ԹԻՄԵՐ

JAGUAR BRAZIL RACING

JAGUAR BRAZIL RACING

Երկու ավտոմեքենայից բաղկացած և Jaguar Brazil-ի հիմնադրած թիմը ամբողջությամբ ֆինանսավորվում է Սան-Պաուլոյում գրանցված ZEG Environmental ընկերության, որը ներդրումներ է կատարում հեղափոխական տեխնոլոգիաների և վերականգնողական էներգետիկայի ոլորտի մեջ, և Բրազիլիայում ավտովաճառքի խոշորագույն կայքի՝ iCarros-ի կողմից։
RAHAL LETTERMAN LANIGAN RACING

RAHAL LETTERMAN LANIGAN RACING

Երկու ավտոմեքենայից բաղկացած այս թիմը հիմնադրել ոն IndyCar-ի եռակի չեմպիոն և 1986 թվականի Indianapolis 500 մրցավազքի հաղթող Բոբբի Ռեյհալը, Late Show հաղորդաշարի նախկին վարող Դևիդ Լեթերմանը և Mi-Jack ընկերության համասեփականատեր Մայք Լենիգանը։ Մինչ օրս այս թիմը գրանցել է 42 հաղթանակ, 3 չեմպիոնական կոչում և մեկ հաղթանակ Indianapolis 500 մրցավազքում։ Սա առաջին թիմն էր, որ հայտարարեց Jaguar I‑PACE eTROPHY առաջնությանը իր մասնակցության մասին։
SAUDI RACING

SAUDI RACING

Երկու ավտոմեքենայից բաղկացած այս թիմը, որը ղեկավարում է արքայազն Աբդուլազիզ Բին Թուրքի Ալ Աֆայսալ Ալ-Սաուդը, հիմնադրվել է 2018 թվականին՝ Jaguar I‑PACE eTROPHY առաջնությունում սաուդյան տաղանդների ճանապարհը հարթելու համար։ Ներկայումս Փոլ Սփուների գլխավորությամբ հանդես եկող թիմը ֆինանսավորվում է Սաուդյան Արաբիայի սպորտի նախարարության միջոցներից, ինչպես նաև Սուդյան Արաբիայի ավտոմոբիլային ֆեդերացիայի և Mohamed Yousuf Naghi Motors Co ընկերության հովանավորչությամբ։
TEAM ASIA NEW ZEALAND

TEAM ASIA NEW ZEALAND

Թիմը ֆինանսավորվում է իրենց երկներում Jaguar Land Rover-ի պաշտոնական ներկայացուցիչ կամ ներկրող հանդիսացող նորզելանդական Giltrap Group-ի, ինչպես նաև շրիլանկյան Wearnes Automotive և Access Group Pvt Ltd ընկերությունների միջոցներից։ Այս հովանավորները կիսում են միևնույն տեսլականն ու նվիրվածությունը բնապահպանության հանդեպ ու կիրքը՝ ավտոսպորտի նկատմամբ։
TEAM CHINA

TEAM CHINA

Երկու ավտոմեքենայից բաղակացած թիմ է, որի մեկ մեքենան է սկզբանե հովանավորում էր Baidu-ն՝ Պեկինում հիմնադրված և ինքանավար վարման ու արհեստական բանականության ոլորտում խոշոր ներդրումներ կատարող ինտերնետ-ընկերությունը։ Երկրորդի համահովանավորներն են Star Charge-ը՝ Չինաստանում լիցքավորման կայանների խոշորագույն օպերատորը, և Autohome-ը՝ ավտոմեքենաների առուվաճառքի խոշորագույն հարթակը Չինաստանում։
VIESSMANN JAGUAR eTROPHY TEAM GERMANY

VIESSMANN JAGUAR eTROPHY TEAM GERMANY

Հանրահայտ Viessmann ընկերության հովանավորության ներքո հանդես եկող նոր ձևավորված այս գերմանական թիմը համագործակցում է նաև Auto Motor und Sport, Telekom Sport և ProSieben ընկերությունների հետ։ Ֆորմուլա 1-ի նախկին մրցարշավորդ և Jaguar Driving Academy-ի տնօրեն Քրիսթիան Դաները նշանակվել է թիմի սպորտային տնօերն, մինչդեռ հայտնի հեռուստահաղորդավար Անդրեա Քայզերը ստանձնել է անհատական մարզչի պարտականությունները։