JAGUAR BUSINESS-Ի ՄԱՍԻՆ

JAGUAR BUSINESS-Ի ՄԱՍԻՆ

ՈՐԱԿ, ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՆ ԵՎ ՎՍՏԱՀԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Jaguar ավտոմեքենաները հավաքվում են գերժամանակակից հոսքագծի վրա՝ Քասլ Բրոմվիչ քաղաքում։ Սա տպավորիչ վարպետության կենտրոն է, որտեղ հարյուրավոր գերտեխնոլոգիական ռոբոտներ և մի քանի միլիոն ֆունտ արժողությամբ հաստոցներ աշխատում են կատարյալ սինքրոնացված կերպով բարձր որակավորում ունեցող հազարավոր բանվորների կողքին։ Եվ արտադրության գծով տնօրեն Գրանտ Մաքֆերսոնի խնդիրը յուրաքանչյուր մեքենեայի կատարելությունն ապահովելն է։
 
"Jaguar-ը մշտապես ձգտել է բարձրակարգ ինժեներական լուծումների ու գեղեցիկ դիզայնի",- ասում է Գրանտը։ "Մեր նպատակն է թիմի մտահղացումները կյանքի կոչելն է, ամեն անգամ, յուրաքանչյուր ավտոմեքենայի հետ։ Մեր աշխատանքը որոշակի մասնագրերի առկայությունը ապահովելն է, և որակը ինձ համար կայանում է հենց այդ մասնագրերին մշտապես հասնելու ունակության մեջ։ Հենց այսպիսի ուշադրությունն է մանրուքներին, որ գնահատում ենք այստեղ։ Մենք արտադրում ենք շքեղ ավտոմեքենաներ։"
 
 
Եզակի ավտոմեքենաներ՝ ստեղծված պատվիրվելու համար
 
 
Յուրաքանչյուր Jaguar արտադրվում է պատվերով, այնպես որ հոսքագծին կանգնած յուրաքանչյուր ավտոմեքենա ունի իրեն սպասող սեփականատեր։ Հենց այս փաստով էեն պայմանավորվում վJaguar-ի ստեղծած արտադրական գործընթացի անհավանական հատկությունները։

 
"Այս ամենը զարմացնելու և հաճույք պատճառելու մասին է",- ասում է Գրանտը։ - "Ես ոցանկանում եմ, որ նոր Jaguar-ի ղեկին առաջին անգամ նստելը յուրաքանչյուր վարորդի համար դառնա հրաշալի փորձառնություն։ Մենք ձգտում ենք գերազանցել հաճախորդների սպասելիքները։ Jaguar-ը առաջարկում է ֆանտաստիկ ավտոմեքենաներ՝ պաշտամունքային դիզայնով, և մենք լուրջ ենք մոտենում մեր գործին։"
 
 
End-to-End որակ
 
 
На практике такое внимание к деталям означает, что каждый автомобиль постоянно подвергается тщательному анализу во время своего путешествия по заводу. Գործնական տեսանկյունից այս ուշադրությունը մանրուքների համդեպ նշանակում է, որ յուրաքանչյուր ավտոմեքենա գործարանում անցած իր ճանապարհի ընթացքում ենթարկվում է մանրակրկիտ ուսումնասիրության։ Օրինակ, յուրաքանչյուր XJ-ի արտադրության ժամանակ, սկսած ալյումինե թիթեղների մատակարարման պահից մինչև հոսքագծից շքեզ ավտոմեքենայի տեսքով իջնելը, այն ենթարկվում է հազարավոր ճշգրտիչ ստուգումների։ Այն հազվադեպ իրավիաճկներում, երբ ավտոմեքենայի վրա հայտնաբերվում է թերություն, արտադրոական գործընթացը չի շարունակվում մինչև խնդիրը չիչ վերացվում, ստուգվում, կրկին ստուգվում և նոր միայն համարվում կատարյալ։
 
"Մենք ձգտում ենք, որ յուրաքանչյուրը ամբողջովին կենտրոնացած լինի այն ամենի վրա, ինչ մենք այստեղ անում ենք։ Մենք ստեղծում ենք պրեմիում կարգի ավտոմեքենաներ",- ասում է Գրանտը։ " Մենք թողակում ենք Jaguar-ներ։"
 
Արտադրական գործընթացի վերջում հատուկ տեսուչները մանրակրկիտ ուսումնասիրում են յուրաքանչյուր ավտոմեքենա՝ համոզվելու համար, որ ամեն բան շախատում է, չկան վանսվածքներ և որ յուրաքանչյուր ավտոմեքենա համապատասխանում է Jaguar-ի կատարելության աստիճանին։

 
 
Jaguar-ը մասնակցում է J.D. Power and Associates ընկերության նախաձեռնած APEAL ուսումնասիրության մեջ։

 
 
Հենց յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ այս ուշադրությունն է, որ ստիպել է 2013 թ J.D. Power-ին ճանաչել Jaguar-ը "What Car?" մրցույթի "Համար 1 ավտոարտադրող"։
 
Մեծ Բրիտանիայում անցկացրած վարորդների բավարարվածության հետազոտությանը մասնակցել է շուրջ 18000 մարդ, որոնք միջինում բարում էին իրենց ավտոմեքենան երկու տարի։ Ավտոմեքենայի շահագործման յուրաքանչյուր ասպեկտ գնահատվել է, սկսած արտադրողականույթուննից, դիզայնից ու հարմարավետությունից, մինչև որակ, հուսալիություն, շահագործման արժեք, խնայողություն և դիլերական սպասարկման մակարդակից բավարարվածություն։
 
"Սա մեծ պարգև է Jaguar-ի յուրաքանչյուր ներկայացուցչի համար",- ասաց "What Car?" հանդեսի գլխավոր խմբագիր Չաս Հալեթը։ "Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաճախորդները իսկապես գոհ են իրենց Jaguar-ից, ինչը չափազանց մեծ նվաճում է ցանկացած ավտոարտադրողի համար։»