Ձեր տեխնոլոգիապես հարուստ Jaguar-ը կարող է թարմացվել հեռավար կարգով, ճիշտ ձեր սմարթֆոնի նամն։ Նորագույն ավտոմոբիլային տեխնոլոգիաների շնորհիվ, այն միշտ հագեցած կլինի ամենաթարմ ծրագրերոով և պատրաստ՝ առջևում ընկած ճանապարհները հաղթահարելուն։ Ձեր Jaguar-ի մեջ ներակառուցված տվյալների փոխանակման հնարավորությունների շնորհիվ՝ նորագույն ծրագրերը կարող են բեռնվել ավտոմատ կերպ՝ առանց հավելյալ վճարի։ Կարիք չկա թարմացումները տեղադրել անմիջապես ներբեռնելուց հետո․ դուք կարող եք ընտրել թարմացման համար ձեզ հարմար պահը՝ դրանք ստանալուց երկու շաբաթվա ընթացքում։
Ծրագրային ապահովման յուրաքանչյուր տարբերակի բովանդակությանը կարող եք ծանոթանալ ստորև բերված հղումներով։
Ծրագրային թարամցումների մեծ մասը կպահանջի ձեր համաձայնությունը տեղադրելուց առաջ։ Որոշ դեպքերում, սակայն, ձեր Jaguar-ը կթարմացնի ծրագրերը ինքնուրույն՝ ապահեվոլով համակարրգերի անվտանգությունը, պաշտպանվածությունը կամ սպասրակումը։ Ավտոմատ թարմացումների դեպքում դուք միջամտելու կարիք չունեք, չեք տեսնի հաղորդագրություններ էկրանին և կկարողանաք վարել ավտոմեքենան սովորական ռեժիմով։