I‑PACE Concept-ը նախագծվել է այնպես, որպեսզի հնարավոր լինի տեղադրել մեծ լիթիում-իոնային մարտկոց և խուսափել ընթացքի պաշարի հետ կապված խնդիրներից։ Մարտկոցում կրառվում է փաթեթային տարրերի նորագույն տեխնոլոգիան, իսկ ընդհանուր տարողությունը կազմում է 90 կՎտժ։ Սա նշանակում է, որ I‑PACE Concept-ը մեկ լիցքավորումով ավելի շատ տարածություն կանցնի։ Եվրոպական փորձարկման մեթոդաբանությամբ մեքենայի ընթացքի պաշարը կազմում է 500 կմ (կամ 220 մղոն ամերիկյան ցիկլով)։ Սա ավելի քան բավարար ցուցանիշ է վարորդների ճնշող մեծամասնության առօրյա ճանապարհորդությունների համար, մինչդեռ մի որոշ մասին էլ կբավականացնի շաբաթը մեկ լիցքավորելը։
Անիվների միջև մեծ մարտկոցի համար տեղ ազատելու նպատակով առջևի և հետևի սռնիները տեղափոխվել են համապատասխանաբար առաջ և հետ։ Այս դիզայներակն լուծումը թույլ է տվել նաև միաժամանակ ավելի շատ տարածություն ապահովել վարորդի և չորս ուղևորների համար։
"Քանի որ այս էլեկտրական ավտոմեքենան ստեղծվում է զրոյից, մենք կարող ենք այնպես օգտագործել տարածությունը, ինչպես դա երբևէ չի արվել այս չափի ավտոմեքենաներում։ I‑PACE Concept-ը արտաքին չափսերով մոտ 1 միլիմետրով է տարբերվում Jaguar XE-ից, մինչդեռ դրա սրահի երկարությունը, սկսած արագացման ոտնակից մինչև բեռնախցիկի դուռը,գերազանցում է սովորական Range Rover-ը և մի փոքր է զիջում երկար անվային բազայով Range Rover-ին։ Բացի սրահի ընդարձակությունից, անիվների այսպիսի դասավորվածությունը նպաստում է ընթացքի կայունությանը։"
Դռ․ Վոլֆգանգ Ցիբարտ, Jaguar Land Rover-ի տնօրեն տեխնիկական դիզայնի գծով
Քանի որ մարտկոցը տեղադրած է ավտոմեքենայի հատակի տակ, I-PACE Concept-ը առանձնանում է ծանրության ցածր կենտրոնով։ Եթե այս ամենին համադրենք Jaguar-ի ավանդական առջևի կրկնակի լծակներով և հետևի ներկառուցված լծակով կախոցի որակները, ապա կապահովվի այն նույն հիանալի վարման փորձառնությունը, որը արդեն իսկ ծանոթ է Jaguar-ի վարորդներին։
Այս էլեկտրական Jaguar-ում ներքին այրման շարժիչի բացակայությունը նշանակում է, որ չկա նաև դեպի սրահ ձգվող փոխանցման համակարգի թունելի կարիքը։ Ուղևորները կգնահատեն ամբողջովին հարթ հատակով ընդարձակ սրահը։ Jaguar-ի դիզայներն էլ իրենց հերթին օգտվել են այս հնարավորությոնից ու ավելի շատ պահոցային տարածքներ են ստեղծել ավտոմեքենայի սրահի առջանամսում և հետևում։ Բացի այդ, էլեկտրական կոմպոնենտների խելացի դասավորությունը, չի ազդել բեռնախցիկի տարողության վրա։