ՎԻՐՏՈՒԱԼ ՆԱԽԱԳԾՈՒՄ

Մենք զգալի միջոցներ ենք ներդնում վիրտուալ նխագծման ժամանակակից գործիքների մեջ, ոորնք թույլ են տալիս ավելի արագ, արդյունավետ ու հուսալի կերպով նախագծել նոր ապրանքներ և դրանց հիմքում ընկած առաջադեմ տեխնոլոգիաներ։ Արդյունքում ստեղծվում են Jaguar ավտոմեքենաները, որոնք աչքի են ընկնում երկարակեցությամբ և հուսալիությամբ։
ՎԻՐՏՈՒԱԼ ՆԱԽԱԳԾՈՒՄ

Ժամանակակից շքեղ ավտոմեքենաների նախագծումը հետզհետե ավելի բարդացված է դառնում։ Բավական է հիշել ժամանակակից Jaguar-ի բարդ էլեկտրոնային համակարգերը, որոնք ներառում են մինչև 100 կառավարման բլոկ, 100 միլիոն տողից բաղակացած ծրագրային ապահովում և 10000 տարբեր պահանջ յուրաքանչյուր մոդելի մեջ կիրառվող տարբեր մասերի նկատմամբ։

Using knowledge gained from high-tech industries such as aerospace and Formula 1™, virtual engineering delivers levels of performance and quality that could not be achieved with traditional design processes, and is revolutionising the way that today’s Jaguar – and the Jaguar of the future – is developed.



Այդ պատճառով մենք յուրաքանչյուր տարի շուրջ 13 մլն ֆունտի ներդրում ենք իրականացնում վիրտուալ նախագծման մեջ։ Այնպիսի գործիքներ, ինչպիսին են Computational Fluid Dynamics (CFD) ծրագիրը և Computer Aided Engineering (CAE) հարթակը, կարող են օգտագործվել ավտոմեքենայի տարբեր մասեր մոդելավորելու համար, սկսած աերոդինամիայից և ջերմային կառավարումից, մինչև կախոցների, հիմանակն կարկասի, ուժային համակարգի և ընդհանու ամրության հաշվարկը։ Դրանց շնորհիվ կարելի է մոդելավորել նույնիսկ ավելի մանր բաղադրիչ մասեր, ինչպիսին են դիմապակու խոզանակները, իսկ իրական պայմանների օդի հոսքի աերոակուստիկ մոդելավորումը թույլ է տալիս նվազեցնել աղմուկի մակարդակը։



Վիրտուալ նախագծման գործընթացին հակվածության առավել վառ արտացոլումը Virtual Innovation Centre կենտրոնն է, որի նպատակն է կյանքի կոչել այս մոդելավորման մեծ մասը։ Այն գտնվում է Գեյդոն քաղաքի Jaguar-ի ինժեներական կենտրոնում։ Դրա հիմանդրման համար ներդրվել է 2 միլիոն ֆունտ, և ևս 3 մլն ֆունտ լրացուցիչ ծախսվել է՝ նախագծման ընթացքում կիրառվող վիրտուալ գործիքակազմը ընդլայնելու համար։

«ՎԻՐՏՈՒԱԼ ՆԱԽԱԳԾՈՒՄԸ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՈՐԱԿԻ ԱՅՆՊԻՍԻ ՄԱԿԱՐԴԱԿ, ՈՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՐԱՆՑՎԵԼ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ։»

These include a 3D Cave, in which eight high-resolution digital projectors create a full-size 3D image from computer-generated models. Operators wearing 3D glasses can view and manipulate the image using a control wand, allowing them to optimise exterior designs, interior space and seat positions, visibility and control layouts.



Virtual Reality Ergo Lab և Augmented Reality Rig բաժիններում ինժեներները և դիզայներները կարող են օգտվել առաստաղին փակցված մոնիտորներից՝ ընկղմվելու համար ավտոմեքենայի մեջ, քանի դեռ բազմաֆունկցիոնալ տակտիլ հենահարթակն ու հապտիկ տեխնոլոգիաները թույլ են տալիս նրանց հաղորդակցվել ավտոմեքենայի և դրա կառավարման օրգանների հետ։ Optical Performance Analysis ծրագրի օգնությամբ նրանք կարող են նույնիսկ մոդելավորել լույսի արտացոլանքը ինտերիերի բաղադրիչ մասերից ու դիմապակու լուսավորությունը։



Այլ գործիքներ, օրինակ՝ իրական մասշտաբի Power Wall-ը, թույլ են տալիս դիզայներներին ցուցադրել նոր ավտոմեքենայի դիզայնի լիաչափ CAD ֆայլեր, մինչդեռ գերառաջադիմական Driving Simulator-ը օգնում է ինժեներներին զարգացնել վարման դինամիկան և օպտիմալացնել, աղմուկի, վիբրացիայի և յալ բնութագրեր՝ առանց շենքի տարածքը լքելու։



Վիրտուալ նախագծմանը տրվող առավելությունը էականորեն պայմանավորում է, թե ինչպես են ստեղծվում ներկայիս ու ապագայի մոդելները։ Օրինակ, XE-ի նախագծման փուլում իրականացվել է 1,8 միլիոն տարբեր սիմուլյացի, ինչը պահանջել է 36 միլիոն ժամ պրոցեսորի աշխատանք ու գեներացրել է 1200 Տբ տվյալ։



Jaguar Land Rover ավտոմեքենաների դիզայնի ու աշխատանքի հանդեպ պահանջների շուրջ 40 տոկոսը արդեն իսկ գնահատվում է վիրտուալ մոդելավորման գործիքներով, և մենք շխատում ենք մինչև 2020 թվականը այս ցուցանիշը հասցնել 100-ի։

Վիրտուալ իրականության էրգոնոմիկ լաբորատորիա, JLR, Գեյդոն, (Մեծ Բրիտանիա)

ԱՎԵԼԻ ՇԱՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ


Հրապարակված է՝ 18-08-2016

Նախագծման, դիզայնի և արտադրության ամեն փուլում Jaguar-ի յուրաքանչյուր կոմպոնենտ ենթարկվում է հազարավոր փորձարկումների և անվտանգության, երկարակեցության ու որակի ստուգումների, ինչը երաշխավորում է, որ վերջնական արտադրանքը կդառնա ամենա հուսալի և անվտանգ ավտոմեքենան, որը կարող եք վարել։
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ


Հրապարակված է՝ 18-08-2016

Հուսալիությունը ոչ միայն ձեզ և ձեր ուղևորներին առանց ուշացման և թեթև տեղ հասցնելու հնարավորությունն է։ Խոսքը նաև անվատնգության մասին է, իսկ անվտանգությունը Jaguar-ի փիլիսոփայության հիմնաքարն է։
ԹԵԹԵՎ ԱԼՅՈՒՄՆԻԵ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ԹԵԹԵՎ ԱԼՅՈՒՄՆԻԵ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ


Հրապարակված է՝ 18-08-2016

Երբ հերթը հասնում է ավտոմեքենաների դիզայնին և նախագծմանը, հուսալի և ամուր թեթև ալյումինե կառուցվածքը դարձել է Jaguar-ի փիլիսոփայության մասը ավելի քան 70 տարվա ընթացքում։