JAGUAR BUSINESS-Ի ՄԱՍԻՆ

JAGUAR BUSINESS-Ի ՄԱՍԻՆ

JAGUAR BUSINESS

Դեռևս 1935 թվականից, երբ արտադրվեց առաջին Jaguar ավտոմեքենան, մենք ընդլայնում ենք հնարավորինի սահմանները՝ ոգեևորվելով մեր հիմնադրի՝ սըր Ուիլյամ Լայոնսի արժեքներով։ Նա պնդում էր, որ ընկերության թողարկած յուրաքանչյուր ավտոմեքենա պետք է միավորի արտադրողականությունն ու գեղեցկությունը։ Նրա փոխզիջումներ չճանաչող տեսալականը նոր չափորոշիչ է սահմանել, որին մենք մինչ օրս հետևում ենք։

Մենք շարունակում ենք այս ավանդույթը՝ ներկայացնելով նոր F-TYPE-ը։ Այս օրինակելի երկտեղանի սպորտային ավտոմեքենան պատկանում նույն հարգարժան ցեղատեսակին, ինչը և C, D և E-Type մոդելները։ Վերջինս հանդիսանում է անանցանելի լեգենդ, որը մինչ օրս համարվում է աշխարհի ամենագեղեցիկ ավտոմեքենան։ Այս մոդելը ստեղծել է այն շուկան, որը այսօր փոխում է F‑TYPE-ը։

Jaguar-ի ԴՆԹ-ն ակնթարթորեն նկատելի է ամբողջ մոդելային շարքում՝ բոլոր մոդելների մեջ մարմնավորված գծերի անսխալական մաքրության շնորհիվ։ Շարժունակ և հզոր, սլացիկ ու գայթակղիչ, վստահ ու բնազդային՝ բոլոր այս ոևակները արտացոլվում են մեր ավտոմեքենաներում։

Որպես ընկերություն մենք հպարտ ենք բրիտանական ու համաշխարհային տնտեսությունում ունեցած դերով՝ ստեղծելով հազարավոր աշխատատեղեր և ձգտելով հասնելու կատարելության ինչպես բիրտանական, այդպես էլ համաշխարհային ավտոարդյունաբերության ոլորտում։ Խորապես հավատարիմ մնալով մեր հիմնադիրների սկզբունքներին՝ Jaguar-ը դեռ երկար տարիներ կմնա ավտոմոբիլային արտադրության առաջամարտիկներից մեկը։

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԱՐԺԵՔՆԵՐ

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԱՐԺԵՔՆԵՐ

Համոզվելու համար, որ մշտապես կատարում ենք մեր խոստումները, Jaguar-ի յուրաքանչյուր աշխատակից հետևում է այս պարզ, բայց արդյունավետ արժեքներին։
ԱՌԱՋԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՋԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Ծանոթացե՛ք մեր առաջատարների ոգեշնչող թիմին։
ՈՐԱԿ, ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎՍՏԱՀԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ՈՐԱԿ, ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎՍՏԱՀԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Իմացե՛ք ավելին այն մասին, թե ինչպես են որակը, հուսալիությունն ու վստահելիությունը ներկառուցված յուրաքանչյուր Jaguar-ին։
ՀԱՄԱՅՆՔ

ՀԱՄԱՅՆՔ

Իմացե՛ք ավելի այն մասին, թե ինչպես է Jaguar-ը համագործակցում այն համայնքների հետ, որտեղ ներկայացված է։