ԳԼՈԲԱԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անհամար ջանք է թափվում յուրաքանչյուր Jaguar-ը ամենակարող, հուսալի և վստահելի մեքենան դարձնելու համար:
ԳԼՈԲԱԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս ամենը սկսվեց Անգլիայի սրտում, Վիթլի քաղաքի մեր ինժեներական կենտրոնում և Jaguar Land Rover-ի փորձարարական պոլիգոնում, որը գտնվում է Գեյդոնում։


Գեյդոնում գտնվող մեր դիզայներական և ինժեներական գրասենյակներն ու արտադրամասերը զբաղեցնում են շուրջ 1,54 քառակուսի կիլոմետր տարածք՝ հանդիսանալով 2500 ինժեներների աշխատատեղ։ Դրանք գործարկում են մի շարք առաջադեմ փորձարկման գործիքներ, ներառյալ կլիմատիկ խցիկները, որտեղ կարելի է արհեստականորեն ստեղծել այնպիսի տարբեր պայմաններ, ինչպիսին է -40ºC արկտիկական ձմեռը, կամ Միջին Արևելքի +55ºC ջերմաստիճանով առանձնացող անապատները։ Այստեղ իրականացվում են նաև շարժիչի, փոխանցումատուփի և շասսիի ստատիկ թեստեր, որոնք թույլ են տալիս նախատիպային կոմպոնենտները կամ ամբողջական շասսինները ընդամենը մի քանի շաբաթում ենթարկել 240 000 կիլոմետր վազքին համազոր ծանրաբեռնվածության՝ առանց լքելու Մեծ Բրիտանիան։



Գեյդոնի հատուկ մրցուղիներում ավտոմեքենաները կարող են փորձրակվել օրական 24 ժամ, ներառյալ քառաշարք Emissions Circuit-ը, մինչդեռ Low-Speed Endurance Circuit-ը, Developing World խճաքարային մրցուզիներն ու Off-Road Course-ը թույլ են տալիս փարձարկել մեր ավտոմեքենաները դրանց իրական կյանքում սպասվաղ տարբեր ճանապարհային պայմաններին համապատասխան և պարզել ավտոմեքենաների արտադրողականության և հուսալիության սահմանները։



Բացի այդ մենքաշխարհով մեկ ստեղծել ենք տեխնոլոգիապես հարուստ իրական պայմաններում ավտոմեքենաների փորձարկման համար նախատեսված հզորություններ, հատուկ վայրեր, որտեղ նախատիպերը կարող են հաղթահարել հազարավոր կիլոմետրեր մարդկությանը հայտնի առավել խիստ բնական պայմաններում՝ Jaguar-ին բնորոշ անդավաճան հուսալիությունը ապահովելու համար։

Jaguar F‑PACE- Փորձարկում կլիմայական խցիկում, Գեյդոն

Cold-weather tests don’t come tougher than those in Arjeplog, Sweden, and International Falls, USA, where – in the depths of winter – cars are ‘cold-soaked’ overnight in temperatures as low as -40ºC, before being expected to start faultlessly the following morning.



ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի շրջակայքում գտնվող չոր անապատներում մեր ավտոմեքենաները փրձարկվում են մինչև +50ºC ջերմաստճանում՝ շոգ պայմաններում արտադրողկանությունը, արգելակների հովացումը և ներսրահային օդափոխումը ստուգելու համար, իսկ ներկանյութով պատված վահանակները շուրջ երեք տարի մնում են բաց երկնքի տակ՝ ստուգելու գունաթափման հանդեպ դիմացկունությունը։ Մենք նաև օգտագործում ենք Դենվերի ճանապարհները բարձր լեռնային պայմաններում շարժիչն ու փոխանցման համակարգը չափաբերելու համար։



"Բարձրությունն ազդում է շարժիչի և փոխանցումատուփի համակարգված աշխատանքի վրա",- ասում է Գեդ Փայբուսը, Ավտոմատ փոխանցման համակարգերի գլխավոր մենեջերը։ "Մենք օգտագործում ենք 4350 մ բարձրության վրա գտնվող ճանապարհներ Դենվերում, 2250 մ բարձրությամբ ճանապարհներ Մեխիկոյում և մինչև 4700 մ բարձրությամբ ճանապարհներ Չինաստանում, Հնդկաստանում և Հարավային Ամերիկայում։ Օդի ցածր խտության հետևանքով փոխանցման համակարգը պետք է ճանաչի և հարմարվի շարժիչի աշխատանքում գրանցվող շոշափելի տարբերություններին։"



Մենք նաև ընդլայնել ենք փորձարարական ներդումները Միջին Արևելքում, մասնավորապես՝ Դուբայի Ալ-Բարշա տեղանքում, որտեղ հրաշալի պայմաններ են ստեղծվել երկրագնդի առավել բարդ ու մեծ ավազաթմբերի վրա մեր ամենագնացները փորձարկելու համար։



մեր փորձարկումները չեն սահմանափակվում ավտոմեքենաները էքստրեմալ ջերմաստիճաններին հանձնելով։ Այսպես, իտալական Nardò Ring գերարագ օվալաձև բանկինգով մրցուղում մեր նախատիպերը մեկ շաբաթում կամ դրանցի մի փոքր ավելի ժամանակահատվածում հաղթահարում են 35000 կմ տարաշություն՝ առավելագույնին մոտ արագությամբ, մինչդեռ կախոցը կատարելագործվում է կառավարելիության փորձրակումն ապահովող մրցուղիներում։

Jaguar F‑PACE – Էքստրեմալ եղանակային փորձարկումներ

ԱՎԵԼԻ ՇԱՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎԻՐՏՈՒԱԼ ՆԱԽԱԳԾՈՒՄ

ՎԻՐՏՈՒԱԼ ՆԱԽԱԳԾՈՒՄ


Հրապարակված է՝ 18-08-2016

Մենք զգալի միջոցներ ենք ներդնում վիրտուալ նխագծման ժամանակակից գործիքների մեջ, ոորնք թույլ են տալիս ավելի արագ, արդյունավետ ու հուսալի կերպով նախագծել նոր ապրանքներ և դրանց հիմքում ընկած առաջադեմ տեխնոլոգիաներ։ Արդյունքում ստեղծվում են Jaguar ավտոմեքենաները, որոնք աչքի են ընկնում երկարակեցությամբ և հուսալիությամբ։
ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ


Հրապարակված է՝ 18-08-2016

Նախագծման, դիզայնի և արտադրության ամեն փուլում Jaguar-ի յուրաքանչյուր կոմպոնենտ ենթարկվում է հազարավոր փորձարկումների և անվտանգության, երկարակեցության ու որակի ստուգումների, ինչը երաշխավորում է, որ վերջնական արտադրանքը կդառնա ամենա հուսալի և անվտանգ ավտոմեքենան, որը կարող եք վարել։
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ


Հրապարակված է՝ 18-08-2016

Հուսալիությունը ոչ միայն ձեզ և ձեր ուղևորներին առանց ուշացման և թեթև տեղ հասցնելու հնարավորությունն է։ Խոսքը նաև անվատնգության մասին է, իսկ անվտանգությունը Jaguar-ի փիլիսոփայության հիմնաքարն է։