ՊԻԼՈՏՆԵՐ

JAGUAR BRAZIL RACING

ԿԱՍԱ ԲՈՒԵՆՈ

ԿԱՍԱ ԲՈՒԵՆՈ

Կասա Բուենոն, որը ներկայացնում է բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքը, հինգ անգամ հաղթող է ճանաչվել Stock Car Brasil Championship առաջնությունում։ Առաջին հաղթանակը եկավ 2006-ին, այնուհետև գրանցվեց 2007 թվականի կրկնակի չեմպիոնությունը, որին հետևեցին մեկը մյուսին հաջորդած հաղթանակները 2009, 2011 և 2012 թվականներին։ Բուենո-ն 2001 թվականին մասնակցել է արգենտինական TC2000 տուրինգի մրցաշարին և ավարտել այն 3-րդ հորիզոնականում։ Stock Car Brasil-ին զուգահեռ նա մասնակցել է նույն առաջնությանը և 2007 թվականին։
ՍԵՐԽԻՈ ԽԻՄԵՆԵՍ

ՍԵՐԽԻՈ ԽԻՄԵՆԵՍ

Formula 3, FIA GT1 և Porsche Endurance մրցաշարերին մասնակցած փորձառու պիլոտ Սերխիո Խիմենեսը իր կարիերան սկսել է 1994 թվականին և 2002-ին դարձել է Formula Renault Brazil առաջնության առջին հաղթողը։ Այդ պահից ի վեր նա հանդես է եկել Stock Car Brasil առաջնությանը մասնակցող Voxx Racing, Cavaleiro Racing և Hot Car Competition թիմերում, ինչպես նաև BMW Sports Trophy Team Brazil թիմի կազմում մասնակցել է Blancpain GT սերիային։ 2018 թվականին Խիմենեսը կրկին վերադարձավ Stock Car առաջնություն, որտեղ միացավ մրցաշրջանի նորեկ Squadra GForce թիմին՝ միաժամանակ որպես պիլոտ և մենեջեր։

RAHAL LETTERMAN LANIGAN RACING

ԲՐԱՅԸՆ ՍԵԼԼԵՐՍ

ԲՐԱՅԸՆ ՍԵԼԼԵՐՍ

Բրայըն Սելլերսը IMSA WeatherTech SportsCar Championship առաջնության 2018 թվականի հաղթողն է GTD դասում, որըեղ նա հանդես էր գալիս Paul Miller Racing թիմի կազմում։ Նրա կարիերայի լավագույն ցուցանիշները ներառում են երկու հաթանակ, մեկ փոուլ և 8 պոդիում 11 մրցափուլերում։ Նա նաև հաղթող է ճանաչվել 2002 Formula Ford Zetec և USF2000 առաջնություններում, մասնակցել է New Zealand International Formula Ford, Formula Atlantic, Grand-Am Series GT class, 24 Hours of Le Mans, ALMS, և IMSA առաջնություններին։
ՔԱԹՐԻՆ ԼԵԳԳԵ

ՔԱԹՐԻՆ ԼԵԳԳԵ

Ծնունդով Գիլֆիդից Քաթրին Լեգգեն ներկայումս մրցում է IMSA առաջնության GTD դասում Meyer Shank Racing թիմի կազմում։ Անցկացված 11 մրցափուլերում նա հասցրել է նվաճել երկու հաղթանակ, մեկ փոուլ և 7 անգամ բարձրացել պոդիւոմ։ Մինչև 2018 թվականը նրա փորձառնությունը ներառում է մասնակցություն Formula 3, Formula Renault, Champ Car, Indy car, A1GP, DTM, Formula E, NASCAR և Xfinity մրցավազքերի, ինչպես նաև Formula One թեստերի։

SAUDI RACING

ԱՀՄԵԴ ԲԻՆ-ԽԱՆԵՆ

ԱՀՄԵԴ ԲԻՆ-ԽԱՆԵՆ

1989 թվականին ծնված Ահմեդ Բին-Հանենը 2014 թվականին հաղթեց GT Acadamy Middle East մրցաշարում։ 2014/2015 թվականին նա համարվում էր NISMO-ի պաշտոնական պիլոտ, ինչպես նաև մասնակցել է 2015/2016 թվականներին Դուբայի 24 ժամ մրցավազքին Նիսսանի GT3թիմի կազմում։ 2015-ին նա երկրորդ տեղը զբաղեցրեց Hankook 24h GT3 մրցազվքում՝ ներկայացնելով Team RJN թիմը։ Բացի այդ նրա հաշվին կա հաղթանակ Race Of Champions Factor 2018 առաջնությունում, ինչպես նաև պոդիում 3րդ տեղի համար՝ Բահրեյնի 2000cc առաջնությունում։
ԲԱՆԴԱՐ ԱԼԵՍԱՅԻ

ԲԱՆԴԱՐ ԱԼԵՍԱՅԻ

Լավագույն ցուցանիշները ներառում են․ 2017 24H Series - Black Falcon թիմ; 2016 Porsche GT3 Cup Challenge Middle East առաջնություն - 1 պոդիում; 2014 Porsche GT3 Cup Challenge Middle East առաջնություն - 1 հաղթանակ; 2012 Porsche GT3 Cup Challenge Middle East առաջնություն - 2րդ տեղ ընդհանուր հաշվարկում; 2012 24 Hours Dubai մրցավազք՝ Saudi Falcons BMW Z4 GT3 թիմի կազմում; 2010 Porsche GT3 Cup Challenge Middle East մրցաշար - 3րդ տեղ ընդհանուր հաշվարկում

TEAM ASIA NEW ZEALAND

JAGUAR CHINA RACING

ՎԱՆ ՏԱՈ

ՎԱՆ ՏԱՈ

Վան Տաոն Autohome-ի գլխավոր թեստային պիլոտն է և մասնակցել է Չինաստանում անցկացրած բաղում մրցավազքերի։ Նա հանդես կգա Star Charge և Autohome ընկերությունների հովանավորչության ներքո։
ՉԺԱՆ ՅԱՔԻ

ՉԺԱՆ ՅԱՔԻ

Չժան Յաքին չինացի մրցարշավորդ է, որը հիմնականում մասնակցում է Formula Pilota China առաջնությանը Linky Racing թիմի կազմում։ Նրա մասնակցության հովանավորն է Baidu ընկերությունը։

VIESSMANN JAGUAR eTROPHY TEAM ԳԵՐՄԱՆԻԱ