FLEET & BUSINESS ՀԵՏՎԱՃԱՌՔ & BUSINESS AFTERSALES

Հոգու հանգստությունը երաշխավորված է։

ՀՈԳ ՏԱՆԵԼՈՎ ԲԻԶՆԵՍԻ ՄԱՍԻՆ

Երբ ընտրում եք Jaguar ավտոմեքենա ձեր բիզնեսի համար, վստահությունը տիվում է որպես ստանդարտ։ Ֆինանսապես գրավիչ սպասարկման սակագների, ավտոմեքենաների մանրակրկիտ տեխզննոման և մրցունակ երաշխիքային պայմանների շնորհիվ դուք կարող եք առավելագույնը քաղել ձեզ կորոպորատիվ պարկից ողջ տարվա ընթացքում։

ՖԻՔՍՎԱԾ ԳՆՈՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍԱԿԱԳԻՆ

ՖԻՔՍՎԱԾ ԳՆՈՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍԱԿԱԳԻՆ

Jaguar-ի սպասարկման սակագները ներառում են առօրյա սպասարկումը ընտրված ծրագրի տևողության ողջ ընթացքում՝ թույլ տալով կանխատեսել շահագործման ծախսերը առանց որակի կորստի։
ԼՐԱՑՈԻՑԻՉ ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ

ԼՐԱՑՈԻՑԻՉ ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ

Ձեզ մատուցվող մեր ծառայությունների շրջանակում, մենք պարբերաբար տեղեկացնում ենք ձեզ ձեր Jaguar-ի ընդհանուր վիճակի մասին՝ ուղարկելով հաշվետվություններ էլ․փոստին։ Դրանից հետո ձեզ հետ կապվում է սպասարկման խորհդրատուն՝ բացատրելով հաշվետվության մեջ ներառած տվյալները։
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՑԱՆՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՑԱՆՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Բոլոր ավտոմեքենաների համար հասանելի է սպասարկման առցանց պատմությունը, որը նվազեցնում է ձեր ծառայությունները բաց թողնելու կամ կրկին ստանալու հավանականությունը և օգնում է պահպանել ավտոմեքենայի երկրորդական արժեքը։

ՄՐՑՈՒՆԱԿ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգտվե՛ք արտահերթ վերանորոգման և ճանապարհներին օգնության օպցիաներից մեր ստանդարտ ու ընդլայնված երաշխիքային փաթեթների շրջանակներում, որոնք նախատեսված են ձեր բիզնեսին աջակցման համար։