INCONTROL CONNECTIVITY - WI-FI ՄԻԱԿՑՄԱՆ ԿԵՏ

INCONTROL CONNECTIVITY - WI-FI ՄԻԱԿՑՄԱՆ ԿԵՏ

Wi-Fi Hotspot կետը ապահովում է 3G կամ 4G կապ ձեր Jaguar ավտոմեքենայի ներսում՝ թույլ տալով համացանցին միացնել մինչև 8 տարբեր սարք։*


JAGUAR WI-FI HOTSPOT


Wi-Fi Hotspot-ը կապ ապահովելու համար է։ Այն թույլ է տալիս ձեզ և ձեև ուղևորներին միանալ համացանցին հզոր 4G կետի միջոցով։ Սա նշանակում է, որ կարող եք միաժամանակ օգտագործել ցանցին միակցված 8 սարք՝ չկտրվելով աշխատանքից, կապից կամ զվարճանքից նույնիսկ շարժման ընթացքում։

Ինտերնետ կապի հուսալիությունը մեծանում է Jaguar-ի հզոր արտաքին ալեհավաքի օգնությամբ տեղական 4G ցանցերին միանալու շնորհիվ։


Պարզապես տեղադրեք բացառապես տվյալների համարնախատեսված ՍԻՄ-քարտը ձեր Jaguar-ի ընթերցող սարում և հպումային էկրանից ակտիվացրեք Wi-Fi Hotspot-ը։ Այդ պահին տվյալների ազդանշանը կհաղորդվի տեղական 4G ցանցերից արտաքին ալեհավաքի միջոցով։ Սա ապահովում է ավելի հզոր ազդանշան, քանի որ նվազեցնում ավտոմեքենայի մետաղական կառուցվածքի պատճառով առաջացող "բլոկավորման" էֆեկտը։

Եթե 4G կետը ակտիվ է, ապա դուք կարող եք միակցնել ձեր սմարթֆոնը կամ պալնշետը՝ օգտվելով հենց այդ սարքի ֆունկցիոնալ հնարավորություններից։

Ձեր ավտոմեքենայի Wi-Fi Hotspot-ը կարգավորելու համար՝ դիմեք ձեր դիլերին։

Կախված տվյալների մատակարարից և ձեր սակագնային պլանից, դուք կարող եք հնարավորություն ունենալ օգտվել ձեր հեռախոսում արդեն իսկ առկա սակագնային պլանից։ Որոշ պրովայդերներ առաջարկում են ընդլայնված սակագներ, որոնց շրջանակներում կարող եք ստանալ լրացուցիչ ՍԻՄ-քարտ ձեր Wi-Fi Hotspot-ի համար և կապել այն ձեր ընդհանուր պլանին։ Սա նշանակում է, որ ձեր հեռախոսն ու Wi-Fi Hotspot-ը կօգտվեն միասնական սակագանից և դուք կստաանք միասնական հաշիվ։

Wi-Fi Hotspot-ը կարող է աշխատացվել միայն Connect կամ Connect Pro համակարգերով սարքավորված Jaguar ավտոմեքենաների վրա։

InControl տեղեկատվական ժամանցային համակարգը կարող է աշխատել երկու տարբեր չափսի ՍԻՄ-քարտերով։


  • Touch համակարգի համար ձեզ անհրաժեշտ է 2FF ՍԻՄ քարտ (Mini SIM)

  • Touch Pro համակարգի համար ձեզ անհրաժեշտ է 3FF ՍԻՄ քարտ (Micro SIM)

*3G կամ 4G կապը հասանելի միայն որոշ մոդելների վրա և պահանջում է համապատասխան սակագնով ՍԻՄ-քարտ։ 3G կամ 4G կապը չի երաշխավորվում բոլոր վայրերում։
 
InControl համակարգի ներդրման զուգահեռ, որոշ նկարագրված ֆունկցիաներ կարող են լինել օպցիոնալ կամ կախված լինել շուկայից ու ավտոմեքենայի ուժային ագրեգատից։ Հասանելիության և ամբողջական պայմանների վերաբերյալ տվյալները ճշտեք Jaguar-ի տեղական դիլերից։ Որոշ ֆունկցիաներ պահանջում են տվյալների համապատասխան սակագնով ՍԻՄ-քարտ, որն էլ կարող է պահանջել հետագա բաժանորդագրություն՝ ձեր դիլերի կողմից նախապես սահմանված ժամկետի ավարտից հետո։ Ցանցի ծածկությը չի երաշխավորվում բոլոր վայրերում։