Յուրաքանչյուր երկու տարին մեկ վարե՛ք նոր Jaguar ավտոմեքենա և վճարե՛ք բացառապես ձեր օգտագործած ժամանակահատվածի համար՝ սկսած 0% կանխավճարով։ Առաջարկվում է Երաշխավորված Ապագա Նվազագույն Արժեքի հաշվարկով, սպասարկման, ապահովագրման ծառայություններով և հասանելի է մի շարք ավտոմեքենաների համար։
Jaguar վարելը երբեք այսքան պարզ ու հասանելի չի եղել։
Ինչպես է դա աշխատում․
• Ընտրե՛ք ձեր Jaguar-ը, համաձայնեցրե՛ք ձեր տարեկան վազքի ու կանխավճարի չափսը 0%, 10% կամ 20%։
• Ձեր վաճառողը կհաշվարկի համաձայնագրի վերջում ավտոմեքենայի Երաշխավորված Ապագա Նվազագույն Արժեքը (Guaranteed Minimum Future Value կամ GMFV)։
• GMFV ցուցանիշը հաշվարկվում է համաձայնագրի վերջում ավտոմեքենայի մնացորդային կանխատեսված արժեքի վրա՝ հաշվի առնելով դրա տարիքն ու գնահատված վազքը։ Այս գումարը հաստատվում է որպես հետաձգված վերջնավճար, եթե ի վերջո ցանկանաք պահպանել ձեր Jaguar-ը։
• Վերջնական մուծումն ու ցանկացած կանխավճարը հանվում են ավտոմեքենայի արժեքից, իսկ ձեր կանոնավոր ամսական վճարները հաշվարկվում են մնացած գումարի հիման վրա՝ գումարաց պայմանագրով սահմանված տոկոսադրույքը։
Համաձայնագրի վերջում ընտրե՛ք երեք հետևյալ օպցիաներից մեկը․
• Թարամցնել – Գնե՛ք նոր ավտոմեքենա և օգտագործե՛ք վերջնավճարը գերազանցող ցանկացած գումար որպես նոր կանճավճար։
• Պահել – Վճարե՛ք վերջնավճարը և ստացե՛ք ավտոմեքենայի սեփականության իրավունքը։
• Վերադարձնել – Վերադարձրե՛ք ավտոմեքենան առանց վերձնավճարը մուծելու։ Եթե ավտոմեքենան վերադարձվում է համաձայնագրի պայմաններում նշված վիճակում և առանց սահմանված վազքի գերազանցման, ապա այլևս կարիք չեք ունենա կատարել լրացուցիչ այլ վճարներ։
Առավելություններ՝
• Ֆիքսված կանոնավոր վճարումներ՝ բյուջեի հաշվարկը հեշտացնելու համար
• Ձեր կանոնավոր վճարները նվազում են, քանի որ գումարի մի մասը պահվում է մինչև համաձայնության ժամկետի ավարտը։
• Պայմանագրի ժամկետի ավարտին ավտոմեքենայի արժեքը երաշխավորված կերպով նվազագույնը հավասար կլինի վերջնական լրացուցիչ վճարվող գումարի չափսին, ինչը կպաշտպանի ձեզ օգտագործված մեքենայի գնի ցանկացած պոտենցիալ անկումից։
• Ավելի կարճ ժամկետ ընտրելով՝ դուք կկարողանաք ավելի հաճախ վարել նոր Jaguar:
• Կանխավճարի չափսը կարող է ճկուն կերպով հարմարեցվել ձեր կարիքներին, իսկ համաձայնագրի ժամկետի ավարտին կկարողանաք ընտրել ձեզ առավելագույնս համապատասխանող տարբերակը։
ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
• *Եթե ավտոմեքենան չի համապատասխանում վազքին և վիճակին ներկայացվող պահանջներին, ապա կկանձվի լրացուցիչ վճար։
• Համաձայնությունները պայմանավորված են կարգավիճակով։
Կապվե՛ք վաճառքի ղեկավարի հետ՝ հասանելի օպցիաներին ծանոթանալու համար։
ԴԻՏԵ՛Ք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ