոց էջի նկարագրությունը։ Մենք կարող ենք նաև տեղադրել երրորդ կողմերի տրամադրած վեբ-փարոսնե։ Դրանք չեն հավաքագրում ոչ մի անձանական տվյալ, այլ պարզապես օգնում են հետևել կոնկրետ գովազդային արշավի արդյունավետությանը։
Քուքիների միացումն ու անջատումը
Դուք կարող եք ընդունել կամ մերժել քուքիները՝ փոփոխելով ձեր դիտարկչի կարգավորումները: Այնուամենայնիվ, դուք կարող է զրկվեք մեր կայքի բոլոր ինտերակտիվ հնարավորությունները օգտագործելուց, եթե քուքիները անջատված են: Եթե ցանկանում եք զգուշացվել նախքան ձեր կոշտ սկավառակի վրա քուքիի գրանցումը՝ հետևեք ստորև բերված ուղեցույցի հրահանգներին։
Internet Explorer 7.0+ դիտարկչի համար․
- Անցե՛ք մենյուի 'Tools' կետին
- Սեղմե՛ք 'Internet Options' կետին
- Սեղմե՛ք 'Privacy' տողին
- Ընտրե՛ք ձեր նախընտրած կարգավորումը
- Ընտրե՛ք անվտանգության 'High' մակարդակը, եթե այլևս չեք ուզում ստանալ քուքիներ
- Սեղմե՛ք 'OK'
- Սեղմե՛ք “General” տողին
- Սեղմե՛ք “Delete” կոճակը “Browsing History” բաժնում
- Սեղմե՛ք “Delete Cookies” կոճակը “Delete Browsing History” բացվող պատուհանում
Այսպիսով կջնջեք բոլոր քուքիները
Այս ֆայլերը ջնջելուց հետո դուք այլևս քուքիներ չեք ունենա, և ձեր դիտարկիչն այլևս չի ուղարկի կամ չի ստանա նոր թխուկներ՝ ձեր ընտրած անվտանգության կարգավորման հիման վրա:
Internet Explorer 6.0+ դիտարկչի համար․
- Անցե՛ք 'Tools' մենյու
- Սեղմե՛ք 'Internet Options', իսկ այնուհետ՝ 'Privacy' թաբին
- Ընտրե՛ք ձեր նախընտրած կարգավորումը
- Ընտրե՛ք անվտանգության 'High' մակարդակը, եթե այլևս չեք ուզում ստանալ քուքիներ
- Սեղմե՛ք 'OK'
- Անցե՛ք ձեր քուքիների բաժինը
- Հեռացրե՛ք այնտեղ առկա բոլոր ֆայլեը, ինչի արդյունքում կջնջվեն նաև քուքիները
Այս ֆայլերը ջնջելուց հետո դուք այլևս քուքիներ չեք ունենա, և ձեր դիտարկիչն այլևս չի ուղարկի կամ չի ստանա նոր թխուկներ՝ ձեր ընտրած անվտանգության կարգավորման հիման վրա:
Mozilla Firefox 3.0+ դիտարկչի համար․
- Անցե՛ք "Tools" մենյու
- Սեղմե՛ք ‘Options’ կետին
- Սեղմե՛ք ‘Privacy’ կոճակին
- Հանե՛ք նշումը ‘Accept cookies from sites’ օպցիայից, եթե այլևս չեք ցանկանում ստանալ քուքիներ։
- Նույն պատուհանում սեղմե՛ք ‘Clear now’ կոճակին՝ քուքիները հեռացնելու համար
- Ընտրե՛ք ‘Cookies’ տողը ‘Clear Private Data’ բաժնում
- Սեղմե՛ք ‘Clear private data now’ կոճակը
Այս ֆայլերը ջնջելուց հետո դուք այլևս քուքիներ չեք ունենա, և ձեր դիտարկիչն այլևս չի ուղարկի կամ չի ստանա նոր թխուկներ՝ ձեր ընտրած անվտանգության կարգավորման հիման վրա:
Mozilla Firefox 2.0 դիտարկչի համար․
- Անցե՛ք Tools մենյու (կամ Edit՝ Linux-ի դեպքում)
- Սեղմե՛ք ‘Options’ կետին (կամ Preferences՝ Linux-ի դեպքում)
- Ընտրե՛ք Privacy պատկերը ձախից բացվող վահանակի վրա
- Սեղմե՛ք Cookies կետին
- Ընտրե՛ք ձեր նախընտրած կարգավորումը
- Note that the option to block third-party cookies has been removed from Firefox 2's user interface.
Mozilla Firefox 1․5 դիտարկչի համար․
- Անցե՛ք Tools մենյու (կամ Edit՝ Linux-ի դեպքում)
- Սեղմե՛ք ‘Options’ կետին (կամ Preferences՝ Linux-ի դեպքում)
- Ընտրե՛ք Privacy պատկերը ձախից բացվող վահանակի վրա
- Սեղմե՛ք Cookies կետին
- Ընտրե՛ք ձեր նախընտրած կարգավորումը
Safari 2.0.+ դիտարկչի հա․մար
- Ընտրե՛ք Preferences կետը Safari մենյուից
- Ընտրե՛ք Security նշանը
- Քուքիների կարգավորումները կցուցադրվեն պատուհանի մեջ
- Ընտրե՛ք ձեր նախընտրած կարգավորումը
Safari 1․2.+ դիտարկչի հա․մար
- Ընտրե՛ք Preferences կետը Safari մենյուից
- Ընտրե՛ք Security նշանը
- Քուքիների կարգավորումները կցուցադրվեն պատուհանի մեջ
- Ընտրե՛ք ձեր նախընտրած կարգավորումը
Opera 8.5.0 դիտարկչի համար․
– Անցե՛ք "File" մենյու
- Սեղմե՛ք ’Preferences’ տողին
- Ընտրե/ք ‘Privacy’ բաժինը
- Ընտրե՛ք ձեր նախընտրած կարգավորումը
Netscape 7.0+ դիտարկչի համար․
- Անցե՛ք մենյուի 'Edit' տողին
- Սեղմե՛ք 'Preferences' տողին
- Սեղմե՛ք ' Privacy & Security' տողին & Security'
- Ընտրե՛ք 'Cookies' դաշտը
- Ընտրե՛ք ձեր նախընտրած կարգավորումը
- Սեղմե՛ք 'OK'
- Անցե՛ք 'Start' կոճակին
- Սեղմե՛ք 'Find'
- Սեղմե՛ք 'Files and Folders'
Բացված որոնողական դաշտում մուտքագրե՛ք "cookies.txt"
- Սեղմե՛ք 'Find Now'
- Երբ որոնման արդյունքները հասանելի լինեն տեղափոխե՛ք բոլոր թվարկված ֆայլերը 'Recycle Bin' թղթապանակի մեջ, ինչը կհեռացնի բոլոր քուքիները
- Այժմ անջատե՛ք և կրկին միացրե՛ք Netscape-ը
Կախված ձեր նախկին ընտրությունից, ձեզ կառաջարկվեն նոր քուքիներ, կամ էլ՝ յլևս չեք ստանա և չեք ուղարկի ոչ մի նոր քուքի։
Քուքիների հեռացում
Դուք հեշտությամբ կարող եք հեռացնել ցանկացած քուքի, որը տեղադրված է ձեր դիտարկչի քուքիների թղթապանակում: Օրինակ, եթե օգտագործում եք Microsoft Windows Explorer.
Բացե՛ք 'Windows Explorer'
Սեղմե՛ք 'Search' կոճակը գործիքների վահանակին
Մուտքագրե՛ք "cookie" բառը 'Folders and Files' որոնողական դաշտում
Ընտրե՛ք 'My Computer' տողը 'Look In' դաշտում
Սեղմե՛ք 'Search Now'
Երկու անգամ սեղմե՛ք այն պանակների վրա,որոնք գտել եք որոնման արդյունքում
Ընտրե՛ք ցանկացաց քուքի ֆայլ
Սեղմե՛ք ձեր ստեղնաշարի 'Delete' կոճակը։
Եթե դուք չեք օգտագործում Microsoft Windows Explorer-ը, ապա "Help" հատվածում պետք է ընտրեք «cookies»՝ պարզելու համար, թե որտեղ կարող եք գտնել ձեր քուքիների թղթապանակը։
Ինչպե՞ս կարող եմ շտկել ինձ առնչվող տվյալները։
Jaguar-ի որոշ կայքերում առկա են գրանցման էջեր, որոնց միջոցով կարող եք ստուգել և թարմացնել մինչ այդ տրամադրած ձեր անձնական տվյալները։ Այլ տեղերում, դուք կունենաք միայն ծառայությունից հրաժարվելու հնարավորություն։ Այն դեպքերում, երբ կարիք ունեք ճշգրտելու մինչ այդ Jaguar կայքով տրամադրված անձնական տվյալները, հետևե՛ք առաջարկվող կարգադրություններին։
Ինչպե՞ս է ապահովվում կայքի անվտանգությունը համացանցում։ & Site Security?
Համացանցը անվտանգ համակարգ չէ, և դուք մշտապես պետք է ուշադիր լինեք այն տվյալների հանդեպ, որոնք տարածում եք առցանց։ Jaguar-ի կայքերի միջոցով հավաքագրվող տեղեկությունները պահվում են հասարակության համար անհասանելի անվտանգ օպերացիոն միջավայրերում։ Որոշ դեպքերում անձնական տվյալները գաղտանգրվում են համապատասխան անվտանգ տեխոնոլոգիայի կիրառմամբ՝ մինչև որոշակի գործարքների կատարելը։
Ի՞նչ տեղի կունենա, եթե նախընտրեմ չգրանցվել։
Եթե որոշեք չգրանցվել և չտրամադրել անձնական տվյալներ, հիմնականում կկարողանաք օգտվել Jaguar-ի կայքերի մեծ մասից, սակայն գրանցում պահանջող բաժինները անհասանելի կմնան։ Նույնիսկ եթե չգրանցվեք, մենք երբեմն կհավաքագրենք տեղեկություններ այն մասին, թե ինչպես եք օգտվել մեր կայքից։ Ձեզ չնույնականցնող այս տեղեկությունները կօգտագործվեն մարքեթինգային նպատակով կամ մեր ծառայությունների որակը բարելավելու համար։