Որպես ‘Forward Thinkers' շարքի մաս Jaguar MENA-ն ներկայացրել է իր հինգերորդ տեսանյութը, որը պատմում է ճանապարհորդ Նասեր իբն Աբդելջալիլի կյանքի պատմությունը և նրա՝ աշխարհի ամենաբարձր լեռները դժվարագույն պայմաններում հաղթահարելու փորձի մասին։ "Forward Thinkers" series, Jaguar MENA has launched its fifth film which celebrates the outstanding life journey of adventurer Nacer Ibn Abdeljalil and his experience climbing some of the world's highest mountains in the harshest of conditions.
Jaguar-ի "Forward Thinkers" ֆիլմաշարը մեկնարկել է այս տարի որպես ապրանքանշանի "The Art of Performance" հարթակի մաս և նշանավորում է ամբողջ տարածաշրջանում ընկերության մոդելային շարքի ընդլայնումը և կրեատիվ կոնտենտի օգնությամբ մարտահրավեր է նետում նորարարության և կատարելության մասին ավանդական պատկերացումներին։ Համագործակցելով ԱՄԷ-ն, Քուվեյթը, Լիբանանը և Սաուդյան Արաբիան ներկայացնող "Forward Thinkers"-ների հետ՝ նախագիծը կիսվում է տարբեր անհատների պատմություններով, նրանց նվաճումներով և նվիրվածությամբ՝ իրենց համապատասխան ոլորտներում։
Անընդհատ ընդլայնելով հնարավորի սահմանները՝ Նասերը դարձավ առաջին մարոքացին, ով բարձրացավ Էվերեստի գաագթին։ Սա ընդամենը մի քայլ է Նասերի անձնական երազանքի կատարման ուղղությամբ, ով ցանկանում է բարձրանալ աշխարհի յոթ ամենաբարձր լեռների գագաթին հաջորդ երկու տարիների ընթացքում։
Անսովոր համառության ու դիմացկունություն պահանջող ակտիվության հանդեպ սիրո շնորհիվ Նասերը մարտահրավերներ է նետում ինքն իրեն՝ ստիպելով դուրս գալ կոմֆորտի գոտուց։ Անընդհատ որոնելով բացահայտում պահանջող նոր տարածքներ՝ Նասերը արդեն իսկ հասցրել է հաղթահարել Մոնբլանը (4807մ), ՄքՔինլին (6,194 մ), Ակոնկագուան (6,959 մ), Էվերեստը (8,848 մ) և նույնիսկ հասնել Հյուսիսային բևեռ։
Խոսելով իր փորձառնության մասին՝ Նասերը ասաց․ "Փորձություններն ու բարդ պայմանները հաղթահարելու համար ես ձգտում եմ ուշադրություն դարձնել ամեն մի մանրուքի, որպեսզի վստահ լինեմ իմ քայլերում և լավ պատրաստված այն ամենին, ինչ կարող է ինձ սպասել։" Դասեր քաղելով իր արկածներից՝ նախկին կորպորատիվ բանկիրը 2013 թվականին հիմնել է "Everest Conseil" ընկերությունը, որը փորձում է ոգևորել մարդկանց՝ գնալ իրենց երազանքի հետևից։ "Everest Conseil"-ն առաջարկում է տարբեր դասընթացներ ամբողջ տարածաշրջանով մեկ՝ օգնելով մասնակիցներին հասնել իրենց նպատակներին, գրանցել հանջողություն բարդ պայմաններում և հաղթահարել սթրեսը։
Չնայած նախազգուշացումներին՝ Նասերը մնում է վճռական ու շարունակում է մտածել ոչ ստանդարտ եղանակով՝ ընդունելով հերթական մարտահրավերը։ Նրա հաջորդ նպատակը Հարավային բևեռն է, և Նասերը մեկնաբանում է․ "The Art of Performance ծրագիրը քո ունեցած հզորության մասին չէ, այլ նրա մասին, թե ինչպես ես այդ ուժը օգտագործում անկախ պայմանների բարդությունից։ Իմ ճանապարհորդությունների ընթացքում ես բազմիցս համոզվել եմ, որ մանևրականությունն ավելի կարևոր է, քան արագությունը, ինչպես և սպորտային ավտոմեքենան, օրինակ, իսկական սպորտային ավտոմեքենա է դառնում ոչ միայն իր արագության շնորհիվ, այլ նրա, որ կարողանում է հարմարվել ու արագ մնալ տարբեր պայմաններում ու տեղանքներում։"
Նասերի ֆիլմը արտացոլում է Jaguar-ի ոգին և ցուցադրում է կատարյալ ավտոմեքենաներ՝ արտակարգ դիզայնով ու բացառիկ մանևրականությամբ, որոնք ստիպում են ավելի արագ բաբախել սրտերը։ Հավատալով, որ կատարելությունը ավելին է, քան չափվող վիճակագրությունը, Jaguar-ը ուշադրություն է դարձնում Միջին Արևելքի դինամիկ զարգացող երկների տարբեր ոլորտներում իրենց լավագույնս դրսևորած արվեստի, արհեստի, ստեղծագործ աշխարհի ներկայացուցիչներին՝ ներառելով այդ պատմությունները "The Art of Performance" հարթակում։