TOUCH PRO ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

TOUCH PRO ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

1. ԱԿՏԻՎԱՑԵՔ ՁԵՐ INCONTROL ՀԱՇԻՎԸ

Ձեր Jaguar-ի միացված ծառայությունները ակտիվացնելու համար նախ անհրաժեշտ է ակտիվացնել ձեր InControl հաշիվը։ Եթե գնել եք նոր Jaguar, խորհուրդ է տրվում կապվել ձեր ներկայացուցչի հետ՝ հաստատելու համար, որ ձեր մեքենան ունի միացված ծառայությունների գործառույթներ, և ստանալու օգնություն ակտիվացման գործընթացում։

ԳՆԵ՞Լ ԵՔ APPROVED ԾՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Jaguar:

Հետևեք ստորև ներկայացված ինքնուրույն գրանցման պարզ գործընթացին:


Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե վերևի վահանակում լուսավորված է Jaguar-ի օպտիմիզացված օգնական կոճակը (բանալու պատկերակ), օգնության համար կապվեք ձեր ներկայացուցչի հետ։

INCONTROL ԳՐԱՆՑՈՒՄ

Վաճառողի կողմից իրականացավող գրանցում

Վաճառողի կողմից իրականացավող գրանցում

Երբ ձեր վաճառողը սկսի InControl-ում գրանցման գործընթացը, դուք կստանաք էլեկտրոնային նամակի հղում՝  ակտիվացումն ավարտելու համար։ 


Եթե ձեր ներկայացուցչից չեք ստացել ակտիվացման նամակը, խնդրում ենք ստուգել ձեր Spam թղթապանակը։

Ինքնագրանցում

Ինքնագրանցում

Եթե գնել եք օգտագործված Jaguar, կամ ձեր ներկայացուցիչըձեզ համար հաշիվ չի գրանցել, խնդրում ենք անցնել ստորև նշված հղումով: 


Սկսելուց առաջ համոզվեք, որ ձեր Jaguar-ը կայանված է լավ ցանցային ծածկույթ ունեցող տարածքում, և որ ձեռքի տակ ունեք գրանցման համարանիշը և VIN-ը։

ՍՏՈՒԳԵ՛Ք, ՈՐ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Երբ հաջողությամբ ավարտեք InControl-ի կարգավորումը, ձեր ակտիվ ծառայությունները կհաստատվեն էլեկտրոնային նամակով։ 


Հաջորդ անգամ, երբ գործարկեք ձեր մեքենան, SOS Արտակարգ իրավիճակների կանչ և Jaguar-ի օպտիմիզացված օգնության կոճակների լույսերը պետք է վառված լինեն։

2. ՁԵՐ ՄԵՔԵՆԱՅԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԸ

ՏԵՂԱԴՐԵ՛Ք SIM ՔԱՐՏ

ՏԵՂԱԴՐԵ՛Ք SIM ՔԱՐՏ

Կախված ձեր համակարգից՝ կարող է անհրաժեշտ լինել տեղադրել SIM քարտ՝ կենտրոնական վահանակի «SIM» կամ «MICRO SIM» նշումով բնիկում՝ միացված նավիգացիոն գործառույթներն ակտիվացնելու համար։ Համոզվեք, որ SIM քարտն ամբողջությամբ տեղադրված է՝ ոսկե միակցիչները դեպի վեր։

3. ԿԱՐԳԱՎՈՐԵՔ ՁԵՐ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երբ առաջին անգամ օգտագործեք նավիգացիան, ձեզ կառաջարկվի ստեղծել ձեր պրոֆիլը և օգտահաշիվը։ Սա թույլ կտա ձեզ պահպանել նախապատվելի ուղղությունները և նախորդ ճանապարհորդությունները, ինչպես նաև օգտվել լրացուցիչ միացված նավիգացիոն գործառույթներից։

ՍՏԵՂԾԵԼ ՊՐՈՖԻԼ

ՍՏԵՂԾԵԼ ՊՐՈՖԻԼ

Երբ անուն տաք ձեր պրոֆիլին, ձեզ կառաջարկվի անցնել էջի ներքևի հատված։ Այժմ դուք կարող եք ընտրել՝ «Միացնել բոլոր գործառույթները» օպցիան՝ ներառյալ ձևավորված երթևեկության պատկերը և իրական ժամանակի երթևեկության մասին տեղեկատվությունը, կամ «Շարունակել օֆլայն» օպցիան՝ բոլոր միացված նավիգացիոն գործառույթներն անջատելու համար։ Պրոֆիլը անհրաժեշտ է, որպեսզի նավիգացիոն համակարգը հասանելի լինի ավելի քան մեկ օգտատիրոջ համար։ Համակարգն օգտագործելու համար պետք է ստեղծվի առնվազն մեկ պրոֆիլ։
ՍՏԵՂԾԵԼ ՕԳՏԱՀԱՇԻՎ

ՍՏԵՂԾԵԼ ՕԳՏԱՀԱՇԻՎ

Երբ ձեր պրոֆիլը ստեղծված է, կարող եք ստեղծել հաշիվ՝ ընտրելով «Մուտք գործել» հիմնական նավիգացիոն էկրանից։ Ձեզ կառաջարկվի ընդունել «Նավիգացիայի դրույթներ ևպայմաններ», որոնց կարող եք մուտք գործել՝ ձեր զննարկիչում մուտքագրելով տրամադրված URL հասցեն։  


Նավիգացիոն հաշիվը թույլ է տալիս ներբեռնել քարտեզների վերջին թարմացումները և կիսվել հետաքրքրության վայրերով ու ձեր ժամանման մոտավոր ժամանակով (ETA) ընկերների և ընտանիքի անդամների հետ։ Դուք նաև կկարողանաք ուղարկել նպատակակետերը անմիջապես ձեր մեքենային՝ InControl Route Planner հավելվածի կամ կայքի միջոցով։

4. ՀԱՄԱԺԱՄԵՑՐԵՔ ՁԵՐ ՍԱՐՔԵՐՆ ՈՒ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ

ՄԻԱՑԵՔ ՁԵՐ ՀԵՌԱԽՈՍԻՆ BLUETOOTH-Ի ՄԻՋՈՑՈՎ

ՄԻԱՑԵՔ ՁԵՐ ՀԵՌԱԽՈՍԻՆ BLUETOOTH-Ի ՄԻՋՈՑՈՎ

Bluetooth տեխնոլոգիան թույլ է տալիս հեռակա կերպով միացնել համատեղելի բջջային հեռախոսը և դրա հավելվածները ձեր Jaguar-ին։ Սարքը կարող է կառավարվել ձայնային ակտիվացման, ղեկի կամ սենսորային էկրանի միջոցով։ 


Ձեր հեռախոսի Bluetooth-ը զուգակցելու մանրամասն հրահանգների համար այցելեք մեր հատուկ Connectivity centre բաժինը։

ՄԻԱՑԵՔ APPLE CARPLAY ԿԱՄ ANDROID AUTO

ՄԻԱՑԵՔ APPLE CARPLAY ԿԱՄ ANDROID AUTO

Ձեր մեքենայի ներառված Smartphone Pack-ի միջոցով դուք կարող եք անվտանգ և հարմարավետ օգտագործել ձեր հավելվածները՝ Apple CarPlayTM 1 և Android AutoTM 2.համակարգերով։


Պարզապես միացրեք ձեր սարքը սենսորային էկրանին՝ օգտագործելով Bluetooth կամ հավաստագրված USB մալուխ։


Apple CarPlayTM 1-ի համար խնդրում ենք համոզվել, որ ձեր iPhone-ում տեղադրված է iOS-ի վերջին տարբերակը և միացված է Siri ® -ն։ Android AutoTM 2-ի համար համոզվեք, որ տեղադրված է Android Auto-ի վերջին հավելվածը, և ձեր Google սարքում միացված է Google ձայնային օգնականը։

ՀԵՌԱՎԱՐ ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻՆ

Հետևեք ձեր Jaguar-ի անվտանգությանը, առողջությանը և կարգավիճակին ձեր սմարթֆոնից՝ Remote հավելվածի միջոցով։


Խնդրում ենք նկատի ունենալ, որ Remote app3 առանձնահատկությունները կարող եք օգտագործել միայն այն դեպքում, երբ ակտիվացնեք ձեր InControl հաշիվը My Jaguar InControl կայքի միջոցով։

ՈՒՆԵ՞Ք ՀԱՐՑ ՁԵՐ TOUCH PRO-Ի ՄԱՍԻՆ։

Մեր ՀՏՀ բաժնում կարող են արդեն լինել ձեզ հուզող հարցերի պատասխանները։

ՔԱՂԵ՛Ք ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ՁԵՐ Jaguar-ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ

INCONTROL ROUTE PLANNER ԾՐԱԳՐԻ ԿԱՅՔ

INCONTROL ROUTE PLANNER ԾՐԱԳՐԻ ԿԱՅՔ

InControl Route Planner-ը թույլ է տալիս պլանավորել ձեր երթուղիները և պահպանել ուղղություններն ու վայրերը: Եթե Pro Services ֆունկցիան հասանելի է ձեր InControl փաթեթի շրջանակներում, դուք կարող եք ավելի ուշ մուտք գործել այդ երթուղիները անմիջապես ձեր մեքենայից:
INCONTROL ROUTE PLANNER ԾՐԱԳՐԻ ՀԱՎԵԼՎԱԾ

INCONTROL ROUTE PLANNER ԾՐԱԳՐԻ ՀԱՎԵԼՎԱԾ

Ընդարձակեք ձեր Touch Pro նավիգացիոն համակարգի ճանապարհորդության պլանավորման հնարավորությունները՝ օգտագործելով Route Planner-ի հասարակական տրանսպորտի կամ ձեր սմարթֆոնի համար նախատեսված հետիոտնային ուղղությունները:

InControl-ի առանձնահատկությունները, լրացուցիչ առանձնահատկությունները, երրորդ կողմի ծառայությունները և դրանց հասանելիությունը կախված են շուկայից՝ տեղական շուկայում հասանելիության և ամբողջական պայմանների վերաբերյալ տեղեկությունների համար դիմեք ձեր Jaguar ներկայացուցչին։ Որոշ ֆունկցիաներ պահանջում են բաժանորդագրություն, որը կպահանջի հետագա թարմացում ձեր մանրածախ վաճառողի կողմից առաջարկված սկզբնական ժամկետի ավարտից հետո: Բջջային ցանցի միացումը բոլոր վայրերում երաշխավորվել չի կարող։ «InControl» տեխնոլոգիայի հետ կապված ցուցադրվող տեղեկությունները և պատկերները, այդ թվում՝ էկրանները կամ պատկերաշարերը, ենթակա են ծրագրային ապահովման թարմացումների, տարբերակի վերահսկման և համակարգային/տեսողական այլ փոփոխությունների՝ կախված ընտրված տարբերակներից։   


Կամընտրական առանձնահատկությունները և դրանց առկայությունը կարող են տարբերվել՝ կախված ավտոմեքենայի բնութագրերից (մոդելից և ուժային ագրեգատից), ինչպես նաև հարմարեցվելու նպատակով կարող է պահանջվել այլ առանձնահատկությունների ավելացում։ Լրացուցիչ մանրամասների համար դիմե՛ք ձեր տեղական մանրածախ ներկայացուցչին կամ կարգավորե՛ք ձեր մեքենան առցանց։  


Վարորդները պետք է օգտագործեն մեքենայի հիմնական ներառված առանձնահատկությունները միայն այն դեպքում, երբ դա անվտանգ է։ Վարորդները պետք է ապահովեն մեքենայի բացարձակ վերահսկողության մշտական պահպանումը։   


Միայն համատեղելի սմարթֆոնների համար:   


1Apple CarPlayTM-ը Apple Inc․-ի ապրանքային նշանն է, և կարող են կիրառվել Apple Inc.-ի վերջնական օգտատիրոջ դրույթները։ Ձեր ավտոմեքենան հարմարեցված է Apple CarPlay-ի համար: Apple CarPlay-ի կողմից առաջարկվող ծառայությունները կախված են ձեր երկրում առանձնահատկությունների հասանելիությունից: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.apple.com/ios/feature-availability/#apple-carplay:


2Android Auto-ն Google LLC-ի ապրանքային նշանն է։  Ձեր ավտոմեքենան հարմարեցված է Android Auto-ի համար: Android Auto-ի կողմից առաջարկվող ծառայությունները կախված են ձեր երկրում հասանելի առանձնահատկություններից․ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելելhttps://www.android.com/auto/:  


3Հասանելի է ներբեռնման համար Apple App Store-ից կամ Google Play-ից՝ Android և Apple iOS սմարթֆոնների մեծ մասի համար։ Jaguar Remote հավելվածը պահանջում է ցանցային միացում, համատեղելի սմարթֆոն, InControl հաշիվ և Remote բաժանորդագրություն։ Բաժանորդագրման նախնական ժամկետից հետո համապատասխան առանձնահատկությունից օգտվելու համար պետք է երկարացնեք ձեր բաժանորդագրությունը և վճարեք երկարացման կիրառելի վճարները։