JAGUAR-Ի ՔԱՐՇԱԿՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

Սպորտային ավտոմեքենա քարշակելու կարողությամբ։
JAGUAR-Ի ՔԱՐՇԱԿՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Անկախ նրանից, քարշակում եք ձեր նավակը դեպի մոտակա ծովափը, թե ընտանիքով ճանապարհորդում եք Ֆրանսիական Ռիվիերայով, դուք կարող եք ապավինել Jaguar-ի քարշակման անգերազանցելի հնարաորություններին և կայունության կատարելագործված համակարգերին, որոնք ճանապարհորդությունը կդարձնեն ավելի անվտանգ, պարզ և հաճելի, քան երբևէ։

JAGUAR-Ի ՔԱՐՇԱԿՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՁԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ*

ԷԼԵԿՏՐԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՔԱՐՇԱԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ

ԷԼԵԿՏՐԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՔԱՐՇԱԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ

- Երբ մեխանիզմը չի կիրառվում, այն աննկատ կերպով կարելի է թաքցնել հետևի թափարգելի տակ։
- Բացվում է 12 վայրկյանում
- Կառավարվում է բեռնախցիկից կամ տեղեկատավակն-ժամանցային համակարգի միջոցով
- Ներառում է 13-կետանի էլեկտրական միակցման համակարգ։
- Նախատեսված է մինչև 3500 կգ կցորդների համար**քարշակվող կցորդի առավելագույն զանգվածը
- 200 կգ*** կցորդմամ կետի ծանրաբեռնվածությունը
- Ներառում է կցորդի լուսավորության փորձարկման եզակի համակարգ։
ԱՆՋԱՏՏՎՈՂ ՔԱՐՇԱԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ

ԱՆՋԱՏՏՎՈՂ ՔԱՐՇԱԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ

- Հարմար և արագ տեղադրվող
- 50 մմ շառավղով քարշակման գունդ
- Նախատեսված է մինչև 3500 կգ կցորդների համար**քարշակվող կցորդի առավելագույն զանգվածը
- 195 կգ*** կցորդմամ կետի ծանրաբեռնվածությունը
- Ներառված են էլեկտրական միացումները

ԲԱՑԱՀԱՅՏԵ՛Ք ՁԵՐ ԿԱՏԱՐՅԱԼ JAGUAR-Ի ՔԱՐՇԱԿՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

JAGUAR F-PACE

JAGUAR F-PACE

Շքեղ ամենագնաց, որն առաջարկում է պրակտիկություն և արդյունավետություն։

Քարշակման հնարավորություն՝ մինչև 2400 կգ
Կցորդման կետի առավելագույն ծանրաբեռնվածությունը՝ մինչև 175 կգ
JAGUAR E-PACE

JAGUAR E-PACE

Մեր կոմպակտ ամենագնացում եզակի կերպով համադրվում են արտաքինը, մանևրականությունն ու դինամիկ վարումը։

Քարշակման հնարավորություն՝ մինչև 1800 կգ
Կցորդման կետի առավելագույն ծանրաբեռնվածությունը՝ մինչև 100 կգ
JAGUAR I-PACE

JAGUAR I-PACE

Ներկայացնում ենք մեր առաջին ամբողջովին էլեկտրական ամենագնացը։

Քարշակման հնարավորություն՝ մինչև 750 կգ
Կցորդման կետի առավելագույն ծանրաբեռնվածությունը՝ մինչև 45 կգ
JAGUAR XE

JAGUAR XE

Մեր ամենաժամանակակից, արդյունավետ և նրբընտիր սպորտային սեդանը։

Քարշակման հնարավորություն՝ մինչև 1800 կգ
Կցորդման կետի առավելագույն ծանրաբեռնվածությունը՝ մինչև 75 կգ
JAGUAR XF

JAGUAR XF

Մեր շքեղ բիզնես-սեդանը համադրում է անկրկնելի դիզայնը, դինամիկ վարումն ու առավել ժամանակակից տեխնոլոգիաները։

Քարշակման հնարավորություն՝ մինչև 2000 կգ
Կցորդման կետի առավելագույն ծանրաբեռնվածությունը՝ մինչև 100 կգ
JAGUAR ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

JAGUAR ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Ծանոթացե՛ք բոլոր այն աքսեսուարներին, որոնք կատարելապես կլրացնեն ձեր Jaguar-ի ոճը, դիզայնը և կարողությունները։

ԻՆՉՊԵՍ Է ԱՇԽԱՏՈՒՄ JAGUAR-Ի ՔԱՐՇԱԿՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

TOW ASSIST ՀԱՄԱԿԱՐԳ

Նորարարական ֆունկցիա, որը կանխատեսում է ձեր կցորդի ուղղությունը, երբ շարժվում եք հետընթաց։ Տեղեկատվական-ժամանցային համակարգի էկրանին արտացոլվում են ուղղորդիչ գծեր, որոնք կարելի է կարգավորել՝ կախված կցորդի լայնությունից՝ արտացոլելով շարժման հետագիծը։

TOW HITCH ASSIST ՀԱՄԱԿԱՐԳ

Այս ֆունկցիան օգնում է հստակորեն միացնել ֆարկոպը կցորդիչ կեռին։ Էկրանին արտացոլվում է գունավոր կետային պատկեր, որը ցուցադրում է կցագունդը և ավտոմեքենայի կանխատեսվելիք հետագիծը կրկնող ուղղորդիչներ։

ՇՐՋԱՆԱԾԻՐ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Առջևի թափարգելի, արտաքին հայելիների ստորին հատվածների և հետևի դռան բռնակի վրա տեղադրված հինգ տեսախցիկներից բաղկացած շրջանածիր տեսադաշտի համակարգը տեղեկատվական-ժամանցային համակարգի էկրանին արտացոլում է արտաքին աշխարհից ստացվող գրեթե 360-աստիճան ունեցող պատկեր։

*Խնդրում ենք հաշվի առնել, որ Jaguar-ի ոչ բոլոր քարշակման համակարգերն են համատեղելի բոլոր Jaguar ավտոմեքենաների հետ։ Կապվե՛ք ձեր դիլերի հետ՝ յուրաքանչյուր մոդելի համատեղելիությունը ճշտելու համար։

**Քարշակման կարողությունները տարբերվում են՝ կախված փոխանցումատուփից։

***Քարշակման ձողի զանգվածը կախված է փոխանցումատուփից և կիրառվող անիվներից։