1961 թվականին Jaguar E-type-ն իր առաջին հաղթանակներն է տարել երկու փոքր-ինչ փոփոխված մեքենաներով՝ ZP նախագծի անվան տակ:
Այսօր այս հաղթանակները F-TYPE ZP Edition-ի ոգեշնչումն են՝ ներքին այրման շարժիչով մեր խորհրդանշական սպորտային մեքենաներից վերջինը:
Jaguar SV Bespoke ստորաբաժանման կողմից մշակված այս եզակի բնութագրերից յուրաքանչյուրը հասանելի է որպես կուպե(Coupé) կամ կաբրիոլետ(Convertible) թափքով:
Գունային համադրությունների ընտրությունը պայմանավորված է Project ZP E-type-ի երկու բնօրինակ մոդելներով:
Oulton Blue (կապույտ երանգ)-ի էքստերիերը՝ Mars Red-ով և Ebony կաշվով, հիշեցնում է այն ավտոմեքենան, որով Գրեհեմ Հիլլը հաղթանակ տարավ Oulton Park-ում,
մինչդեռ Crystal Grey (բաց մոխրագույն երանգ)-ի էքստերիերը Navy Blue-ով և Ebony կաշվով մարմնավորում է Ռոյ Սալվադորիի հաղթանակի ոգին Crystal Palace-ում:
Երկու տարբերակներն էլ դռների վրա ունեն Porcelain White Gloss (սպիտակ երանգի) մրցարշավային ոճի եզրեր և Porcelain White Gloss (սպիտակ երանգի) վանդակաճաղի եզրագիծ։
Մրցարշավից ոգեշնչված տեսքը համալրվում է Gloss Black Diamond Turned (սև երանգի) 20-դյույմանոց դարբնոցային ալյումինե անվահեծերով, Gloss Black (սև երանգի) արտաքին շեշտադրումներով և Gloss Black (սև երանգի) արգելակման տրամաչափերով։
Սեփականատերերին հիշեցնում են իրենց ավտոմեքենայի տեղը պատմության մեջ՝ բացառիկ դետալներով, ներառյալ
հատուկ պատվերով պատրաստված «150-ից մեկը» SV Bespoke նշանը և «F-TYPE ZP Edition» բրենդավորումը կողաթևի, անիվների, պաշտպանիչ հակասայթաքիչների և վահանակի վրա:
Նստատեղերի յուրօրինակ նախշը հանդիսավորության զգացում է ստեղծում։
Վերջին Jaguar F-TYPE-ը շարունակում է ապահովել բացառիկ վարորդական փորձ։
575 ձիաուժ հզորությամբ, 700 Նմ ոլորող մոմենտով և լիաքարշակ համակարգով 0-100 կմ/ժ արագությունը հասնում է ընդամենը 3,7 վայրկյանում:
Հազվագյուտ F-TYPE ZP Edition-ը ձեռք բերելու մասին տեղեկության համար խնդրում ենք կապվել ձեր տեղական SV մասնագետի հետ: