Վերցնենք, օրինակ, մեր նոր սերնդի Ingenium շարժիչները, որոնց փորձրակումների ընդհանուր տևողությունը նախագծման հինգամյա փուլում հավասարազոր է 2 միլիոն կիլոմետր վազքի, և դրա զգալի մասը իրականացվել է վիրտուալ տիրութում։
“Դիզայնի հաստատմանը մենք նայում են որպես բուրգ”,- ասում է Դենիել Բաքլին, Ingenium ծրագրի մենեջերը։ "Ամենաներքևում ընկած է նախորդ ծրագրերից կամ աղբյուրներից ստացված՝ ընկերության գիտելիքը։ Դրա հիման վրա մեր ինժեներները նախագծում են դիզայնի տարբերակները։ CAE միջավայրում վիրտուալ նախագծման շնորհիվ հնարավոր էավելի արագ ու արդյունավետ իտերացնել այս դիզայներական լուծումները՝ գտնելով իրական կյանքում փորձրակման համար նախատեսված լավագույն տարբերակները, որոնք էլ կկազմեն բուրգի գագաթը։ Ingenium-ի նախագծման ընթացքում մենք կիարռել ենք այս նոր մոտեցումը՝ ավելի շատ ժամանակ տրամարդելով CAE ու ստեդնային փորձարկումներին, ինչը թույլ է տվել մեզ ավելի արագ հասնել նախագծի օպտիմալացված ու հուսալի վերջնական տարբերակին։"
CAE-ն կարող է մոդելավորել յուրաքանչյուր հնարավոր սցենար, որոնք հավանաբար սպասում են շասսիին ու կախոցին իրական կյանքում, ներառյալ վիրտուալ քրաշ-թեստերը ու առօրյա էստրեմալ իրավիճակները, ինչպիսին են կողեզրերին հարվածելը կամ քարուքանդ ճանապարհներին արգելակելը։ Ավտոմեքենայի աերոդինամիկ ուրվագիծը կարող է հաշվարկվել CFD վիրտուալ թունելում՝ նվազեցենլով դիմադրության աստիճանը և նպաստելով վառելիքի խանոյղությանը և արտանետումների կրճատմանը։ Այս մոտեցումը նպաստում է նաև շարժիչի և արգելակների հովացման արդյունավետությանը, ինչպես նաև ավտոմեքենայի սրահի հովացման ու կլիմատ-կոնտրոլ համակարգերի աշխատանքի օպտիմալացմանը։
Վիրտուալ վերլուծոթւյունը թույլ է տալիս փորձարկել ու օպտիմալացնել ավտոմեքենաները նախագծման և հետազոտության վաղ շրջաններում՝ խուսափլեով իրական պայմաններում տարրերի ֆիզիկական արտադրության և վերաարտադրության համար պահանջվող ժամանակի վատնումից։ Այն նաև թույլ է տալիս նվազեցնել այս ավտոմեքենայի արտադրության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Սովորաբար խնայողությունը կազմում է 1,2 միլիոն կիլոմետր թեստ-դրայվ, իսկ Jaguar-ի արտադրության ընթացքում CO արտանետումների քանակը նվազում է 290 տոննայով։2 during production of a Jaguar.
ԴԵՆԻԵԼ ԲԱՔԼԻ
Ingenium ծրագրի մենեջեր
Although virtual engineering is a powerful tool, there’s no substitute for physical testing in a laboratory environment as the ultimate proof of concept for reliability and durability. We have doubled the size of our structural test facilities in recent years, with a £22m investment to further enhance our state-of-the-art labs.
Նոր փոխանցումատուփը ենթարկվում է 12 շաբաթ տևողությամբ անընդհատ ստենդային փորձարկման, որը հավսարազոր է տասը տարվա ընթացքում հաղթահարած 240 000 կիլոմետր վազքի՝ քաղաքային փողոցներում, արագընթաց մայրուղիներում և մրցուղիներում։ Այս թեստը կրկնվում է վեց անգամ շարժիչի ւ փոխանցումատուփի տարբեր համադրությունների համար, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր նոր փոխանցումատուփ փորձրակվում է 72 շաբաթ և 1,45 միլիոն կիլոմետր, ինչը հավասար է լուսին հասնելուն և վերադառնալուն։ Իրականացվում են նաև փոխարկման թեստեր, որոնց ընթացքում կցորդիչը ենթարկվում է արագ փոխարկումների մաշեցնող շարքի։ Իսկ կայուն ռեժիմում իրականացվող թեստերի ընթացքում փոխանցումը երկար ժամանակ աշխատում է բարձր ոլորող մոմենտի պայմաններում։
Մեր շարժիչները անցնում են ստատիկ ու դինամիկ համալիր փորձրակումներ, ընդ որում Ingenium շարժիչների նոր սերնդի հուսալիությունը ենթարկվել է 72 000 ժամ տևողությամբ փորձարկման, ինչը հավասարազոր է 8 տարվա փորձի իրական պահյմաններում։ Վերջնական գնահատակնը տրվում է արդեն 2 մլն կիլոմետր ճանապարհային թեստերից հետո։
Combined Road Environmental Test փորձարկումը, որը հայտնի է որպես "ճռռոցի ու դղրդոցի" թեստ, կիրառվում է ավտոմեքենայի աղմուկն ու վիբրացիան օպտիմալացնելու համար։ Դրա ընթացքում օգտագործվում է գերճշգիրտ գործիքակազմ՝ չափելու համար ներսրահային աղմուկը, երբ ավտոմեքենան ցնցվում է ու տատանվում չորս հզոր մխոցների վրա։ Թեստը իրականացվում է նախ միայն վարորդի համար, այնուհետև մոդլեավորվում են բոլոր ուղևորներն ու ուղեբեռը՝ ցանկացած պայմաններում օպտիմալ լուծումը գտնելու նպատակով։
Առանձին կոմպոնենտները կարող են ստուգվել Environmental Robotic Durability Cell կոչվող միջավայրում, որտեղ չորս ռոբոտներ կարող են փորձարկել ամեն տարրի աշխատանք, սկսած ամրագոտիներից, մինչև դռների բացվել-փակվելն ու բանալիի պտտվելը։ Ավտոմեքնեայի աղմնուկն ու տատանումները փորձարկվում են հատուկ նախագծված անարձագանք խցիկում։
Կլիմատիկ խցիկները վերարտադրում են աշխարհի ամենախիստ եղանակային պայմանները, սառեցնելով ավտոմեքենաները մինչև -40ºC ջերմաստիճան՝ փոթորկային ուժգնության քամու ներքո, կամ էլ տաքացնելով դրանք մինչև +50ºC և ենթարկելով մինչև 1200 Վտ/մ2 արևային ճառագայթման, ինչը հանդիպում է միայն Սահարա անապատում։ Եվ այս ամենը առանց ավտոմեքենաները Մեծ Բրիտանիայի տարածքից դուրս բերելու։ Ջրաթափանցելիությունը ստուգվում է "մուսոնային" թեստով, 16 ժամ տևողությամբ մանր անձրևի թեստով, կատարվում է նաև սառեցման թեստ։
Լաբորատոր ֆիզիկական փորձարկումները իրականացվում են նաև ներսրահային տարրերի համար, օրինակ JaguarDrive պտտովղ սելեկտորի, որը ստուգվում է բոլոր հնարավոր եղանակներով։ "Կոլայի շիշը լուրջ փորձություն է, քանի որ շոգ կլիմայում շաքարը շատ արագ թանձրանում է", -ասում է Ջուլիան Ջոնսը, կառավարման սարքերի մենեջերը։ "Վատ ազդեցություն կարող է թողնել նաև ավազը, եթե այն հայտնվի DriveSelector-ի մեջ։" Յուրաքանչյուր թեստ տևում է մեկ ամիս, իսկ DriveSelector-ը պետք է կատարի իր աշխատանքը առանց սխալների առնվազն 60 000 անգամ։
When a finished Jaguar design makes it to the production line, the quality checks remain just as obsessive.
Շարժիչների արտադրության կենտրոնում (Engine Manufacturing Centre, EMC) իրակնացվում են մեր Ingenium շարժիչների շարունակակն փորձարկումներ՝ դրանց նախագծման և արտարդության փուլերում, իսկ այդ գործընթացը ստացել է "no faults forward" անվանումը։ «Մենք խնդիր ենք դրել մեր առջև դարձնել EMC-ին շարժիչներ արտադրող լավագույն գործարանը աշխարհում՝ որակի տեսանկյունից», — ասում է Դենիել Բաքլին, Ingenium նախագծի մենեջերը։ “Օրինակ, եթե հայտանբերում ենք ինչ-որ խնդիր, շարժիչ չի ուղարկվում առանձին վերանորոգման, այլ հանվում է արտադրական գծից, իջեցվում համապատասխան մակարդակի և համապատասխան աշխատանքների իրականացումցի հետո կրկին վերադառնում հոսքագիծ։ Սա երաշխավորում է, որ շարժիչը չի շրջանցի որակի և արտադրական հոսքագծի վերահսկման ընդարձակ համակարգերը և թույլ կտա պահպանել որակի առավելագույն մակարդակը։"
Մեծ բաղադրիչները դրոշմվում են եզակի QR ծածկագրով, որով կարելի է իմանալ դրանց արտադրության ամսաթիվն ու վայրը։ Դրանք նաև ստուգվում են լազերով՝ մինչև 3 միկրոն, կամ 0,003 մմ ճշգրտությամբ, ինչը մարդում մազի հաստության 6 տոկոսն է։ Պատահական նմուշներ փորձարկվում են նաև ձեռքով, հատուկ կահավորված լաբորատորիայում, որտեղ օդի ջերմաստիճանը սահմանված է 20ºC, ինչը նպաստում է չափաբերված գործիքների ճշգրիտ աշխատանքին։
Մինչև որևէ շարժիչ կլքի EMC-ի տարածքը, այն կփորձարկվի նաև հատուկ նախագծված ստենդի վրա։ Առաջինը "սառը թեստն" է, որի ընթացքում կոմպոնետնտերը պտտվում են 72 վայրկյան՝ առանց շարժիչի գործարկման։ Դրանից հետո սկսվում է "թեժ թեստը", որի ընթացքում շարժիչը գործարկվում է և անցնում 240 վայրկյան տևողությամբ փորձարկման ցիկլ մինչև 3000 պտր տիրությում։
Վերջապես, շարժիչներից որոշները պատահակն սկզբունքով հանվում են հոսքագծից և անցնում ամբողջական փորձարկում դինամոմետրի միջոցով, որի ընթացքում դրան առավելագույն 240 կմ/ժ արագությամբ հաղթահարում են 72400 կմ, ինչը զբաղեցնում է 300 ժամ։
Սոլիհալի և Քասլ Բրոմվիչի մեր արտադրական հոսքագծերում հենց նոր մամլած ալյումինե վահանակները ուսումնասիրվում են հատուկ լույսի ներքո ցանկացած դեֆեկտ հայտնաբերելու նպատակով։ Երբ շասսին հավաքվում է, նորագույն լազերներն ու տեսախցիկները օգնում են իրականցնել 168-կետանի որակի ստուգում, իսկ վահանկների միջև հնարավոր ճեղեքերը ստուգվում են ձեռքի գործիքներով։ “Որոշ ավտոարտադրողների նպատակը +/-3մմ ճշգրտություն ապահովելն է, մինչդեռ մենք ձգտում ենք հասնել +/-0.5մմ ճշգրտության”, - ասում է Արթուր Ռիչարդսը, Քասլ Բրոմվիչի գործարանի արտադրանքի վերահսկողը։ “Հենց սա է, որ Jaguar-ին պարգևում է դրան բնորոշ անթերի տեսքն ու որակը։"
Շասսիի հավաքման գործընթացի ավարտից հետո այն ծածկվում է հատուկ թափանցիկ լաքով և ուսումնասիրվում ուլտրամանուշակագույն լույսի ներքո։ Ցանկացած նույնիսկ աննշան թերություն նկատվում է և վերացվում ձեռքով։
Շասսիի ներկումը պահնջում է 24 ժամ աշխատանք։ Նախևառաջ այն անցնում է թվթվ 13 հատ մաքրման, օդափոխման և պարզաջրման բաժանմունքներով, ինչպես նաև ենթարկվում էլեկտրական մշակման, որը կոչված է ապահովել ներկի և ալյումինի միջև հուսալի կպչողունակություն։ Շասսիները մաքրվում են էմու ջայլամի փետուրներից պատրաստված խոզանակներով։ "Էմուի փետուրները հեշտությամն հավաքում են ստատիկ էլեկտրականությունը, ինչը թույլ է տալիս օգտագործել դրանք փոշին հավաքելու համար",- ասում է Նայջլ Ուիլյամսը, ներկման արտադրամասի մենեջերը։ "Եվ քանի որ այդ փետուրների մակերևույթը մեծ է, այն միանգամից լայն ծածկույթ է ալահովում։ Մենք չէինք օգտագործի դրանք, եթե այդքան լավ արդյունք չգրանցվեր, քանի որ, եթե անհկեղծ լինենք, դրանք չափազանց թանկ են։"
The chassis is then sprayed with three coats of paint – a primer, a base coat, and a final clear coat, which improves durability for UV rays, and corrosive tree sap and bird droppings, before being baked at 170ºC for one hour.
Լրամշակման և վերջնական ձևավորման հոսքագծերում, քանի որ շասսին անցնում է 92 առանձին կայանններով և համալրվում մինչև 1000 տարբեր մասերով, մեծ ուշադրություն է դարձվում ներկված շասսիի վնասվելու հավանականությունը բացառելուն։ Հատուկ պատյանները պաշտպանում են արտաքին վահանակները, իսկ լրամշակման մասնագետները պարտադիր կրում են հատուկ նախագծված հագուստ, որի ամրաններն ու կոճակները չեն կարող քերծել լաքաներկային ծածկույթը։
Հոսքագծի վերջին կետում յուրաքանչյուր ավտոմեքենա անցնում է վերջին մի քանի փորձարկումը։ Դրանց թվում է անձրևային թեստը, որի ժամանակ ընդամենը 4 րոպեի ընթացքում ավտոմեքենայի վրա լցվում է 6000 լիտր ջուր՝ ստուգելու համար խտացուցիչների աշխատանը։ Դրանից զատ ստուգվում է ավտոմեքենայի յուրաքանրյուր փոխանցումի աշխատանքը և իրականացվում 20 րոպե տևողությամբ էլեկտրոնային ախտորոշում։
Ստուգումները շարունակվում են նույնիսկ այն ժամանակ, երբ Jaguar-ը առաքվում է հաճախորդին։ Առաքման գ ործընթացին մասնակցող բոլոր ավտոփոխադրողները, գնացքները և նավերը ստուգվում են CAD գործիքակազմով, որը մոդելավորւմ է բեռնման պրոցեսը, իսկ ավտոմեքենաներն էլ երնթարկվում այսպես կոչված 90-check ստուգման, որը առաքման ընթացքում կարող է կրկնվել մինչև 30 անգամ։
«Jaguar-ը մշտապես պատասխանատու է իր դիզայնի ու ինժեներական կատարելության համար", - ասում է Արթուր Ռիչարդսը։ "Մեր գործը վերջնական արտադրանքը նախագծման հսատկ չափորոշիչներին համապատասխանեցնելն է և մենք լուրջ ենք մոտենում դրան։ Մենք արտադրում ենք շքեղ ավտոմեքենաներ և ցանկանում ենք բավարարել մեր հաճախորդների սպասելիքներին որակի ու հուսալիության տեսանկյունից։"
ԱՐԹՈՒՐ ՌԻՉԱՐԴՍ
Արտադրանքի տեսուչ Քասլ Բրոմվիչում