F‑TYPE SVR COUPÉ

575 ձիաուժ հզորությամբ շարժիչով սարքավորված F‑TYPE SVR-ը ստեղծված է՝ ապահովելու մաքուր հզորություն, հրճվանք և մինչև 322 կմ/ժ արագություն։

MAXIMUM POWER 575PS

ACCELERATION FROM 3.7seconds 0-100km/h

TOP SPEED 322km/h

Special Vehicle Operations (SVO) ստորաբաժանումը ստեղծում է Jaguar-ի գաագթնակետը հանդիսացող ավտոմեքենաներ՝ ցնցող արտադրողականություն, բացառիկ շքեղություն և առաջադեմ տեխնոլոգիաներ։ SVO-ի նորագույն տեխնիկական կենտրոնից դուսր եկած վերջին գլուխգործոցը F‑TYPE SVR-ն է՝ մեր երբևէ ստեղծած ամենահզոր F‑TYPE SVR-ը։

5,0-լիտրանոց V8 շարժիչի կրկնակի տուրբոմղիչը նվազեցնում է դիմադրությունն ու պոմպաժը, ապահովելով ագրեգատի ընկալուչ աշխատանքը պտույտների ցանկացած տիրույթում։ Պինդ բռնվե՛ք՝ այն կարագանա մինչև 100 կմ/ժ ընդամենը 3,7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կկազմի 322 կմ/ժ։ *.

*Եթե F‑TYPE SVR-ի ածխածնային մանարթելից պատրաստած աերոդինամիկ հակաթևը փոխարինվի F‑TYPE-ի ստանդարտ հետևի բացվող սփոյլերով, ապա F‑TYPE SVR Coupé-ի առավելագույն արագությունը կիջնի մինչև 300 կմ/ժ։

ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԵՏԱԼ ԿԱՐԵՎՈՐ Է

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԵՏԱԼ ԿԱՐԵՎՈՐ Է

Բացահայտե՛ք F‑TYPE շարքի գագաթնակետը։ F‑TYPE SVR-ը ավելի թեթև և արագ է, ինչին նպաստում են վերափոխված աերոդինամիկան և Jaguar-ի ֆիրմային լիաքարշ համակարգը, որը ցանկացած պահի ապահովում է առավելագույն կցոդրում։ Ավտոմեքենայի յուրաքանչյուր մասնիկ օպտիմալացված է այնպես, որպեսզի ապահովի իսկական Jaguar-ին բնորոշ մրացարշավային որակները։

Տեսանյութերում ներկայացված ավտոմեքենաները կարող են չհամապատասխանել վերջին թարմացումներին և կատարելագործումներին։ Խնդրում ենք կապ հաստատել Jaguar-ի ձեր տեղական դիլերի հետ՝ նորագույն մասնագրերը ճշտելու համար։
ԻՆՏԵՐԻԵՐԻ ՈՃԸ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ՈՃԸ

Performance կաշեպատ նստատեղերը ապահովում են հարմարավետություն, լրացուցիչ օժանդակում և գերժամանակակից լրամշակում, ինչը ստեղծում է կատարյալ շքեղության զգացողություն։
ՔԱՇԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՔԱՇԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Քաշը արտադրողականության թշնամին է։ Ահա թե ինչու ենք մեն ձգտել, որ F‑TYPE-ը լինի հնարավորինս բարեկազմ։ Յուրաքանչյուր գրամ իր նպատակն ունի։ Ավտոմեքենայի թեթև՝ Titanium և InconelⓇ մետաղներից պատրաստված արտանետման համակարգը խնայում է 16 կգ, մինչ կոփած անիվները ապահովում են ևս 13,8 կգ խնայողություն։ Հետևի կախոցի յուրաքանչյուր շրջադարձային բռունցքիկ 0,6 կգ ավելի թեթև է սովորական լուծումների համեմատ, իսկ օպցիոնալ 398-մմ առջևի և 380-մմ հետևի կարբոն-կերամիկական արգելակները նվազեցնում են քաշը 21 կգ՝ ոչ կերամիկական լուծումների հետ համեմատ։ Յուրաքանչյուր խնայած միլիգրամը ապահովում է F‑TYPE SVR-ի ավելի կտրուկ արագացումը, մանևրականությունը և ավելի հստակ արգելակում, ինչը ստեղծում է անմոռանալի վարորդական փորձառնություն։
ԱԵՐՈԴԻՆԱՄԻԿԱ

ԱԵՐՈԴԻՆԱՄԻԿԱ

F‑TYPE SVR-ի աերոդինամիկ հակաթևը ավտոմեքենայի արտադրողականության բաղադրիչ գործոններից է և ապահովում է ավելի ցածր դիմադրություն ու ավելի բարձր սեղմիչ ուժ։ Բացված վիճակում այն նվազեցնում է դիմադության գործակիցը 2,5 տոկսով և կրճատում ամբարձման ուժի գործակիցը 15 տոկոսով։ Աերոդինամիկ այլ լուծումները կարգավորում են շարժիչային բաժանմունքի միջով օդի հոսքը, պահավելոեվ օպտիմալ հովացում և բալանսավորված սեղմիչ ուժ։ հարթ հատակն ու ուհետևի դիֆուզորը նվազեցնում են դիմադրությունը, կարգավորում օդի հոսքը և նպաստում կայունության աճին։
ՈՒԺԱՅԻՆ ԱԳՐԵԳԱՏԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՈՒԺԱՅԻՆ ԱԳՐԵԳԱՏԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

F‑TYPE SVR-ի 5-լիտրանոց V8 շարժիչը հզորության խորհրդանիշն է և չափաբերվել է այնպես, որպեսզի կարողանա զարգացնել 575 ձ․ուժ և 700 Նմ ոլորող մոմենտ։ Լիաքարշ համակարգը և էլեկտրոնային ակտիվ դիֆերենցիալը համատեղ օգնում են մեծացնել կցորդումը և կայունությունը, թույլ տալով F‑TYPE SVR-ին խուսափել անիվների տեղապտույտից։

F‑TYPE SVR COUPÉ-Ի ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5.0 ԼԻՏՐ V8 575 Ձ․ՈՒԺ ՇԱՐԺԻՉ

5.0 ԼԻՏՐ V8 575 Ձ․ՈՒԺ ՇԱՐԺԻՉ

Վերաչափաբերված 5-լիտրանոց V8 շարժիչի շնորհիվ, որը զարգացնում է 575 ձիաուժ հզորություն, F‑TYPE SVR-ը իրավացիորեն համարվում է Jaguar-ի երբևէ ստեղծված սերիական ավտոմեքենան է։ Զրոյից 100 կմ/ժ արագացման համար դրան անհրաժեշտ է ընդամենը 3,7 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը կազմում է 322 կմ/ժ։
ԱՌԱՋԱԴԵՄ ԱԵՐՈԴԻՆԱՄԻԿԱ

ԱՌԱՋԱԴԵՄ ԱԵՐՈԴԻՆԱՄԻԿԱ

Բազմաթիվ աերոդինամիկ կատարելագործությունները, ինչպիսին են, օրինակ, առջևի սփլիթերն ու ավելի լայն սփոյլերը, F‑TYPE SVR-ի համար ապահավում են ավելի ցածր դիմադրություն և բարձր սեղմիչ ուժ։ Արդյունքում, F‑TYPE SVR-ը ճեղքում է օդը՝ ցուցադրելով վայրկենական արագացում և թեթև ընթացք։
ԵԶԱԿԻ ԱՆԻՎՆԵՐ

ԵԶԱԿԻ ԱՆԻՎՆԵՐ

F‑TYPE SVR-ը սարքավորվում է եզակի 20" թեթևաձույլ անվասկավառակներով՝ Satin Grey լրամշակմամբ։ Այս բաժանված շյուղերով անիվները համալրված են Pirelli P ZERO™ անվադողերով, որոնք 10 մմ ավելի լայն են, քան F-TYPE-ի ստանդարտ անվադողերը, ինչը ապահովում է ավելի լավ կառավարելիություն և կցորդում։
ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ԻՆՏԵՐԻԵՐ

ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ԻՆՏԵՐԻԵՐ

F‑TYPE SVR-ի ինտերիերը արտացոլում է մեր Special Vehicle Operations ստորաբաժանման ուշադրությունը մանրուքների հանդեպ։ Էքսկլյուզիվ նյութերն ամենուր են, իսկ կոնտրաստային դարձակարերը և ուլտրաժամանակակից լրամշակումը ստեղծում են կատարյալ շքեղության զգացողություն։

ԲՈԼՈՐ F‑TYPE ՄՈԴԵԼՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

NAVIGATION PRO

NAVIGATION PRO

Նավիգացիոն ցուցումները հեշտացնում են ճանապարհը՝ ապահովելով շրջադարձից-շրջադարձ ուղղորդում և ցուցադրելով խաչմերուկները։ «Ճանապարհի հաշվարկման» ֆունկցիան թույլ է տալիս հստակ տեղորոշել ավտոմեքենան, նույնիսկ GPS ազդանշանների անհասանելիության դեպքում, ինչը հրաշալի օգնում է քաղաքների կենտրոններով կամ թունելներով երթևեկելու ժամանակ։
EPAS (ՂԵԿԻ ԷԼԵԿՏՐԱՈՒԺԵՂԱՑՈՒՑԻՉ)

EPAS (ՂԵԿԻ ԷԼԵԿՏՐԱՈՒԺԵՂԱՑՈՒՑԻՉ)

Ղեկային կառավարման էլեկտրաուժեղացուցիչը (EPAS) ապահովում է հիանալի հետադարձ կապ, վերահսկողություն և ակտիվանում ճիշտ այն պահին, երբ անհրաժեշտ է՝ խնայելով հզորությունն ու վառելիքը։ Խելացի համակարգչային կառավարումը փոփոխում է ղեկի աշխատանքին օժանդակման աստիճանը իրավիճակին համապատասխան՝ մեծացնելով այն ցածր արագությաբ մանևրելու ժամանակ և նվազեցնելով, երբ արագություն եք հավաքում։
TOUCH PRO

TOUCH PRO

Բոլոր F‑TYPE-երի համար ստանդարտ համարավող հաջորդ սերնդի Touch Pro համակարգի ապարատային և ծրագրային լուծումները նոր բարձր մակարդակի են հասցնում F‑TYPE-ում կապի ու ժամանցի հնարավորությունները։ Անհավանականորեն ընկալուչ, չափազանց ինտուիտիվ օգտատիրական ինտերֆեյսը և հստակ գրաֆիկան յուրաքանչյուր ուղևորություն դարձնում են ավելի հեշտ ու հաճելի։
MERIDIAN <sup>TM </sup> ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

MERIDIAN TM ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

Բրիտանացի փորձագտեների հետ համատեղ նախագծված 380W Meridian TM աուդիոհամակարգը, որը տեղադրված F-TYPE-ում, ապահովում է առավել կենդանի հնչողություն։ Տասը բարձրապխոսները, ներառյալ 2 սաբվուֆերները, համապատասախնեցնում են աուդիոհնչողությունը ձեր F‑TYPE-ի սրահի եզակի կառուցվածքին՝ օգտագործելով թվային ազդանշանի մշակման (Digital Signal Processing, DSP) և առաջադեմ Cabin Correction ալգորիթմները։TM, F‑TYPE’s 380W Sound System brings your music to life. With 10 speakers including 2 subwoofers, this system tailors your audio to the unique acoustics of F‑TYPE’s interior using Digital Signal Processing (DSP) and advanced Cabin Correction algorithms.
ՔԱՐՇՈՒԺԻ ՎԵԿՏՈՐԱՑՈՒՄ

ՔԱՐՇՈՒԺԻ ՎԵԿՏՈՐԱՑՈՒՄ

F‑TYPE-ի քարշուժի վերկտորացման համակարգը թույլ է տալիս հաղթահարել նույնիսկ ամենաբարդ շրջադարձերը։ Քարշուժի վեկտորացման համակարգը ապահովում է առջևի և հետևի ներքին անիվների անկախ ու վերահսկելի արգելակումը՝ հավասրակշտելով շրջադարձի ժամանակ ավտոմեքենայի վրա ազդող ուժերը։

ԻՐԱԿԱՆԱՑՐԵ՛Ք JAGUAR-Ի ԹԵՍՏ-ԴՐԱՅՎ

Վայելե՛ք Jaguar փորձարկելու շքեղությունն ու հրճվանքը՝ Jaguar-ի պաշտոնական դիլերի կազմակերպած թեստ-դրայվի շնորհիվ։