ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԱՎՏՈԿԱՅԱՆՆԵՐԻ  ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԱՎՏՈԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Վերալիցքավորեք ձեր բիզնեսը ծախսերի զգալի խնայողություններով և կայունության հավաստագրերով:

Միացնելով ձեր ավտոկայանը Jaguar Էլեկտրական հզորության աշխարհին՝ դուք կարող եք վերալիցքավորել ձեր աշխատելաոճը։ Արտանետումների զրոյական մակարդակը, գործառնական ծախսերի կրճատումը և զգալի ֆինանսական արտոնություննրեը բազմաթիվ պատճառներից ընդամենը մի քանիսն են, թե ինչու է էլեկտրական հեղափոխությունն ընդունելու ժամանակը:

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՎԱԾ ԱՎՏՈՀԱՐԿԵՐ

Էլեկտրական ավտոմեքենաները սովորաբար ենթակա են հարկման ավելի ցածր դրույքաչափերի, քան բենզինով կամ դիզելային վառելիքով ավտոմեքենաները: Ձեր կազմակերպությունը կարող է նաև օգտվել դուրսգրման նպաստից, որը հանում է ավտոմեքենայի արժեքը ձեր տարեկան շահույթից:
ԶՐՈՅԱԿԱՆ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ ԱՐՏԱՆԵՏՎՈՂ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻՑ

ԶՐՈՅԱԿԱՆ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ ԱՐՏԱՆԵՏՎՈՂ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻՑ

Jaguar ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաները և միացված հիբրիդային ավտոմեքենաները, ամբողջովին էլեկտրական ավտոմեքենայի (EV) ռեժիմով վարելիս, կարող են առավելագույն հզորություն զարգացնել արտանետվող խողովակներից զրոյական արտանետումներով: Սա կարող է օգնել նվազեցնել ձեր կազմակերպության ընդհանուր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և ստեղծել այնպիսի պատկեր, որն արտացոլում է կայուն բիզնես վարելու ձեր նվիրվածությունը:
ՑԱԾՐ ԱԿՑԻԶԱՅԻՆ և ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ

ՑԱԾՐ ԱԿՑԻԶԱՅԻՆ և ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ

Էլեկտրական ավտոմեքենաների համար ակցիզային վճարները հիմնականում ավելի ցածր են և կարող են նույնիսկ զրոյական լինել: Այն երկրներում, որտեղ պետհամարանիշները ձեռք են բերվում ի լրումն ավտոմեքենայի կամ վիճակախաղի միջոցով, էլեկտրական ավտոմեքենաները կարող են օգտվել նվազեցված ծախսերից և նույնիսկ ընդհանրապես խուսափել տրանսպորտային միջոցների գրանցման վիճակախաղից:
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ

Քանի որ ամբողջովին էլեկտրական ուժային ագրեգատներն ունեն ավելի քիչ շարժական մասեր, քան բենզինային կամ դիզելային շարժիչները, իսկ վերականգնողական արգելակման հնարավորությունները համեմատաբար ավելի մեղմ են արգելակների և անվադողերի համաչ, սպասարկման ծախսերն ավելի ցածր են:
ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐ

ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐ

Շատ երկրներում կառավարությունը առաջարկում է աշխատավայրում լիցքավորման սխեմաներ, որոնք կարող են զգալիորեն նվազեցնել աշխատավայրերում և կոմունալ ծառայություններում լիցքավորման կետեր գնելու և տեղադրելու ծախսերը։
ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Որոշ քաղաքային բնակավայրերում էլեկտրական ավտոմեքենաներին թույլատրվում է վարել գերծանաբեռնված տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ավտոբուսների երթևեկելի գոտիներով։ Նրանք նաև սովորաբար զերծ են գերբեռնվածության վճարներից, կայանման սահմանափակումներից և ցածր արտանետումների գոտիներից:
ՎԱՌԵԼԻՔԻ ՏՆՏԵՍՈՒՄ

ՎԱՌԵԼԻՔԻ ՏՆՏԵՍՈՒՄ

Էլեկտրաէներգիայի արժեքը մեկ կիլոմետրի հաշվարկով ավելի ցածր է, քան բենզինը կամ դիզելային վառելիքը, ինչը ամբողջովին էլեկտրական և միացված հիբրիդայի ավտոմեքենաների ամենօրյա շահագործումն ավելի էժան է դարձնում։ Վարորդները կարող են էլ ավելի շատ գումար խնայել՝ օգտագործելով տնային լիցքավորիչը գիշերվա համար նախատեսված ավելի էժան ոչ պիկային էլեկտրաէներգիայի սակագնով:

ԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՔԱՅԼԸ ԵՎ ԱՆՑԵՔ ԷԼԵԿՏՐԱԿԱՆԻ

Կապվեք մեր նվիրված թիմի հետ՝ Jaguar էլեկտրական ավտոմեքենայի միջոցով ձեր բիզնեսը էլեկտրաֆիկացնելու հաջորդ քայլերը ձեռնարկելու համար:

JAGUAR ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ

Զգացեք Jaguar-ի էլեկտրաֆիկացած կատարողականի աշխարհը՝ ամբողջական էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների մեր տեսականու միջոցով:

Jaguar Land Rover Limited-ը մշտապես փնտրում է իր մեքենաների, պահեստամասերի և աքսեսուարների տեխնիկական բնութագրերը, դիզայնը և արտադրությունը բարելավելու ուղիներ, և փոփոխությունները տեղի են ունենում անընդհատ, և մենք իրավունք ենք վերապահում փոփոխություններ կատարել առանց նախնական ծանուցման: