"Քաղաքները կարող են վախենալու աստիճան անաղմուկ դառնալ էլեկտրական ավտոմեքենաների շնորհիվ։ Մենք տարիներ շարունակ աշխատել ենք մեր ավտոմեքենաների աղմուկը նվազեցնելու ուղղությամբ, սակայն նոր էլեկտրական տեխնոլոգիաները հետաքրքիր մարտահրավեր են նետում՝ լինելով չափից դուրս անաղմուկ։ Կա այնպիսի վտանգ, որ հետիոտները կարող են չլսել նրանց մոտենալը։ Այդ իսկ պատճառով մենք, որպես քաղաքային տարածքից հավասարաչափ օգտվողներ, պետք է համոզվենք, որ մեր ավտոմեքենաները անվտանգ են ու պատասխանատու։"
Յեն Սաֆիլդ, NVH տեխնիկական մասնագետ, Jaguar Land Rover
Jaguar ավտոմեքենաները միշտ առանձնացել են իրենց գեղեցիկ հնչողությամբ և այդ առումով էլեկտրական մոդելներն էլ բացառություն չեն կազմի, սակայն անվտանգ կերպով լսելի դառնալու համար դրանք պետք է արձակեն բոլորովին նոր տեսակի ձայն, որը կնախազգուշացնի ճանապարհային երթևեկության յալ մասնակիցներին դրանց շարժման ուղղության մասին։ Միևնույն ժամանակ, ձայնը պետք է գրավի վարորդի ուշադրությունը և որոշակի պատկերացում տա ավտոմեքենայի դինամիկ առաջընթացի մասին։ Թե ինչպիսին կլինեն այս տարատեսակ ձայները, հաճախորդների կիմանան արդեն 2018 թվականից հետո, երբ հնարավորություն կունենան փորձարկելու սերիական մոդելը։