ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՎԱՅՐԻՑ

ԿԼԻՄԱՏ ԿՈՆՏՐՈԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Նախապես պատրաստե՛ք ձեր Jaguar-ը՝ սահմանելով ներքին ջերմաստիճաններն այնպես, որպեսզի դուք և ձեր բոլոր ուղևորները հարմարավետ զգաք սրահ մտնելու պահից սկսած։

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ստուգե՛ք ձեր մեքենայի վառելիքի կամ մարտկոցի լիցքի ներկայիս մակարդակը, դռների և պատուհանների դիրքերը և կողպեքները: Տեսե՛ք՝ որտեղ է վերջին անգամ կայանված եղել ավտոմեքենան և գտե՛ք դեպի այդ կետը տանող ոտքով ճանապարհը։

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ

Ծանոթացե՛ք սպասարկման հետ կապված խնդիրներին, օրինակ՝ հեղուկի ցածր մակարդակին, և ստացե՛ք խորհուրդներ, թե ինչպես լուծել դրանք արագ և արդյունավետ կերպով։

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ընտրելու դեպքում «Ճանապարհորդության պատմություն» ընտրանքը ավտոմատ կերպով կգրանցի ձեր ճանապարհորդության պատմությունը, ներառյալ ձեր երթուղին և վազքի վիճակագրությունը։ Այս տեղեկությունները կարող են արտահանվել էլեկտրոնային նամակով՝ Excel ձևաչափով՝ ծախսերի հաշվետվությունների համար։

ՀԻՇԵՑՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՉԿՈՂՊՎԱԾ ԴՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եթե ձեր Jaguar-ը 15 րոպե բաց է մնացել, մենք ձեզ կտեղեկացնենք սմարթֆոնին ուղարկվող ծանուցմամբ և դուք կկարողանաք օգտվել ձեր ավտոմեքենայի դռները հեռակա կերպով կողպելու հնարավորությունից՝ ձեր ներկայիս գտնվելու վայրից։

ՁԱՅՆԱՅԻՆ ԵՎ ԼՈՒՍԱՅԻՆ ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ

Գտե՛ք ձեր Jaguar-ը ամբոխի մեջ՝ միացնելով վթարային լույսերը, մոտակա լուսարձակները և լսելի ազդանշանը։

ԴՌՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ-ՓԱԿՄԱՆ ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Կողպե՛ք կամ բացե՛ք ձեր մեքենայի դռները, միացրե՛ք ազդանշանը, ծալե՛ք կողային հայելիները, փակե՛ք պատուհանները և միացրե՛ք վթարային լույսերը՝ այս ամենը մեկ կոճակի օգնությամբ։

ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՌԱՎԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Երբ ձեր մեքենայի ազդանշանը միանում է, ձեր սմարթֆոնի վրա հաղորդագրություն է հայտնվում, որը թույլ է տալիս ձեզ շատ արագ անջատել այն։

WAKE-UP ՖՈՒՆԿՑԻԱ

Մարտկոցի լիցքը խնայելու համար, Remote հավելվածի որոշ ոչ էական գործառույթներ կանջատվեն, եթե դուք չվարեք ձեր Jaguar-ը 4 օր: Արթնացման ժամ նշանակելը կվերաակտիվացնի այդ գործառույթները ձեր ընտրած ժամին:

1Հասանելի է ներբեռնման համար Apple App Store-ից կամ Google Play-ից՝ AndroidTM և AppleTM iOS սմարթֆոնների մեծ մասի համար։ Jaguar Remote հավելվածը պահանջում է ցանցային միացում, համատեղելի սմարթֆոն, InControl հաշիվ և Remote բաժանորդագրություն։ Բաժանորդագրման նախնական ժամկետից հետո համապատասխան առանձնահատկությունից օգտվելու համար պետք է երկարացնեք ձեր բաժանորդագրությունը և վճարեք երկարացման կիրառելի վճարները։  


2InControl-ի առանձնահատկությունները, տարբերակները և դրանց հասանելիությունը կախված են շուկայից․ տեղական շուկայում հասանելիության և ամբողջական պայմաններին ծանոթանալու համար դիմեք ձեր մանրածախ վաճառողին։ Որոշ առանձնահատկություններ պահանջում են համապատասխան SIM քարտ և տվյալների պատշաճ պայմանագիր, որը կպահանջի հետագա բաժանորդագրություն մանրածախ վաճառողի կողմից առաջարկված նախնական ժամկետի ավարտից հետո։ Բջջային ցանցի միացումը չի կարող երաշխավորվել բոլոր վայրերում։ «InControl» տեխնոլոգիայի հետ կապված ցուցադրվող տեղեկությունները և պատկերները, այդ թվում՝ էկրանները կամ պատկերաշարերը, ենթակա են ծրագրային ապահովման թարմացումների, տարբերակի վերահսկման և համակարգային/տեսողական այլ փոփոխությունների՝ կախված ընտրված տարբերակներից։ Ամբողջական պայմաններն ու դրույթները կարող եք գտնել  այստեղ:  


3Հասանելի է միայն որոշ շուկաներում։  


4Պահանջվում է InControl Remote և InControl հաշիվ: Բաժանորդագրման նախնական ժամկետից հետո համապատասխան առանձնահատկությունից օգտվելու համար պետք է երկարացնեք ձեր բաժանորդագրությունը և վճարեք երկարացման կիրառելի վճարները։