Շարժական ծառայությունների ծրագիր

98133

ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿՑՈՒՅՑԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Քանի որ Ձեր ժամանակը թանկ է, մենք առաջարկում ենք լայն հնարավորություններ և հարմարավետություն՝ համապատասխանեցնելով դրանք ձեր կենսակերպին։ Ուսումնասիրեք ստորև ներկայացված մատչելի ծառայությունների ցանկը։ Ուշադրություն դարձրեք, որ առաջարկները կարող են տարբեր լինել՝ կախված ներկայացուցչից։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք կապվել մեզ հետ։

Տեխսպասարկման կատարմանը սպասելիս

Տեխսպասարկման կատարմանը սպասելիս

Փոխակերպեք անհրաժեշտ սպասարկումը հանգիստ շքեղության պահի։ Մեր մտածված նախագծված սեփականատերերի լաունջերը առաջարկում են նրբաճաշակ տարածք, որտեղ համատեղվում են հարմարավետությունն ու արդյունավետությունը՝


Անձնական աշխատանքային տարածքներ՝ անվճար բարձր արագության Wi-Fi-ով


Բարձրակարգ տպագիր և թվային մեդիայի ընտրված հավաքածու


Ցուցադրություններ՝ Jaguar-ի նորագույն աքսեսուարներով և կեննսակերպի հավաքածուներով


Անվճար հյուրասիրություն՝ զովացուցիչ ըմպելիքներով և խմիչքներով՝ յուրաքանչյուր ճաշակին համապատասխան


Մինչ ձեր Jaguar-ը գտնվում է մասնագիտական խնամքի ներքո, օգտվեք հնարավորությունից՝ հանգստանալու, վերականգնվելու և կրկին զգալու Jaguar ապրանքանիշի ոգին։

Վերցնել և վերադարձնել

Վերցնել և վերադարձնել

Օգտվեք հարմարավետությունից՝ վերցնելով Jaguar-ը ձեր նախընտրած վայրից և վերադարձնելով այն ծառայության ավարտից հետո։ Ուշադրություն դարձրեք, որ այս ծառայության համար կարող է ներկայացուցչի միջնորդավճար գանձվել։
Բացառիկ տաքսի ծառայություն

Բացառիկ տաքսի ծառայություն

Դեպի ձեր ընտրած վայրը հասնելու համար օգտվեք լյուքս դասի անվճար փոխադրումից
Վարորդական ծառայություն

Վարորդական ծառայություն

Զգացեք անհոգ ուղևորության հաճույքը և վայելեք հիանալի հարմարավետություն՝ երթևեկելով մեր պրոֆեսիոնալ վարորդների հետ՝ հատուկ Jaguar-ով։
Վերանորոգման ընթացքում տրամադրվող փոխարինող ավտոմեքենաներ

Վերանորոգման ընթացքում տրամադրվող փոխարինող ավտոմեքենաներ

Շարունակեք երթևեկել հարմարավետությամբ մասնագիտորեն սպասարկվող Jaguar ավտոմեքենաների մեր շարժակազմի միջոցով։ Ավտոմեքենաների փոխարինումը կախված է դրանց առկայությունից և վերանորոգման բնույթից։