ԱՎՏՈՄԱՏ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ

ԱՎՏՈՄԱՏ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ

ՄԻՇՏ ԿԱՊԻ ՄԵՋ, ՄԻՇՏ ԱՄԵՆԱԹԱՐՄ ՎԻՃԱԿՈՒՄ

Ձեր տեխնոլոգիապես առաջադեմ Jaguar-ը թարմացվում է հեռակա եղանակով՝ ճիշտ ինչպես ձեր սմարթֆոնը։ Շնորհիվ մեքենայի ծրագրակազմի «over-the-air» տեխնոլոգիայի՝ այն միշտ կլինի թարմացված և պատրաստ առաջիկա վարորդական փորձառությանը։ Օգտագործելով ձեր Jaguar-ի ներկառուցված տվյալների կապը՝ վերջին ծրագրակազմը կարող է ներբեռնվել ավտոմատ կերպով՝ առանց հավելյալ վճարի։ Թարմացումները պարտադիր չէ կատարել անմիջապես. դուք կարող եք դրանք պլանավորել մինչև երկու շաբաթ առաջ` ձեզ հարմար ժամանակ։

*Միայն PIVI և PIVI Pro տեղեկատվական-ժամանցային համակարգերի համար

ԻՆՉՊԵՍ ՏԵՂԱԴՐԵԼ ՁԵՐ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄԸ

ՔԱՅԼ 1 – ՍԿՍԵԼ ԹԱՐՄԱՑՈՒՄԸ

ՔԱՅԼ 1 – ՍԿՍԵԼ ԹԱՐՄԱՑՈՒՄԸ

Երբ թարմացումը հասանելի լինի, ձեր սենսորային էկրանին կհայտնվի հաղորդագրություն՝ առաջարկելով երկու ընտրություն՝ «Թարմացնել հիմա» կամ «Հետաձգել»։ Եթե պահանջվի, խնդրում ենք ընդունել օգտագործման կանոններն ու պայմանները՝ շարունակելու համար։
ՔԱՅԼ 2 – ՏԵՂԱԴՐԵԼ

ՔԱՅԼ 2 – ՏԵՂԱԴՐԵԼ

Երբ պատրաստ լինեք սկսել, սեղմեք «Թարմացնել հիմա»։ Որոշ թարմացումներ պահանջում են, որ նախքան թարմացումը սկսելը ձեր մեքենայի շարժիչը լինի անջատված, դռները՝ կողպված, իսկ հակաառևանգման ազդանշանը՝ միացված։ Այս դեպքում դուք չեք կարողանա օգտագործել ձեր մեքենան թարմացումը տեղադրելու ընթացքում։ Ձեր Jaguar-ը կտեղեկացնի ձեզ, երբ անհրաժեշտ լինի հենց այս տեսակի թարմացում։
ՔԱՅԼ 3 – ՀԵՏԱՁԳԵԼ

ՔԱՅԼ 3 – ՀԵՏԱՁԳԵԼ

Եթե թարմացումը պահանջում է կանգնեցնել և անջատել մեքենան, կարող եք այն պլանավորել ձեզ համար հարմար ժամանակ։ Թարմացումները կարող են պլանավորվել մինչև երկու շաբաթ նախօրոք։
ՔԱՅԼ 4 – ԱՎԱՐՏԵԼ

ՔԱՅԼ 4 – ԱՎԱՐՏԵԼ

Երբ թարմացումն ավարտվի, ձեր սենսորային էկրանին կստանաք ծանուցում, որը կտեղեկացնի ձեզ, որ տեղադրումը հաջող է իրականացվել: Այժմ կարող եք վայելել ձեր Jaguar-ի համար նախատեսված ամենաթարմ ծրագրարերը։

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

Ծանոթացե՛ք յուրաքանչյուր ծրագրային թողարկման բովանդակությանը՝ օգտագործելով ստորև նշված հղումները.

ԲԱՑԵԼ ԲՈԼՈՐԸ
OS 2.0.1
OS 2.0.2
OS 2.0.3
OS 2.0.4
OS 2.0.5
OS 2.0.6

ԱՎՏՈՄԱՏ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ

Ծրագրային ապահովման թարմացումների մեծ մասը պահանջում է, որ դուք անձամբ հաստատեք դրանք տեղադրումից առաջ: Սակայն երբեմն ձեր Jaguar-ը կթարմացվի ինքնուրույն՝ համակարգերի անվտանգության, պաշտպանության կամ սպասարկման համար: Ավտոմատ թարմացումների համար դուք ինչ-որ բան անելու կարիք չունեք, դուք ծանուցում չեք տեսնի ձեր սենսորային էկրանին, և կարող եք շարունակել վարել մեքենան սովորականի պես:

*Միայն PIVI և PIVI Pro տեղեկատվական-ժամանցային համակարգերի համար