Ծրագրային թարմացումները

Ծրագրային թարմացումները

ԱԿՏԻՎԱՑՆԵ՞Լ, ԹԵ՞ ԹԱՐՄԱՑՆԵԼ։

Դուք կարող եք թարմացնել ձեր Jaguar մեքենան՝ օգտագործելով մեքենայի ներկառուցված տեղեկատվական-ժամանցային համակարգը։ Մեքենայի թարմացումը կապահովի ձեզ վերջին հնարավորությունները և կերաշխավորի ձեր Jaguar-ի առավելագույն կայուն աշխատանքը։
վերջին հնարավորությունները և ապահովել ձեր Jaguar-ի առավելագույն կայունությունը։

Ավելի հին մեքենաների համար հնարավոր է, որ նախ անհրաժեշտ լինի ակտիվացնել ծրագրային թարմացումների գործառույթը։ Ավելի նոր մեքենաների դեպքում պարզապես անհրաժեշտ է ընտրել,
թե երբ տեղադրել վերջին թարմացումը՝ ծանուցում ստանալուց հետո։

ԱԿՏԻՎԱՑՆԵԼ

ԱԿՏԻՎԱՑՆԵԼ

Մինչև 2020 թվականը գրանցված մոդելների համար անհրաժեշտ է միացնել ծրագրակազմի թարմացումները, եթե այդ գործառույթը դեռ ակտիվացված չէ։ Ակտիվացումից հետո դուք կկարողանաք ներբեռնել ծրագրակազմի վերջին տարբերակը։ Դրա համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի հպում կատարել սենսորային էկրանին։
ԹԱՐՄԱՑՆԵԼ

ԹԱՐՄԱՑՆԵԼ

2020 թվականի կամ դրանից հետո գրանցված մոդելների դեպքում ձեր մեքենայի ծրագրակազմի «Over-The-Air» տեխնոլոգիան անլար թարմացումներն ավտոմատ կերպով հասցնում է ձեր Jaguar-ին, որոնք դուք կարող եք տեղադրել ձեզ հարմար ժամանակում։

ԾՐԱԳՐԱԿԱԶՄԻ ԱՆԼԱՐ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

ՔԱՅԼ 1 – ԿԱՊԱԿՑԵԼ

ՔԱՅԼ 1 – ԿԱՊԱԿՑԵԼ

Սեղմեք ձեր սենսորային էկրանի «Կարգավորումներ» պատկերակը և մուտք գործեք «Բոլոր կարգավորումները»։ Անցեք «Միացում» ընտրացանկ և միացրեք ձեր բջջային տվյալները «On» դիրքում, ԿԱՄ ակտիվացրեք ձեր մեքենայի Wi-Fi-ը։
ՔԱՅԼ 2 – ՄԻԱՑՈՒՄ

ՔԱՅԼ 2 – ՄԻԱՑՈՒՄ

Վերադարձեք «Բոլոր կարգավորումները» և ընտրեք «Ծրագրակազմի թարմացում»։ Այս ցանկը հնարավորություն է տալիս միացնել ծրագրային թարմացումները։ Եթե դրանք անջատված են, պարզապես սեղմեք կոճակը՝ ծրագրային թարմացումները «On» վիճակի բերելու համար։
ՔԱՅԼ 3 – ԸՆԴՈՒՆՈՒՄ

ՔԱՅԼ 3 – ԸՆԴՈՒՆՈՒՄ

Կցուցադրվի «Դրույթներ և պայմաններ» բացվող պատուհանը։ Սեղմեք «Համաձայնել»՝ ծրագրային թարմացումները ակտիվացնելու համար։

ԻՆՉՊԵՍ ՏԵՂԱԴՐԵԼ ՁԵՐ ԱՆԼԱՐ ԾՐԱԳՐԱԿԱԶՄԻ ԹԱՐՄԱՑՈՒՄԸ

ՔԱՅԼ 1 – ՍԿՍԵԼ ԹԱՐՄԱՑՈՒՄԸ

ՔԱՅԼ 1 – ՍԿՍԵԼ ԹԱՐՄԱՑՈՒՄԸ

Դուք կարող եք ստուգել InControl Touch Pro ծրագրային թարմացումները՝ անցնելով «Կարգավորումներ» > «Բոլոր կարգավորումները» > «Ծրագրակազմի թարմացում» >«Ստուգել թարմացումները»։ Եթե թարմացում հասանելի է, ձեր սենսորային էկրանին կհայտնվի պատուհան՝ երեք տարբերակով։ «Տեղադրել հիմա», «Հիշեցնել ինձ ավելի ուշ» կամ «Բաց թողնել թարմացումը»։
ՔԱՅԼ 2 – ՏԵՂԱԴՐՈՒՄ

ՔԱՅԼ 2 – ՏԵՂԱԴՐՈՒՄ

«Տեղադրել հիմա» սեղմելուց և «Դրույթներ և պայմաններ»-ը ընդունելուց հետո թարմացումը կսկսվի։ Դուք կարող եք շարունակել սովորական կերպով օգտագործել ձեր մեքենան, մինչ InControl Touch Pro համակարգը թարմացվում է։
ՔԱՅԼ 3 – ԱՎԱՐՏ

ՔԱՅԼ 3 – ԱՎԱՐՏ

Թարմացման հաջող ավարտից հետո ձեր սենսորային էկրանի վրա կստանաք ծանուցում։ Այժմ ձեր մեքենան թարմացվել է ծրագրակազմին նոր տարբերակով։

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

Ծանոթացե՛ք յուրաքանչյուր ծրագրային թողարկման բովանդակությանը՝ օգտագործելով ստորև նշված հղումները.

ԲԱՑԵԼ ԲՈԼՈՐԸ
19A3 – ԾՐԱԳՐԱԿԱԶՄԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՆՇՈՒՄՆԵՐ
19A4 – ԾՐԱԳՐԱԿԱԶՄԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՆՇՈՒՄՆԵՐ
19B – ԾՐԱԳՐԱԿԱԶՄԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՆՇՈՒՄՆԵՐ

ՀՏՀ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԲԱՑԵԼ ԲՈԼՈՐԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՊԵ՞Ս ՄԻԱՑՆԵԼ ՁԵՐ ՄԵՔԵՆԱՆ
ԻՆՉՊԵ՞Ս ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ԾՐԱԳՐԱԿԱԶՄԻ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԸ
ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱԵԼ ԾՐԱԳՐԱԿԱԶՄԻ ԹԱՐՄԱՑՈՒՄԸ
ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ