Jaguar C-X16-ը աչքի է ընկնում զանգվածի կատրյալ՝ 50։50 բաշխվածությամբ և նախատիպային հիբրիդային ուժային ագրեգատով, որը բաղկացած է 380 ձ․ուժ և 450 Նմ ոլորող մոմենտով երեք լիտրանոց V6 տուրբոշարժիչից և 95 ձ․ուժ հզորությամբ և 235 Նմ ոլորող մոմենտով էլեկտրական շարժիչից։ Ութաստիճան փոխանցումատուփը կապված է հետևի սռնիին և թույլ է տալիս թեթև քաշով աչքի ընկնող Jaguar C-X16-ին 0-100 կմ/ժ թափառքը իրականացնել 4,4 վայրկյանում՝ հասնելով 354 կմ/ժ առավելագույն արագության։
Նոր V6 շարժիչում կիրառված է նույն թեթև ալյումինե կառուցվածքը, ինչը և 8-գլանանի տարբերակում, որն աչքի է ընկնում բարձր ճնշման ներքո ձուլած գլանների բլոկով, լայնակի հեղյուսներով ամրացված արմատական առնցաքակալների կափարիչներով, ինչը նպաստում է ամրությանն ու սահուն աշխատանքին։ Երկխցիկանի, քառամխոցանի գլանների գլխիկները պատրաստված են վերամշակված ալյումինից, ինչը նվազեցնում է արտադրության բնապահպանական վնասակարությունը։
Թեթև ալյումինե շասսին ապահովում է 41 մպգ վառելիքի ծախս և 165 գ/կմ ածխաթթու գազի արտանետում։ Վառելիքի խնայողության նկատառումներով 8-աստիճան փոխանցումատուփը սարաքավորված է Jaguar-ի խելացի Stop/Start համակարգով, որը անջատում է շարժիչը մեքենայի կանգնելուց 300 միլիվայրկյան հետո։ Վերջերս XF մոդելի վրա մեծ համբավ ձեռք բերած կրկնակի սոլենոիդով ստարտերը կրկին գործարկում է այն ճիշտ այնքան ժամանակում, որը անհրաժեշտ է վարորդին ոտքը արգելակման ոտնակից արագացման ոտնակին տանելու համար։
Ուժային ագրեգատի ոչ միայն հզորությունը, այլև Jaguar-ին համբավ բերած սահուն աշխատանքը ապահովելու համար, V6-ը սարքավորված է անկախ պտտվող բալանսավորիչների համակարգով՝ առջևի և հետևի հատվածներում։ Ցանկացած ոք, ով ծանոթ է փափուկ ու հզոր V8-ին, կհայտնաբերի, որ V6-ն ապահովում նույն սահունությունն ու հզորությունը՝ առանձնանալով սեփական հնչողությամբ, իսկ վառելիքի խանոյղության ցուցնաիշնրեը համապատասխանում են SULEV 30 (Super Ultra Low Emission Vehicle) և Եվրո6 ստանդարտին։