ԷԼԵԿՏՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՎ ՄԵՐ ԳՐԱՆ ՏՈՒՐԻԶՄՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳԼՈՒԽԸ
OUR GRAN TURISMO STORY

Մինչև 410 կմ/ժ առավելագույն արագությունը և աերոդինամիկ դիզայնը, որը հիմնված է հաղթանակներ գրանցած տեխնոլոգիաների վրա, հանդիսանում են Jaguar Vision Gran Turismo SV-ի այցեքարտը։ Սա մեր նորագույն լիովին էլեկտրական վիրտուալ մրցարշավային ավտոմեքենան է, որը նախագծվել է Gran Turismo դասի համար և միևնույն ժամանակ հանդիսանում է նախագծային ուսումնասիրության առարկա։

«Մեր առջև նպատալ էր դրված՝ վերցնել այն ամենը, ինչ առանձնացնում է Jaguar Vision GT Coupé-ն, օրինակ՝ արտադրողականությունը, կառավարելիություն և սունդթրեկը, և բարձրացնել մի նոր մակարդակի։»
ՋԱՄԱԼ ՀԱՄԵԵԴԻ
նախագծման տնօրեն, Jaguar SV

Ստեղծված լինելով որպես կատարյալ վիրտուալ մրցարշավային մոդել՝ նոր Vision GT SV-ի անսովոր լիովին էլեկտրական ուժային համակարգը նախագծվել է Jaguar Racing-ի նույն այն ինժեներների կողմից, որոնք աշխատել են Vision GT Coupé-ի և Ֆորմուլա E առաջնության առաջին վեց մրցաշրջանին հաջողությամբ մասնակցած Jaguar I-TYPE-ի վրա։

Jaguar SV-ի ինժեներական թիմի առջև կանգնած եր նոր Vision GT SV-ի հզորությունների ամբողջական օգտագործման խնդիրը, որպեսզի գեյմերները էլ ավելի անմոռանալի տպավորություններ ստանան մրցարշավներից։

0-100 կմ/ժ

1.71SEC


Ցեղային Jaguar սպորտկար՝ առաջին իսկ հայացքից

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ

410km/h


Էլեկտրական մրցարշավներին մասնակցող իսկական մրցարշավորդին արտացոլող թվեր

ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ ՄՈՄԵՆՏ

3,360Nm


Խելացի լիաքարշ համակարգ ու քարշուժի վերկտորացումը ապահովում են էլ ավելի բարձրակարգ մանևրականություն և վերհսկողություն

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ

1,400kW


Չորս էլեկտրական շարժիչ, որոնք սնվում են գերժամանակակից 100 կՎտժ տարողությմաբ լիթիում-իոնային մարտկոցից։

ՎԻՐՏՈՒԱԼ ՎԱՐՄԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՓՈՐՁԱՌՆՈՒԹՅՈՒՆ

Vision GT SV-ն ամբողջությամբ նախագծվել է վիրտուալ գործիքակազմով, իսկ աերոդինամիկան օպտիմալացվել, փորձարկվել և հղկվել է բացառապես գերժամանակակից սիմուլյատորներում։ Հաշվի առնելով չորս էլեկտրական շարժիչների ավելի մեծ հզորությունն ու ոլորող մոմենտի աճը, ի համեմատության նախքին երեքի, նոր Vision GT SV-ն գեներացնում է ավելի ուղղորդված և բնորոշ ձայն։

Սա ավանդական, բայց նաև ապագային ուղղված Jaguar է։