ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ JAGUAR E-PACE-Ը

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ JAGUAR E-PACE-Ը

ՈՒԺ ԵՎ ԻՆՔՆԱՏԻՐԱՊԵՏՈՒՄ

Քանդակված էքստերիեր՝ ինքնավստահ դիրքով: Հեռահար լույսի առաջադեմ տեխնոլոգիայով LED լուսարձակները ընդգծում են տարբերվող փայլուն սև գույնի բնորոշ մոնոգրամը:

E-Pace 24MY
ՍԵՂՄԵՔ ՓՈԽԱԶԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՆՐԲԱԳԵՂ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՎԱՐՏԻՉՆԵՐ

Ինտերիերի յուրաքանչյուր դետալ մշակված է բարձր ճշգրտությամբ՝ կրիկետի գնդակի կարից մինչև պտտվող հավաքիչների վրա փորագրված մոնոգրամ նախշեր, Coventry նստատեղի պիտակ և Jaguar թիակով գլխակալ:
ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

ՈՒԺ ԵՎ ՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆ

Բացահայտեք էլեկտրական կատարողականը՝ հիմնված Jaguar–ի ինժեներական նախագծումների վրա։

ԽԵԼԱՑԻ ՎԱՐՄԱՆ ՌԵԺԻՄՆԵՐ

Հիբրիդային ռեժիմը օպտիմիզացնում է արդյունավետությունը: Խնայող ռեժիմը պահուստավորում է մարտկոցի լիցքը, որը պատրաստ է օգտագործման համար EV ռեժիմում՝ կատարյալ է քաղաքային մաքուր օդի գոտիներով ճանապարհորդելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԵՌԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
ԽԵԼԱՑԻ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

0-100 կմ/ժ

6,5 վայրկյան

0-100 կմ/ժ արագությունը զարգացնում է 6,5 վայրկյանում Jaguar E-PACE P300e-ի դեպքում։

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ

309Ձ․Ուժ

227 կՎտ Jaguar E-PACE P300e-ի դեպքում:

ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ (ՍԿՍԱԾ)

31 գ/կմ**

Զրոյական արտանետումներ արտանետվող խողովակից EV ռեժիմում:

ԲԵՌՆԱՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

601 լիտր

Թաց ծավալը, որը չափվում է հեղուկով լցված բեռնատարածքի մոդելավորմամբ:

ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Արձագանքում է առջևի ճանապարհին իրական ժամանակում: Jaguar E-PACE-ի կամընտիր Հարմարվող դինամիկան ավտոմատ կերպով կարգավորում է ավտոմեքենայի կախոցը, փոխանցումների փոխարկումը և ղեկը՝ ավտոմեքենա վարելու օպտիմալ զգացողության համար: Ստացեք լիարժեք վերահսկողություն՝ Կարգավորելի դինամիկայի միջոցով՝ ձեր սեփական վարման ոճին համապատասխանելու համար:

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Վերահսկեք ձեր Jaguar E-PACE-ի կատարողականը՝ ընտրելով JaguarDrive Control-ի չորս կարգավորումներից մեկը: Օպտիմալացնել կատարողականի, հարմարավետության կամ արդյունավետության համար: Եղանակային անբարենպաստ պայմաններում ընտրեք Անձրևի, Սառույցի և Ձյան ռեժիմը՝ շարժիչի և արգելակների պարամետրերն ավտոմատ կերպով կարգավորելու համար՝ առավելագույն կցորդման հասնելու համար:

ԿԱՊ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Անխափան կապի զգացում: Ձեր շուրջը ստեղծված տեխնոլոգիան:

ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Կատարյալ ուղեկիցը ղեկին: Միացեք Pivi Pro-ին1 11,4-դյույմանոց անկյունագծով կոկիկ, կոր, սենսորային էկրանի միջոցով՝ Alexa ձայնային կառավարմամբ: Օդային ծրագրային ապահովման (SOTA) թարմացումների շնորհիվ թարմացրեք ամեն ինչ։

ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ՇՆՉԵՔ

Սրահի օդի մաքրման կամընտիր համակարգը չափում է ներքին օդի որակը` միաժամանակ ակտիվորեն սկանավորելով և զտելով մուտքային օդը աղտոտող նյութերից, ինչպիսիք են փոշին և ծաղկափոշին:

ԵՂԵՔ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ

Կենտրոնացեք առջևի ճանապարհի վրա: Ընտրեք կարգավորելի 12,3-դյույմանոց վարորդի ինտերակտիվ էկրանը (IDD) և Head-up էկրանը՝ որը տրամադրում է ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը մի հայացքով:

ԱՆԽՈՉԸՆԴՈՏ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ

Հետևեք հետևի ճանապարհին ClearSight ներքին հետևի հայելիով:5 Անկախ նրանից, թե ավտոմեքենան ամբողջովին բեռնված է ուղեբեռով, թե հետևի նստատեղիրին բարձրահասակ ուղևորներ կան, ուղիղ տեսահեռարձակումը ապահովում է հստակ տեսարան:
ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ

 ՄՈԴԵԼՆԵՐ

ՄՈԴԵԼՆԵՐ

Դիտել ամբողջ մոդելային շարքը և բնութագրերը:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Անզուգական ունիվերսալություն Jaguar-ի տարբերակիչ դիզայնի շնորհիվ:

**Ներկայացված ցուցանիշները հանդիսանում են պաշտոնական արտադրողի փորձարկումների արդյունք՝ համաձայն ԵՄ օրենսդրության՝ լիովին լիցքավորված մարտկոցով: Միայն համեմատության համար։ Փաստացի ցուցանիշները կարող են տարբերվել: CO2ի և վառելիքի խնայողության, էներգիայի սպառման և հեռահարության ցուցանիշները կարող են տարբեր լինել՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են վարման ոճը, շրջակա միջավայրի պայմանները, բեռնվածությունը, անիվի տեղադրումը, տեղադրված աքսեսուարները, իրական երթուղին և մարտկոցի վիճակը: Հեռահարության ցուցանիշները հիմնված են ստանդարտացված երթուղով սերիական արտադրության ավտոմեքենայի վրա:


1Միացված նավիգացիան կպահանջի հետագա բաժանորդագրություն ձեր Jaguar-ի մանրածախ վաճառողի կողմից առաջարկված նախնական ժամկետից հետո:

2Ձեր ավտոմեքենան նախատեսված է Apple CarPlay-ի համար: Apple CarPlay-ի կողմից առաջարկվող ծառայությունները կախված են ձեր երկրում գործառույթների առկայությունից: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.apple.com/uk/ios/feature-availability/#apple-carplay կայք։

3Ձեր ավտոմեքենան նախատեսված է Android Auto-ի համար: Android Auto-ի կողմից առաջարկվող ծառայությունները կախված են ձեր երկրում գործառույթների առկայությունից: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.android.com/auto/ կայք։

4 Միայն համատեղելի սմարթֆոններ:

5Կամընտիր հատկանիշ: Ենթակա է տեղական կանոնակարգման։ Եթե երկֆոկալ կամ տարաֆոկալ ոսպնյակներ կրողները չեն կարող հեշտությամբ կարգավորել կենտրոնացումը Clear Sight թվային հետևի երթևեկության մոնիտոր վրա, նրանք ցանկացած պահի կարող են վերադառնալ հետևի հայելու ռեժիմին:


Կամընտիր գործառույթները և դրանց առկայությունը կարող է տարբերվել կախված ավտոմեքենայի բնութագրերրից (մոդել և ուժային ագրեգատ) կամ իրենց նորմալ աշխատանքի համար պահանջել այլ գործառույթների տեղադրում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ձեր տեղական մանրածախ վաճառողին կամ հավաքեք ձեր ավտոմեքենան օնլայն։


Ավտոմեքենայի ներկառուցված բոլոր գործառույթները վարորդների կողմից պետք է օգտագործվեն միայն այն դեպքում, երբ դա նրանց համար անվտանգ է: Վարորդները պետք է վստահ լինեն, որ նրանք մշտապես ամբողջովին վերահսկում են ավտոմեքենան:


Pivi-ի և InControl-ի գործառույթները, տարբերակները, երրորդ կողմի ծառայությունները և դրանց հասանելիությունը մնում են կախված շուկայից. տեղական շուկայում հասանելիության և ամբողջական պայմանների համար դիմեք ձեր Jaguar մանրածախ վաճառողին: Որոշ գործառույթներ բաժանորդագրությամբ են, որը կպանջի հետագա երկարացում, ձեր մանրածախ վաճառողի կողմից նշված սկզբնական ժամկետի ավարտից հետո։ Բջջային ցանցի միացումը չի կարող երաշխավորվել բոլոր վայրերում: InControl տեխնոլոգիայի հետ կապված ցուցադրվող տեղեկատվությունը և պատկերները, ներառյալ էկրանները կամ հաջորդականությունները, ենթակա են ծրագրային ապահովման թարմացման, տարբերակի վերահսկման և այլ համակարգի/տեսողական փոփոխությունների՝ կախված ընտրված տարբերակներից: Amazon-ը, Alexa-ն և և դրանց հետ կապված բոլոր լոգոները Amazon.com, Inc.-ի կամ իր դուստր ընկերությունների ապրանքային նշաններն են։ Alexa-յի որոշակի գործառույթներ կախված են "խելացի տուն" տեխնոլոգիաներից: Amazon Alexa-յի օգտագործման համար պահանջվում է Amazon-ի հաշիվ։


MeridianTM Meridian Audio Ltd.-ի գրանցված ապրանքային նշանն է։ Trifield-ը և «երեք դաշտեր» սարքը Trifield Productions Ltd.-ի ապրանքային նշանն են:


Apple CarPlay-ը Apple Inc-ի ապրանքային նշանն է: Կարող են կիրառվել Apple Inc.-ի վերջնական օգտագործողի պայմաններ։


Android Auto-ն Google LLC-ի ապրանքային նշանն է։