C‑X16-ը արտադրողականության համար ստեղծված ավտոմեքենա է, որը սպասում է տեղից պոկվելուն։ Եթե ուզում եք ձեզ հետ ուղևոր վերցնել՝ դա ձեր գործն է։ Միտումնավոր սահմանափակելով վարորդի նստատեղի տարածությունը՝ ավտոմեքենան վարորդին ստիպում է հայտնվել իր սեփական աշխարհի կենտրոնում։
C‑X16-ի անսովոր արտաքինը էլ ավելի նկատելի է դառնում, երբ բացում եք սրահի դռները, որտեղ վարորդին և ուղևորին դիմավորում է տպավորիչ կարմիր ինտերիերը՝ լրամշակված լավագույն նյութերով՝ Alcantara® միկրոթավշակաշի, անոդացված հղկված ալյումին, ածխամանրաթել և մոգ քրոմ։
Փոխանցումների փոխարկումն իրականացվում է ջոյսթիքի օգնությամբ, որը հիշեցնում է կործանիչ ինքնաթիռներին բոնորոշ լուծումներ, և այդ հարցում իրենից հետ չեն մնում ալյումինից, ածխամանրաթելից և քրոմապատ մետաղից պատրաստված այլ կոճակները։
Սեղմեք ստարտերի կարմիր կոճակը և ավիացին ոճով իրականացվող գործարկման հերթականությունը ակտիվացնում է երկու թվատախտակով սարքավորված դիսփլեյները, իսկ սենսորային էկրանի օգնությամբ կարող եք հետևել ավտոմեքենայի աշխատանքի ցանկացած ասպեկտի։