Jaguar Land Rover-ում մենք մշտապես ձգտում են ք ստեղծել ու պահպանել հրաշալի հարաբերություններ համայնքների հետ։ Մենք ցանկանում ենք ստեղծել համագործակցություն բոլոր այն տեղական ու տարածաշրջանային համայնքների հետ, որտեղ մեր ընկերությունը իրակնացնում է նախագծումն ու արտադրությունը։
Աշխատակիցների ներգրավվածությունը համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանը մեր բիզնես մոտեցման անկյունաքարերից է։ Jaguar Land Rover-ի յուրաքանչյուր աշխատակից նվիարված է այս սկզբունքին, սկսած տնօրենների խորհրդից միջև վաճառասրահի աշխատակիցը։
Գործելով որպես բարեխիղճ կորպորոտիվ քաղաքացիներ՝ մենք էլ ավելի ենք բարելավում ընկերության համբավը ուպես սոցիալական պատասխանատվություն կրող կազմակերպություն։ Համայնքների վրա դրական ազդեցությունը պահանջում է իրական նվիրում, և հենց այդ պատճառով էլ մենք զգալի ռեսուրսներ ենք ներդնում այն լայն համայնքների խնդիրների լուծման համար, որտեղ աշխատում է Jaguar Land Rover-ը։
Ոգեշնչելով ապագայի ինժեներներին
Jaguar Land Rover-ի աճի ամբիցիոզ ծրագրերը կարող են ապացուցվել միայն նոր ապրանքների, շարժիչների և բնապահպանական տեխնոլոգիաների մեջ կատարած ներդրումներով։ Մենք առաջատար բրիտանական ներդրողն ենք ավտոմոբիլաշինությանը առնչվող հետազոտությունների ոլորտում և նոր նվաճումներ ենք գրանցում նախագծման, արտադրողականության և կայուն զարգացման հարցերում։ Սակայն բիզնեսի կայունությունը երկարաժամկետ տեսանկյունից պահպանելու համար կարևոր է ոգեշնչել երիտասրադներին՝ դառնալու մեր ինժեներների և տեխնոլոգների հաջորդ սերունդը։
Մեր "Inspiring Tomorrow’s Engineers" (ITE) ծրագիրը նախատեսված է անել դա դպրոցների և քոլեջների հետ համագործակցությամբ։ Նպաստելով STEM (գիտություն, տեխնոլոգիա, ինժեներիա և մաթեմատիկա) առարկաների դասավանդմանն ու ուսուցմանը՝ մենք փորձում ենք ոգեշնչել երիտասարդներին՝ դիտարկելու նախագծման կամ արտադրության ոլորտում կարիերա կառուցելու հնարավորությունը։
Մենք նաև գործարկել ենք հինգ "Education Business Partnership Centres" (EBPCs) անվանմամբ կենտրոններ՝ համագործակցելով տեղական կրթական իշխանությունների և կրթության ոլորտում աշխատող բարեգործական կազմակերպությունների հետ։ EBPC կենտրոնները կազմակերպում են այցեր մեր գործարաններ և նաև դասավանդում լսարաններում։ 2012 թվականին ավելի քան 22000 երիտասարդ և 2000 ուսուցիչ է այցելել մեր գործարաններ։
Որպես Կառավարության որդեգրած STEM-օրակարգի օժանդակություն մենք համագործակցում ենք նաև այլ ավտոմոբիլային, ինժեներական և ակադեմիական հաստատությունների հետ՝ դպրոցներում ազգային մրցութային նախագծեր զարգացնելու համար։ Այս կրթական մրցույթները օգնում են իրական կյանքին մոտեցնել գիտությունն ու տեխնոլոգիաները՝ աշակերտներին առաջարկելով այնպիսի նախագծեր, որոնք թույլ են տալիս նրանց բացահայտել ավտոմոբիլային արդյունաբերության տարբեր կողմերը՝ ոգեշնչող ու մոտիվացնող առաջադրանքների տեսքով, ինչպես նաև օգնում ենք երիտասարդներին զարգացնել կոմունիկացիայի, թիմային աշխատանքի, նախագծերի կառավարման և այլ կարողություններ։
Jaguar Primary Schools Challenge ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին՝ ներառելով 5-ից 11-րդ դասարանի աշակերտներին։ Մրցույթը ենթադրում է 2D կամ 3D եղանակով նախագծել և արտադրել հնարավորինս ամենաարագ ավտոմեքենան։ 5-7 դասարանների աշակերտները մասնակցում են 2D մրցույթին՝ հավաքելով ավտոմեքենաները կարտոնից և համալրելով դրանք թափքով ու անիվներով։ Այնուհետև ստացված դիզայնը տպագրվում է և հավաքվում՝ պատրաստ լինելով մրցավազքին։ Ավելի ավագ՝ 8-11 դասարանի աշակերտները ավտոմեքենաները նախագծում ու ստեղծում են 3D ձևաչափով՝ օգտագործելով CADCAM տեխնոլոգիաները բալսա փայտից մոդել ստեղծելու համար։Այնուհետև երկու խմբի աշակերտներն էլ իրականացնում են փորձարկումներ և հետո արդեն մրցում այլ դպրոցներ ներկայացնող թիմերի հետ։ Այս մրցույթը ծանոթցանում է աշակերտներին մի շարք գիտական ու ինժեներական առարկաների հետ, ինչպիսին են, օրինակ, դիզայնը, արտադրությունը և աերոդինամիկան։ Jaguar Primary Schools Challenge was launched in 2011 for school teams aged 5 to 11. The Challenge involves designing and manufacturing the fastest car possible in either 2D or 3D. Teams of children aged 5-7 take part in the 2D challenge and design a race car out of card, complete with wheels and body. The design is then printed and assembled ready to race. Older pupils aged 8-11 design and manufacture a race car in the 3D Challenge using CADCAM technology to create a balsa wood model. Students in both classes then perform tests before they race head-to-head against teams from other schools at the competition stage. The challenge teaches students about a range of science and engineering subjects such as design, manufacture and aerodynamics.
Ավելի քան 1700 աշակերտ մասնակցել է 2012 թվականի մրցույթին։
Ավելին իմանալու համար սեղմե՛ք այստեղ here.
The Jaguar Maths in Motion Challenge ծարգիրը տարեկան կտրվածքով կազմակերպով մրցույթ է 9+ տարիքի երեխաների համար՝ հիմնված մաթեմատիկային առնչվող հետաքրքիր ու մոտիվացնող նախագծերի վրա։ Աշխատելով միասին փոքր թիմերով և օգտագործելով բազային մաթեմատիկական գիետլիքների լայն գործիքակազմ՝ նրանք մրցում են միմյանց հետ Grand Prix հիծեցնող մրցավզքում՝ պայքարելով Մեծ Բրիտանիայի չեմպիոնի կոչման համար։ 2012 թվականին մրցույթին ներգրավվեց ավելի քան 150000 աշակերտ և 40 թիմ Մեծ Բրիտանիայի տարբեր կետերից ճանաչվեց հաղթող Գեյդոնի Heritage Motor Centre կենտրոնում կայացած եզրափակչի արդյունքներով։ is an annual competition for children aged 9+ and engages students in an exciting and motivating mathematics based project. Working together in small teams using a wide range of basic mathematical skills, they compete against each other in a Grand Prix type race to become UK Champions. In the 2012 competition, more than 150,000 students competed in the programme, with 40 teams from all over the UK winning places in the final at the Heritage Motor Centre, Gaydon.
Ավելի մանրամասն տեղեկությունների համար սեղմե՛ք այստեղ։
Ներդրումներ համայնքներում
Չնայած ներկայիս տնտեսական վիճակին մենք շարունակում ենք ներդրումներ իրականացնել համայնքային ծրագրերում։ Մենք պատրաստվում ենք շարունակել նույն կերպ՝ իրականացնելով համայնքային ծրագրեր, որոնք օգտակար կլինեն բոլորի համար։ Մենք նաև կօժանդակենք մեր դիլերներին, մատակարարներին և այլ ընկերություններին իրենց համայնքներում կատարվող աշխատանքների հարցում։
Մենք համագործակցում ենք շահառուների հետ տեղական, տարածաշրջանային և ազգային մակարդակով՝ պետական և մասնավոր ձեռնարկությունների վրա ազդելու, լավագույն փորձը տարածելու, ինչպես նաև մեր ընկերության վրա հնարավոր ազդեցություն ունեցող ներկա ու ապագա գործողություններին մշտապես տեղեկացված լինելու համար։
Տնօրենների խորհուրդը, գործադիր ու ավագ մենեջմենթը իրենց վրա են վերցնում այս գործառութներից շատերը, ինչը թույլ է տալիս նրանց հավաքել տեղեկություններ և փոփոխություններ կատարել կորպորատիվ ռազմավարության մեջ, երբ դա անհրաժեշտ է։
Աշխատակիցների ներգրավվածությունը
Մարդիկ մեր հաջողության գրավակնն են։ Նրանց ունակությունները, կիրքը և նվիրվածությունը հիասքանչ ավտոմեքենաներ ստեղծելու նախապայմաններից են։ Այժմ էլ նրանք օգտագործում են իրեն հնտությունները՝ օգտակար լինելու համար այն համայքներին, որտեղ մենք աշխատում ենք։
ենք ոգեշնչում ենք յուրաքանչյուր աշխատակցի՝ տարեկան 16 աշխատանքային ժամ համայնքային ծրագրերում ներգրավվելու և իր ներդումը ունենալու։ Դա կարող է լինել ցանկացած ոլորտ, որտեղ նրանք կուզեն ինքնադրսևորվել, սկսած հաշմանդամ աշակերտմերի հետ աշխատանքը մինչև հնամենի անտառների խնամքը կամ դպրոցական կյանքին մասնակցելը։ Ընկերությունը նպատակ է դրել 2013 թվականին իր աշխատուժի առնվազն 6%-ին՝ անհատական կամ թիմային եղանակով ներգրավել կամավորական գործունեության մեջ՝ կենտրոնալով վերկանգնողկան, կրթական, երիտասարդական, բարեգործական աշխատանքների ու շրջակա միջավայրի պաշտպանության վրա։ Մեր շրջանավարտները տարեկան երկու օր տրամադրում են համայնքային աշխատանքին մասնակցելուն՝ կենտրոնանալով կրթության և STEM օրակարգի վրա, որպես իրենց անձնական զարգացման ծրագրի մաս։
Մտածել համայնքների մասին
Մենք մշտապես գնահատում ենք այն ազդեցությունը, որը մեր գործունեությունը կարող է ունենալ մեր գործարաններին մոտ ապրող մարդկանց վրա։ Ավելի ճիշտ ու տեղեկացված ընտրություն կատարելու համար մենք պահպանում ենք սերտ հարաբերություններ մեր տեղական համայնքների հետ։
Մեր տեղական խորհուրդների անդամները և բնակիչների խմբերի ներկայացուցիչները մշտապես մասնակցում են մեր ծրագրերի քննարկմանը և կիսվում իրենց գաղափարներով ու մտահոգություններով։
Արտաքին ճանաչելիություն
Jaguar-ը 1987 թվականից անդամակցում է Business in the Community (BITC) միությանը և իր ռազմավարությունը կառուցում է հենց BITC-ի չափորոշիչների վրա։ Մենք ստանձնել ենք համայնքային ներդրումային ծրագրեր իրականցնելու պարտավորություններ և ոգեշնչում ենք մեր դիլերներին, մատակարարներին և այլ կազմկաերպություններին հետևել մեր օրինակին։
Որպես կրթությանն ու համայնքային ծրագրերին մեր երկարաժամկետ նվիրավխության արտացոլանք՝ Jaguar Land Rover-ը դարձավ առաջին ավտոարտադրողը Մեծ Բրիտանիայում, որը 2010 թվակաին արժանացավ պատվավոր CommunityMark մրցանակին։ Այն շնրոհվում է BITC-ի կողմից և դիտարկվում է որպես համայնքներում կատարվելիք ներդրումների ազգային ստանդարտ։ Այս մրցանակը գնահատում է Jaguar Land Rover-ի շոշափելի ներդրումները համայնքային ծրագրերում, ներառյալ Education Business Partnership Centres կենտրոնները, աշխատակիցների կամավորական ծրագրերը, ազգային կրթական նախաձեռնությունները և մի շարք այլ համագործակցության օրինակներ համայնքային մակարդակում։
2013 թվականի սկզբին Jaguar Land Rover-ին շնորհվեց Platinum Big Tick ամենաբարձր վարակնիշը BITC-ի կազմած Սոցիալական պատասխանատվության (CR) ինդեքսում։ Այս հեղինակավոր գնահատակնը արտացոլում է Jaguar Land Rover-ի մշտական նվիրվածությունը CR-ին իր բիզնես գործունեության մեջ և նաև 2012 թվականին գրանցած 10% աճը։ Սա արդեն հինգերորդ տարին է անընդմեջ, որ Jaguar Land Rover-ի վարկանիշը աճում է, սկսած 2009 թվականից CR ինդեքսում ներգրավվելուց հետո։