Իր նախաձեռնած "Forward Thinkers" ֆիլմաշարի չորրորդ մասում Jaguar MENA-ն զրուցում է բազում մրցանակների արժանացած լիբանանցի ճարտարապետ և կուրատոր Բերնար Խուրիի հետ՝ պարզելու ստրուկտուրալ դիզայնի կիրառման առանձնահատկությունները։ "Forward Thinkers" series, Jaguar MENA ties up with award winning architect and curator Bernard Khoury from Lebanon to hone in on structural design practices.
Անվերապահորեն հավատալով խնիդրները նորարարական եղանակով լուծելու հնարավորությանը՝ Բերնար Խուրին պատմում է ճարտարապետների ահբ կրեատիվ լուծումների մասին, որոնք ի հայտ են գալիս, երբ բախվում ես լուրջ մարտահրավերների։ Նա բացատրում է, որ ստեղծագործական պատասխանների սահմանների ընդլայնումը բնական գործընթաց է դառնում ցանկցած արվետսագետի աշխատանքում՝ բացահայտելով եզակի ու նորարարական գաղափարներ։
Ուշադրություն հրավիրելով ճարտարապետական նախագծերի գեղագիտական լուծումների մակարդակի վրա՝ Բերնարը նշում է․ «Նախագծման ընթացքում հաճախ ուշադրությունից վրիպում են անտեսանելի տարրերը, մինչդեռ երբեմն հենց չերեվացող մասը կարող է ամենահետաքրքիրը լինել։»
Ինչպես և Jaguar ապրանքանշանը, որը շարունակում է առաջարկել հիանալի մտածված տեխնիկա և վառ դիզայն, Խուրին ձգտում է պահպանել արհեստագործական վարպետությունը։ Փառաբանելով վարպետության ժառանգությունը՝ այս հանրահայտ ճարտարապետը աշխատում է իր գործերում դիզայնի ավանդական մեթոդների ու գործընթացների պահպանման և վերակերտման ուղղությամբ։ Jaguar-ի "Forward Thinkers" ֆիլմաշարը մեկնարկել է այս տարի որպես ապրանքանշանի "The Art of Performance" հարթակի մաս և նշանավորում է ամբողջ տարածաշրջանում ընկերության մոդելային շարքի ընդլայնումը և կրեատիվ կոնտենտի օգնությամբ մարտահրավեր է նետում նորարարության և կատարելության մասին ավանդական պատկերացումներին։
Համագործակցելով ԱՄԷ-ն, Քուվեյթը, Լիբանանը և Սաուդյան Արաբիան ներկայացնող "Forward Thinkers"-ների հետ՝ նախագիծը կիսվում է տարբեր անհատների պատմություններով, նրանց նվաճումներով և նվիրվածությամբ՝ իրենց համապատասխան ոլորտներում։