Jaguar C‑X75-ը կմասնակցի Բոնդի մասին պատմող "Սպեկտր" ֆիլմի հետապնդման հետաքրքրաշարժ դրվագում, որտեղ Հինքսը կհետապնդի Բոնդին։
Երբ 2010 թվականին Jaguar-ը ներկայացրեց C‑X75-ը, դա դառավ նորարարությունն երի և տեխնոլոգիական առաջընթացի նոր գլուխ, որի ընթացքում ավտոմեքենան ընդամենը երկու տարում անցավ ամբողջական ճանապարհ դիզայնի կոնցեպտից, մինչև աշխատող նախատիպ։
Այս անհավանական կարճ ժամանակահատվածում Jaguar-ն ու նախագծի շրջանակում ընկերության գործընկեր` Williams Advanced Engineering ընկերությունը ստեղծեցին լիաքարշ, փլագին հիբրիդ էլեկտրական մոդել՝ աշխարհում ամենահզոր շարժիչով և Jaguar-ի առաջին ամբողջովին ածխապլաստիկից ստեղծված մոնոկոքային շասսիով։
Թեպետ 2012 թվականին հանաշխարհային տնեսական ճգնաժամի պայմաններում որոշում կայացվեց, որ C‑X75-ը չի ստանա ավանդական սերիական արտադրություն, այնուամենայնիվ դրք նախագծումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Jaguar-ը պահում է իր առաջատարի դիրքը որպես թեթև ավտոմոբիլային լուծումների հեղինակ, և դարձավ հիանալի հարթակ՝ ընկերության ստեղծած նորարարական ուժային ագրեգատների փորձարկման համար։
C‑X75-ի նախագծման ընթացքում գրանցված ձեռքբերումները, ներառյալ նորագույն հիբրիդային տեխնոլոգիաները, կարբոնային կոմպոզիտային նոյւթերը և առաջնակարգ դիզայներական լուծումները, որոնց նախագծմանը մասնակցեց նաև Williams Advanced Engineering-ը, կօգտագործվեն հետագայում հաջորդ սերնդի Jaguar-ի սերիական ավտոմեքենաների նախագծման և արտադրության մեջ։
“C‑X75 նախագծի հիմքում ընկած է Jaguar-ի ինժեներական և դիզայներական փորձը։ Հավանաբար սա աշխարհի ամենաարագ հարթակն է ամենաառաջնադեմ տեխնոլոգիաների փորձարկման համա, որը ներառում է աննախադեպ արտադրողականությամբ աչքի ընկնող հիբրիդային ուժային ագրեգատով։ Jaguar-ը մշտապես ձգտում է ստեղծել ապագային ավտոմեքենաներ, և այնպիսի նախագծերի շնորհիվ, ինչպիսին է C‑X75-ը, մենք հիմք ենք դնում Jaguar-ի հետագա նորարարությունների համար»,- ասում է Ադրիան Հոլմարկը, Jaguar-ի գլոբալ բրենդ-տնօրենը։
Ամենամեծ հզորությունն ու քարշուժի խտությունը
C‑X75-ը զարգացնում է 850 ձիաուժ հզորություն և 1000 Նմ ոլորող մոմենտ, ինչին նպաստում է հիբրիդային ուժային ագրեգատի մաս կազմող և Ֆորմուլա 1-ով ոգեշնչված երկտուրբո 1,6-լիտրանոց քառագլան շարժիչը, որն ունակ է զարգացնել 502 ձիաուժ հզորություն 10000 պտույտ րոպեում տիրույթում։
Այն համակցվում է առավել բարձր ոլորող մոմենտով և էներգիայի խտությամբ էլեկտրական շարժիչների հետ՝ որոնք ապահովում են լրացուցիչ 390 ձիաուժ հզորություն։ C‑X75-ի մարտկոցը աշխարհում առավել բարձր մշտական հզորություն ունեցող բլոկն է, որը կարող է ապահովել մինչև 300 կՎտ հզորություն լիցքավորման ամբողջական ցիկլում։
0-100 կմ/ժ թափառքի համար C-X75-ից պահանջվում է վեց վայրկյանից էլ քիչ ժամանակ, ինչին նպաստում է դրա առաջադեմ 7-աստիճան ավտոամատացված փոխանցումատուը, որը թույլ է տալիս փոխարկել փոխանցումները ընդամենը 200 միլիվայրկյանում։ Ամենաառաջին C‑X75 նախատիպը փորձարկումների ընթացքում զարգացրեց 320 կմ/ժ արագություն, իսկ տեսականորեն առավելագույն արագությունը կարող է հասնել մինչև 354 կմ/ժ։
Ավտոմեքենայի բացվող հակաթևը և հատակի կատարելագործված աերոդինամիկան ստեղծում է ավելի քան 200 կդ սեղմիչ ուժ արդեն 320 կմ/ժ արագության պարագայում, իսկ ակտիվ համակարգերը նպաստում են ավտոմեքենայի կայունությանը։
Գերցածր արտանետումներ և մաքուր էլեկտրական ռեժիմ
Արտադրության մեջ գտնվող բոլոր մարտկոցների համար առավել էքստրեմալ PHEV բնութգարերի շնորհիվ C-X75-ը էլեկտրական ռեժիմում կարող է հաղթահարել մինչև 60 կմ, իսկ դրա CO2 արտանետումների մակարդակը կիջնի մինչև 89 գ/կմ։
C‑X75 նախագծի շնորհիվ Jaguar-ը ամրապնդում է իր դիրքերը որպես նորարարկան տեխնոլոգիաների մեջ՝ Մեծ Բրիտանիայի խոշորագույն ներդրողը։ C‑X75 ծրագրի արդյունքները, մասնավորապես առաջադեմ ուժային ագրեգատն ու թեթև կոմպոզիտային նոյւթերը, ցուցադրում են Jaguar-ի տեխնիկական առաջնորդությունը ավոտոմոբիլային արդյունաբերության ու արտադրության առավել արդիական ոլորտներում։
C‑X75-ը ընդլայնում է հզորության, արտադրողականության և վառելիքի խնայողության սահմանները։ Ծանոթացե՛ք էլեկտրական &-ի թիմին։