Park Assist համակարգը ստեղծված է կայանումը քաղաքային պայմաններում հեշտացնելու համար, ինչի նպատակով կիրառվում որոշ մանևրներ ավտոմատացնող լուծումներ։
Park Assist-ը կօգնի ձեզ ինչպես իրակնացնել զուգահեռ կամ ուղղահայաց կայանում, այդպես էլ դուրս գալ կայանատեղիից։
Միացնելուց հետո, Park Assist-ը օգտագործում է ձեր Jaguar-ի պարագծով տեղադրված ցուցիչները՝ գնահատելու համար կայանման համար հասանելի տարածությունը։ Եթե ըստ համակարգի գնահատականի տարածությունը առնվազն 20 տոկոսով ավելի մեծ է, քան ձեր ավտոմեքենան, համակարգը խորհուրդ կտա ձեզ կանգ առնել, թողնել ղեկային կառավարումը և ընտրել հետընթաց փոխանցումը։ Այնուհետև համակրգն իր վար է վերցնում ղեկի կառավարումը։ Սակայն, եթե փորձեք ինքներդ վարել, համակարգը, կանջատվի։
Այն ավտոմատ կերպով խուսափում է տարատեսակ օբյեկտներից և այլ ավտոմեքենաներից, սակայն պետք է ուշադիր լինեք՝ հետևելով կենդանիներին և երախներին չվնասելու համար։ Քանի որ դուք կառավարում եք միայն արագացման և արգելակման ոտնակները, դուք կարող եք շարժվել ձեր ցանկացած արագությամբ։
Եթե պետք է փոխեք շարժման ուղղությունը, համակարգը կկարգադրի ձեզ կանգ առնել և ընտրել համապատասխամ փոխանցումը։ Այն կշարունակի կառավարել ձեր Jaguar-ի ղեկը տրված սուղ տարածության մեջ։
Համակարգն ունի երեք ռեժիմ։ Զուգահեռ կայանումը օգնում է ձեզ կայանել ձեր ավտոմեքենային զուգահեռ տարածության մեջ։ Ուղղահայաց կայանումը ուղորդում է ձեր ձեր Jaguar-ին 90 տոկոսով նայող տարածության մեջ, իսկ Կայանտեղից ելքի ռեժիմը օգնում է դուրս գալ կայանատեղիից։
Park Assist-ի ավտոմատ որոնման ֆունկցիան ակտիվացնելու համար բավարար է դանդաղել մինչև 20 կմ/ժ, կամ կարող եք դա անել հպումային էկրանի միջոցով։ Կոճակի օգնությամբ նաև կարող եք ընտրել կայանման ռեժիմը՝Parallel Park, Perpendicular Park կամ Parking Exit տարբերակներից մեկը, կամ ընդհանրապես անջատել համակարգը։
Այն առանձնակի օգտակար է քաքաքային նեղ պայմաններում, որտեղ ազատ տարածություն գտնելը դժվար է։ Այն կարող է գտնել այնպիսի տարածություններ, որոնք դուք ինքներդ անբավարար կհամարեիք։ Քանի որ համակարգը կայանումը իրականացնում է ինքնուրույն, դուք նաև կխուսափեք տարատեսակ մանր խազվաքներից ու վնասվածքներից, որոնք հաճախ են պատահում քաղաքային կայանատեղիներում։
Համակարգն այդքան էլ հարմար չէ շրջադարձերում կամ արդեն իսկ կայանած ավտոմեքենաներով նեղ փողոցներում կայանելու ժամանակ։ Համակարգի հստակ աշխատանքի համար անհրաժեշտ է, որ երկու շարքով կայանած ավտոմեքենաների միջև տարածությունը լինի առնվազն 4,5 մետր։
Park Assist-ը նկատում է մեծ օբյեկտները, օրինակ՝ ավտոմեքենաները, սակայն կարող է խնդրահարույց լինել փոքր չափսի վտանգներ հայտնաբերելու հարցում, օրինակ՝ երեխաներին կամ կենդանիներին, մայթեզրին կայանած հեծանիվներ կամ մոտոցիկլեր, ինչպես նաև ցանցային ցանկապատները։ Ցանկացած պարագայում մշտապես պետք է հետևեք շրջակա տարածքին, երբ օգտվում եք Park Assist-ի ֆունկցիաներից։ Երբ քարշակում եք կցորդ, Park Assist համակարգը դեակտիվանում է։
ԱՌՋԵՎԻ ԵՎ ՀԵՏԵՎԻ ԿԱՅԱՆՄԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ
Առջևի և հետևի թափարգելներում տեղադրված ցուցիչները միանում են, երբ ընտրում եք հետընթաց փոխանցումը։ Հպումային էկրանի տեսողական և աուդիոհամակարգի ձայնային հաղորդագրությունները կօգնեն հասկանալ, թե որքան եք մոտեցել խոչընդոտին։
ՀԵՏԸՆԹԱՑ ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՏՎՈՂ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԽԱՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Համակարգը տեղեկացնում է ձեզ ցանկացած կողմից ձեր ավտոմեքենային մոտեցող ավտոմեքենաների, հետիոտների կամ այլ վտանգավոր օբյեկտների մասին։ Այն արձակում է ձայնային և տեսողական ազդանշաններ՝ տեղելացնելով ձեզ, թե ինչ է գտնվում մեքենայի հետևում։
InControl համակարգի Driver Assistance փաթեթը առաջարկում է վարելուն ու կայանմանը օգնող համակարգերի աշխատանքին մասնակցող տեսախցիկների երեք օպցիա․
360° ՇՐՋԱՆԱԾԻՐ ՏԵՍԱԽՑԻԿ
Ձեզ շրջապատող տարածությունը ավելի լավ տեսնելու համար, շրջանածիր տեսադաշտի տեսախցիկը հպումային էկրանին դուրս է բերում 360° պատկեր՝ օգնելով տարատեսակ մանևրներին, սկսած մայթեզրի մոտ կայանելուց, մինչև նեղ տարածություններ մուտք գործելն ու այնտեղից դուրս գալը։
ՀԵՏԻՆ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՏԵՍԱԽՑԻԿ
Հետին տեսադաշտի տեսախցիկը հեշտացնում է սուղ տարածության մեջ կայանումը։ Մեքենայի արտաքին չափսերին համահունչ գծերը և շարժման կանխատեսվելիք ուղղությունը վերադրվում են ձեր ավտոմեքենայի էկրանին արտացոլվող պատկերի վրա։
360° ԿԱՅԱՆՄԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ
Կայանմանն օժանդակող առջևի, հետևի և կողային ցուցիչները ապահովում իրական ժամանակում ստացվող պատկեր, իսկ ձայնային ազդանշանն էլ մատնանշում է, թե որքան եք մոտեցել խոչընդոտին
InControl համակարգի ներդրման զուգահեռ, որոշ նկարագրված ֆունկցիաներ կարող են լինել օպցիոնալ կամ կախված լինել շուկայից ու ավտոմեքենայի ուժային ագրեգատից։ Հասանելիության և ամբողջական պայմանների վերաբերյալ տվյալները ճշտեք Jaguar-ի տեղական դիլերից։ Որոշ ֆունկցիաներ պահանջում են տվյալների համապատասխան սակագնով ՍԻՄ-քարտ, որն էլ կարող է պահանջել հետագա բաժանորդագրություն՝ ձեր դիլերի կողմից նախապես սահմանված ժամկետի ավարտից հետո։ Ցանցի ծածկությը չի երաշխավորվում բոլոր վայրերում։