JAGUAR ԿՈՆՑԵՊՏ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ

JAGUAR ԿՈՆՑԵՊՏ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ

C‑X16 — ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Jaguar-ի միտքը կենտրոնացած է արտադրականության վերաիմաստավորման վրա, և ինչպես ասում է Ադրիան Հոլմարկը, «Jaguar-ն անում է դա՝ վսըահ հայացք նետելով դեպի ապագա»։ C‑X16 լավ օրինակ է այն բանի, թե ինչպես է ապահովվելու Jaguar-ի սպորտային ավտոմեքենաների հաջորդ սերնդի հզորությունը։

C‑X16-ը սարքավորված է նախատիպային ամբողջովին ձուլածո V6 շարժիչով։ Այն ինքնինն արդեն մատնանշում է այն ուղին, որը տանում է դեպի ավելի կատարելագործված, արդյունավետ և հզոր ներքին այրման շարժիչների արտադրությունը։ Սակայն կոնցեպտը կարող է օգտվել նաև Ֆորմուլա 1 մրցարշավի տեխնոլոգիաներով ոգեշնչված էլեկտրական շարժիչից, որը էլ ավելի է բարձրացնում արտադրողականությունը։

Վառելիքի ցածր ծախսը նշանակում է, որ ավտոմեքենան կարող է աշխատել ինչպես զրոյական արտանետումներով էլեկտրամոբիլ՝ մինչև 50 կմ/ժ արագության դեպքում, այդպես էլ անհրաժեշտության դեպքում ապահովել հզորության կարճատեվ ավելացում։ «Push to Pass» անվանումով հայտնի այս տեխնոլոգիան թույլ է տալիս վարորդին մինչև 10 վայրկյան տևողությամբ մեծացնել ավտոմեքենայի հզորությունը 70 Կվտ-ով (ինչը հավասար է 95 ձիաուժի)։ Այն քիչ հավանական դեպքերում, երբ ձեզ լրացուցիչ հզորություն կպահանջվի, դուք կարող եք գտնել այն՝ պարզապես սեղմելով ղեկի վրայի կոճակը։ Քանի որ էլեկտրական շարժիչների մոմենտը հաղորդվում է առանց ուշացման, այդ հզորությունը հասանելի է դառնում ակնթարթորեն։

Թափքի մկանուտ գծերի ու օդի հոսքի անընդհատությունն ապահովելու համար դռների բռնակները ամբողջությամբ հավաքվում են ավտոմեքենայի թափքի մեջ։ Դրանց մեջ ներկառուցված հպման ցուցիչները գործարկում են անձան էլեկտրական շարժիչները, որոնք հասանելի են դարձնում բռնակները վարորդին ու ուղևորներին։

C‑X16 - ԱՐՏԱԴՈՐՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

C‑X16 - ԱՐՏԱԴՈՐՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

C‑X16 - ՎԱՐՈՐԴԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԻՆՏԵՐԻԵՐ

C‑X16 - ՎԱՐՈՐԴԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԻՆՏԵՐԻԵՐ